15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Սերժ Սարգսյանի քայլերն այդքան պրիմիտիվ չեն, որքան կարող են գնահատվել»

«Սերժ Սարգսյանը բավական երկար ժամանակ ոչ մի հայտարարություն չի անում՝ լինելու է վարչապետ, թե ոչ: Նա չի կարող ասել, որ այո, վերադառնալու է, քանի որ Հյուսիսում, հնարավոր է, որ համաձայն չլինեն»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց «Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» հիմնադիր նախագահ, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը:

Միաժամանակ Սաֆարյանն ընդգծեց, որ եթե Սերժ Սարգսյանն իր ներսում իսպառ բացառի վարչապետ դառնալը, ապա նրա համար առանձնապես բարդություն չի ներկայացնում հրահանգել կուսակցության անդամներին ընդհանրապես չխոսել այդ թեմայով: «Բայց Սերժ Սարգսյանի քայլերն այդքան պրիմիտիվ չեն, որքան կարող են գնահատվել: Այդ մարդիկ, ովքեր խոսում են, որ կուսակցությունը կարող է պարտադրել Սերժ Սարգսյանին  լինել վարչապետ, Սերժ Սարգսյանին ազատում են պատասխան տալուց»,-հավելեց նա:

Նրա խոսքերով՝ սա հատուկ գործընթաց է, որը շատ տիպական է տվյալ պարագայում երեք քայլից բաղկացած կոմբինացիոն խաղի համար, որից առաջինը սահմանադրական փոփոխություններն էին, երկրորդը՝ խորհրդարանական ընտրությունները, և երրորդը՝ արդեն ցիկլի ավարտը՝ նախագահի պաշտոնից Սերժ Սարգսյանի հեռանալը և նոր պաշտոն զբաղեցնելը։ «Այս կտրվածքով տեղի ունեցողը նախընտրական քարոզարշավ է հիշեցնում։ Հենց Սերժ Սարգսյանի հարցազրույցները, նրա ելույթների բովանդակությունը դրա լավագույն ապացույցն են։ Դա նաև ապացույցն է այն բանի, որ ինքը՝ Սերժ Սարգսյանը, այնուամենայնիվ, անուղղակիորեն իրեն դրել է թեկնածուի կարգավիճակում։ Ես կարծում եմ՝ ոչինչ պատահական չէ, և ՀՀԿ-ի ակտիվը ամենևին ինքնաբուխ չի փորձում հիմնավորել, թե ինչու Սերժ Սարգսյանը պետք է զբաղեցնի վարչապետի պաշտոնը»,- ընդգծեց Սաֆարյանը։

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ