23 Հունիսի, Երեքշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Ավազակային հարձակում Լոռիում. դիմակավորված անձը զենքի սպառնալիքով գազալցակայանից գումար է հափշտակել

Անհայտ անձը՝ դիմակավորված և ատրճանակով զինված այսօր՝ ժամը 03։15-ի սահմաններում, ներս է մտել Վանաձոր քաղաքի Առափնյա 10 հասցեում գործող գազալցակայան և զենքի սպառնալիքի տակ աշխատակցից հափշտակել գումար։  Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։ Նա աշխատակցին ստիպել է, որպեսզի դրամարկղում եղած ողջ գումարը հանձնի իրեն։ Աղբյուրի տեղեկություններով՝ այն կազմում է մոտ 220 հազար դրամ։ 

«ՎիզաՄետրիկը»-ի կողմից ՀՀ քաղաքացիների անձնական տվյալների մշակման վերաբերյալ

Հայաստանի Հանրարպետությունում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը 2018 թվականի մարտի 28-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ, հայտարարել է, որ 2018 թվականի ապրիլի 3-ից Երևանում Գերմանիայի, Բելգիայի, Նիդեռլանդների, Լյուքսեմբուրգի, Ավստրիայի և Շվեդիայի համար ներկայացված Շենգենյան վիզայի դիմումները կընդունի ոչ թե Գերմանիայի դեսպանությունը, այլ    «ՎիզաՄետրիկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, որը ռուս-թուրքական կոնսորցիում է:  Հաշվի առնելով դեսպանի հայտարարությունը, […]

Եթե հասարակությունը թույլ է, ընդդիմությունն էլ պիտի այդպիսին լինի

Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանն ասում է, որ Ազատության հրապարակում ընդդիմությունը փորձում է մոբիլիզացնել հասարակությանը, սակայն դա կարելի է անել միայն մոբիլիզամանը պատրաստ հասարակության դեպքում, հակառակ դեպքում այն տեղեկատվական բնույթի միջոցառում է: Այս մասին նա նշեց Henaran.am-ի հետ զրույցում: «Հասարակությունն ուղղակի բնակչության է վերածվել այս պահին, իսկ այսօրվա ընդդիմությունն էլ մեղավոր չէ, հասարակության […]

Նախազգուշացնո՞ւմ են Սեյրան Օհանյանին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, որ ՀՀ ռազմական ոստիկանությունն ու ԱԱԾ-ն ստուգումներ են սկսել վերջին 6-7 տարիներին պարտադիր զինվորական ծառայությունից ազատված կամ տարկետում ստացած երիտասարդների փաստաթղթերում: Նրանք փորձում են պարզել, թե ինչ հանգամանքներում են զորակոչիկները ծառայության համար ճանաչվել ոչ պիտանի կամ տարկետում ստացել: Միաժամանակ ՊՆ-ում կոռուպցիոն սկանդալների հետ կապված քրեական գործեր են հարուցվել, որոնց մասին […]

Այդպես էլ կոնսենսուսի չեկան. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ դուրս եկած քաղաքական ուժերի միջև ընդհանուր գործողությունների և ծրագրերի շուրջ կոնսենսուս չկա: Ինչպես և սպասվում էր, բոլորը իրենց համարում են առաջնորդներ և պահանջում, որ մյուսները համախմբվեն իրենց շուրջ: «Հանուն Հայաստան պետության» ճակատը, «Քաղաքացիական պայմանագիրը», «Ժառանգությունը» և մյուս կուսակցություններն ու քաղաքացիական նախաձեռնությունները այդպես էլ չեն կարողացել միասնական օրակարգ […]

Սերժ Սարգսյանը բավականին կոշտ խոսակցություն է ունեցել Հովիկ Աբրահամյանի հետ. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե օրերս տեղի ունեցած Սերժ Սարգսյան-Հովիկ Աբրահամյան հանդիպման ժամանակ բավականին «նուրբ» թեմաներ են շոշափվել: Ասում են նաև` Արգամիչը ներդրողներ է բերել Հայաստան ու այդ մասին է խոսել: Նախագահականին մերձ աղբյուրներն էլ ասում են, թե Հովիկ Աբրահամյանը վերջերս հանդիպել է Ռոբերտ Քոչարյանի հետ, ու Սերժ Սարգսյանը բավականին կոշտ խոսակցություն է […]

Արմեն Գևորգյանին նոր պաշտոն կտրվի. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ապրիլին ձևավորվող նոր կառավարության փոխվարչապետներից մեկի պաշտոնն զբաղեցնելու է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը։ Իսկ ով է դառնալու Սերժ Սարգսյանի կառավարության աշխատակազմի նոր ղեկավարը։ Որոշ տեղեկություններով՝ նա պատրաստվում է աշխատակազմի ղեկավար դարձնել իր օգնականներից մեկին՝ Արմեն Աբելյանին, ով նախագահական ոտք է դրել նրա հետ՝ 2008-ին։ 2013-ին Ս․ Սարգսյանը նրան Մխիթար […]

ԱՄՆ դեսպանի 2 ուշագրավ մեսիջները. «Ժամանակ»

«Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը նախօրեին արել է երկու ուշագրավ հայտարարություն: Առաջինը դեսպան Ռիչարդ Միլզի խոսքն էր այն մասին, որ ԱՄՆ-ը չի աջակցում Հայաստանում բռնությամբ, ուժով, զինված ճանապարհով քաղաքական օրակարգ առաջ տանելու փորձերին, այդ թվում՝ «Սասնա ծռեր» խմբին: Երկրորդ հայտարարությունը, որ արդեն արեց դեսպանատունը, վերաբերում էր Հայաստանին ԱՄՆ հատկացնելիք օգնությանը: Դրա վերաբերյալ վերջին օրերին տարածվել էին տեղեկություններ, […]

Դպրոցի տնօրենն ունի 10 տեղակալ, սակայն բանն այսքանով չի ավարտվում. «Իրատես»

«Այն, որ կառավարման համակարգում խորհրդականների չարդարացված առատություն կա, վաղուց նորություն չէ, բայց, որ դպրոցներում էլ տնօրենի տեղակալների թիվը կհասնի մեկ տասնյակի, իսկապես նորություն է: Մեր տեղեկություններով` Չեխովի անվան դպրոցն ունի (ուշադրություն) տնօրենի ինը տեղակալ, սակայն բանն այսքանով չի ավարտվում: Տնօրեն Գայանե Սարուխանյանը քաղաքապետարան է դիմել ևս մեկ տնօրենի հաստիք տրամադրելու խնդրանքով, ստացել է մերժում՝ հիմնավորմամբ, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի