20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Թայվանի երկրաշարժի զոհերն ավելացել են. /Տեսանյութ/

7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով  տասը մարդ զոհվել է, ավելի քան 1000-ը վիրավորվել:

Սեյսմոլոգիական ծառայությունների փոխանցմամբ՝ սա Թայվանի վերջին 25 տարվա ամենասարսափելի երկրաշարժն էր:

Թայվանում փրկարարներն աշխատում են հասնելու ավելի քան 600 մարդու, որոնք արգելափակված են արևելյան Հուալիեն կոմսությունում տեղի ունեցած երկրաշարժից հետո:

Թունելներում և ազգային պարկի մոտ կորածներից ոմանց փրկել են ուղղաթիռները, սակայն 34-ը դեռևս անհետ կորած են համարվում:

Երկրաշարժին, որը տեղի է ունեցել Հուալիենից 18 կմ հարավ, հաջորդել են ավելի քան 200 հետցնցումներ, որոնցից տասնյակները եղել են առնվազն 6,5 մագնիտուդ և ավելի,

ինչը խոչընդոտում է որոնողափրկարարական աշխատանքներին:

Թայվանի իշխանությունները ակնկալում են, որ առաջիկա մի քանի օրվա ընթացքում ավելի շատ հետցնցումներ կլինեն:

Մանրամասները՝ կից տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ