12 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Թուրքիայի քաղաքացին հեռախոսում Օջալանի նկարն ունենալու համար ձերբակալվել է

Ստամբուլի ոստիկանություն ահազանգ է ստացվել մի քաղաքացու կողմից, ով պնդել է, որ հասարակական տրանսպորտում մեկ այլ քաղաքացու հեռախոսի մեջ նկատել է «Քրդական Բանվորական կուսակցության« (ՔԲԿ) առաջնորդ Աբդուլլահ Օջալանի լուսանկարը: Բացի այդ, վերջինս հաղորդել է ոստիկանությանը, որ տեսել է այդ քաղաքացու՝ Whatsapp հավելվածում «հեղափոխություն» անվամբ խմբում նամակագրությունը: Քաղաքացու ահազանգից հետո ոստիկանությունը կանգնեցրել է ավտոբուսը, որով երթևեկում […]

Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը.Նամակ պատանդին» գիրքը կներկայացվի հայ ընթերցողին

Մանկապատանեկան գրքի երևանյան 14-րդ տոնավաճառի շրջանակում փետրվարի 21-ին, ժամը 15:00 «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը Խնկո Ապորանվան ազգային մանկական գրադարանում կներկայացնի Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի բոլորովին նոր գիրքը, որը ներառում է  «Փոքրիկ իշխանը» և«Նամակ պատանդին» ստեղծագործությունները: Ֆրանսերենից թարգմանությունը՝ Շուշանիկ Թամրազյանի: Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ»հրատարակչությունը: Նշենք, որ և՛ «Նամակ պատանդին» գործի, և՛ «Փոքրիկ իշխանի» առանցքում էլ Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի մտերիմ ընկեր, ֆրանսիացի գրող ԼեոնՎերթն է՝ առաջին դեպքում որպես անանուն հասցեատեր, երկրորդ դեպքում՝ որպես հեռու և մոտիկ բարեկամը, որին ձոնված է ստեղծագործությունը: Երկու գործերն էլ գրվել են նույն ժամանակահատվածում՝ 1940-1943 թվականներին: «Նամակ պատանդին» լույս է տեսնում 1943 թվականին, ՄիացյալՆահանգներում: Նույն թվականին ամերիկյան «Reynal Hitchcock» հրատարակչությունում անգլերեն և ֆրանսերեն տարբերակով լույս է տեսնում «Փոքրիկիշխանը»՝ հեղինակի ջրանկարներով: Դրանք գրողի ներքին կենսագրության ամենածանր՝ աքսորի տարիներն են: Հիշեցնենք, որ «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը Շուշանիկ Թամրազյանի թարգմանությամբ արդեն իսկ լույս է ընծայել Էքզյուպերիի «Մարդկանց երկիրը»և «Գիշերային թռիչք» ստեղծագործությունները: Հավելենք, որ արդեն ավանդական դարձած և 14-րդ անգամ կազմակերպվող Մանկապատանեկան գրքի երևանյան տոնավաճառը միտում ունիամրապնդելու գիրք-ընթերցող կապը, հանրությանը ծանոթացնելու հայաստանյան հրատարակիչների վերջին տարիների լավագույնհրատարակություններին: Այս ինքնատիպ մշակութային իրադարձությունը նպատակ ունի սեր և հետաքրքրություն սերմանել գրքի ու ընթերցանությաննկատմամբ մանուկների, պատանիների շրջանում:

Միջոցառմանը ներկա էր Ռոբերտ Քոչարյանը

Փետրվարի 20-ին Արցախի Հանրապետության կառավարության պատմական դահլիճում տեղի է ունեցել Արցախի վերածննդի օրվան նվիրված պաշտոնական ընդունելություն, որին հրավիրված էին Արցախյան շարժման վետերաններ, պետական պաշտոնյաներ, պաշտպանության բանակի բարձրաստիճան սպաներ, քաղաքական շրջանակների եւ հասարակական հատվածի ներկայացուցիչներ, հյուրեր: Իր ողջույնի խոսքում Նախագահ Սահակյանը նշել է, որ սերունդները միշտ հպարտանալու են 1988-ին հրապարակ ելած մեր ժողովրդի քաջությամբ ու  սխրանքով, […]

Արձանագրվել է անշարժ գույքի գների որոշակի նվազում

Այսօր՝ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանը զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին ներկայացրեց  կոմիտեի կողմից 2017 թվականի ըն­թաց­քում կատարված հիմնական աշխատանքները և 2018 թվականի համար նախատեսված միջոցառումներն ու ակնկալվող արդյունքները: Անդրադառնալով կադաստրի համակարգում իրականացված կառուցվածքային բարեփոխումներին և օպտիմալացման ծրագրերին՝ պարոն Սարգսյանը ներկաներին տեղեկացրեց, որ վեց տարածքային մարզային ստորաբաժանումներ՝ Արմավիր, Կոտայք, Արագածոտն, Տավուշ, […]

Ադրբեջանի կողմից պատերազմի սպառնալիքները պայմանավորված են Սիրիայի դեպքերով

Ադրբեջանի կողմից պատերազմի սպառնալիքները պայմանավորված են Սիրիայի դեպքերով: Թուրքիայի համար քրդական հարցը գոյության խնդիր է և ցանկացած քայլի պատրաստ է: Թուրքիան շանտաժի քաղաքականություն է վարում Եվրոպայի դեմ` Հունաստանում, ԱՄՆ-ի դեմ` բազաների հարցում, Իսրայելի դեմ` ԽԱՄԱԶ-ին աջակցելով և Ռուսաստանի դեմ` Արցախում պատերազմի սպառնալիքներով: Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Լիբանանի Հանրապետության նախագահ Միշել Աունը

Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով փետրվարի 21-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի Լիբանանի Հանրապետության նախագահ Միշել Աունը: Այցի շրջանակներում նախատեսված են Լիբանանի Հանրապետության նախագահի հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ Նախագահի, Ազգային ժողովի նախագահի, վարչապետի հետ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նախագահ Միշել Աունը հանդիպում կունենա նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ, այնուհետև կայցելի Մայր Տաճար և գանձատուն: […]

Էրդողանը փոխել է տվել Աթաթուրքի պատվին անվանակոչված մարզադաշտի անունը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն առաջարկել է անվանափոխել Էսքիշեհիր քաղաքում կառուցված մարզադաշտը, որն ի սկզբանե կրում էր Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի անունը: Ըստ թուրքական «Tgrthaber.com.tr»  կայքի՝ այդ մասին տեղեկացրել է «Էսքիշեհիր սպորտ» ֆուտբոլային ակումբի նախագահ Հալիլ Ունալը: Պատմել է, որ օրեր առաջ Էսքիշեհիր այցելած Էրդողանի հետ հանդիպման ժամանակ նախագահն առաջարկել է մարզադաշտն անվանակոչել […]

Այդ օլիգարխներին կսրբացնեն…

Բանաստեղծ Ռազմիկ Դավոյանն առաջարկ ունի օլիգարխներին: Henaran.am-ի հետ զրույցում նա ասաց, որ կցանկանար, որ օլիգարխները միասին մի կառույց ստեղծեին, որին գումար կհատկացնեին՝ բարեգործական նպատակներով կիրառության համար: «Կտնօրինեին հենց իրենք այդ իրենց տրամադրած միջոցների: Նրան էլ, ով  կեղտոտ նպատակներովգ կմոտենար իրենց այդ նախաձեռնությանը, թող ձեռքը կտրեին, գլուխը կտրեին, այսինքն՝ իրենք որոշեին ինչ անել, դատավճիռը կայացնեն իրենք»,-ասաց նա: […]

Տեր-Պետրոսյանն ընդունել է իր սխալն ու ներողություն խնդրել

«Տեր-Պետրոսյանը մի վատ խասյաթ ունի. շատ չի խոսում, բայց խոսում է դիպուկ»,-այսօր «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ասաց Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանն՝ ի պատասխան հարցին, թե ինչու իրենց առաջնորդ, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը բաց ասուլիսներ չի տալիս: Զուրաբյանն ընդգծեց, որ միգուցե դա էլ Տեր-Պետրոսյանի քաղաքական ոճն է: «Չենք կարող պարտադրել քաղաքական գործչին, հատկապես […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի