Փոփոխություն ՀԿ-ների մասին օրենքում
Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում փետրվարի 23-ին կազմակերպված դասընթացին քաղհասարակության կազմակերպության (ՔՀԿ) 12 ներկայացուցիչ հիմնարար գիտելիքներ ստացան «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքում կատարված փոփոխությունների մասին։ Վերջին փոփոխությունների համաձայն՝ ներկայումս հասարակական կազմակերպությունները պարտավորություն չունեն իրենց կանոնադրությունները համապատասխանեցնելու օրենքի դրույթներին և վերագրանցելու իրավաբանական անձանց պետական ռեգիստրում։ Այս մասին դասընթացի մասնակիցներին հայտնեց դասընթացավար, «Կառուցողական երկխոսության հանձնառություն» […]





































