23 Հունիսի, Երեքշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

«Սա ավելի շատ անեկդոտ է»

«Իհարկե, այդ դեպքին լուրջ վերաբերվել պետք չէ, բայց ոստիկանը պետք է իրեն կոռեկտ պահի: Սա ավելի շատ անեկդոտ է, քան՝ անհանգստանալու բան», – այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այսպիսի տեսակետ հայտնեց հոգեբան Սամվել Խուդոյանը՝ անդրադառնալով Ասյա Խաչատրյանի հետ տեղի ունեցած դեպքերին։ Նշենք, որ սոցիալական ցանցերում մեծ հնչեղություն է ստացել Ասյա Խաչատրյանի մասին նյութը, որտեղ նա […]

Հենրիխ Մխիթարյանը ներկայացրել է իր նոր խաղակոշիկները

Հայաստանի հավաքականի եւ Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը սոցիալական ցանցերում ներկայացրել է իր նոր խաղակոշիկները: 29-ամյա ֆուտբոլիստը նախընտրել է Adidas ընկերության Predator խաղակոշիկները։ Հիշեցնենք, որ ազգային հավաքականների ընկերական խաղերով պայմանավորված դադարից հետո «Արսենալը» պատրաստվում է «Սթոք Սիթիի» դեմ Պրեմյեր լիգայի 32-րդ տուրի հանդիպմանը, որը կկայանա ապրիլի 1-ին։

«Ապրիլյան պատերազմում կռված տղաների հանդեպ շատ անարդար վերաբերմունք եղավ»

  «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի ղեկավար, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով Ապրիլյան պատերազմին, ասաց՝ այն վեր հանեց ԶՈւ-ում եղած խնդիրները: Ըստ նրա՝ այդ օրերին փաստվեց, որ իշխանություններն այդքան մտահոգված չեն խնդիրներով: «Ժողովուրդն ամեն ինչ տեավ և, ցավալիորեն, ունեցանք այդքան զոհեր։ Հենց այդ օրերին էլ երևում էր, որ իշխանությունները այդքան էլ […]

Առաջնագծում պայմանները բարելավվել են

Առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հրամանատար Վովա Վարդանովը վստահեցնում է ՝ այսօրվա առաջնագիծը 2016 թվականի գարնանից տարբերվում է։ Այդ մասին հետախույզը նշեց լրագրողների հետ հանդիպման ընթացքում։ Վարդանովը նշեց՝ 2016 թվականի ապրիլյան դեպքերի կրկնությունն անհնար է։ «Եթե առաջներում մեր դիտարկման սարքերը մարդու աչքի հեռավարությունից շատ քիչ էր տարբերվում, հիմա սարքերը թույլ են տալիս մի քանի կիլոմետր դիտարկումներ անել: […]

Դեռևս առկա է բիզնես-պետական պաշտոնյա սերտաճումը. Մակարյան

Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը գտնում է, որ իշխանությունները պետք է ուշադրություն դարձնեն փոքր ու միջին ձեռնարկատիրությունը: «Դրանք ունեն փոքր ներդրումներ ՀՆԱ-ի մեջ՝ 27 տոկոսից ոչ ավելի։ Արտահանման ցուցանիշներում միկրո և փոքր բիզնեսն առանձնապես դերակատարություն չունեն, բայց սոցիալական նշանակությունը կարևոր է զբաղվածության, ընտանեկան բիզնեսի և ինքնազբաղվածություն ապահովելու տեսանկյունից»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա: Վերջինս նկատեց, […]

ԱԻՆ-ն ուշադրություն է հրավիրում. կլինեն տեղումներ, ամպրոպ

Ուշադրություն Մարտի 30-ի ցերեկը հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված, հատկապես կեսօրից հետո հանրապետության ողջ տարածքում սպասվում են անձրևի տեսքով առատ տեղումներ, ամպրոպ, ամպրոպների ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վ։ Անձրևները հատկապես առատ կլինեն Շիրակում, Լոռիում, Տավուշում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արարատում և Երևանում։  Մարտի 31-ի առավոտյան ժամերից անձրևներն աստիճանաբար կդադարեն, ապրիլի 1-2-ը հանրապետության ողջ տարածքում սպասվում է առանց տեղումների […]

Վարչապետը հրաժեշտ հանդիպում է ունեցել Հայաստանում Ռուսաստանի դեսպանի հետ

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Հանդիպման սկզբում Կարեն Կարապետյանն իր ցավակցությունն է հայտնել դեսպանին Կեմերովոյում մի քանի օր առաջ տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ: Վարչապետը համագործակցության և արգասաբեր աշխատանքի համար շնորհակալություն է հայտնել դեսպան Վոլինկինին՝ նշելով, որ գնահատելի […]

Ձվերը տարբեր գույներով ներկելը նորամուծություն է․ ճիշտը կարմիրով ներկելն է․ քահանա

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հակոբ քահանա Խաչատրյանն այսօր լրագրողբների հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով Զատկի կերակուրներին՝ ասաց՝ չամիչով փլավի միջի բրինձը խորհրդանշում է ամբողջ մարդկությանը, չամիչը՝ ընտրյալներին, ձուկը՝ քրիստոնյաներին, իսկ կարմիրով ներկված ձուն՝ Քրիստոսի արյունը: Բանախոսը նշեց՝ տոնի առթիվ կատարվում է պատարագի արարողություն։ Լիրագրողները հիշեցչեցրին՝ ժողովրդի մեջ տարածված մի սովորույթ կա․ ասում […]

Ծխախոտի ծխի ազդեցության սահմանափակման հայաստանյան մոտեցումը համահունչ է եվրոպականին

Վիլնյուսում օրերս կայացած Եվրամիության գագաթնաժողովը նվիրված էր օդի աղտոտվածության խնդրին, քրոնիկ շնչառական հիվանդությունների կանխարգելմանն ու կառավարմանը` արդի տեխնոլոգիաների կիրառմամբ: Գագաթնաժողովը կազմակերպել են Եվրահանձնաժողովի առողջապահության և սննդի անվտանգության հարցերով հանձնակատարը, Լիտվայի առողջապահության նախարարությունը, Առողջապահության համաշխարհային կազմակերպության, Եվրոպական ռեսպիրատոր ասոցիացիայի, Ալերգիայի և կլինիկական իմունաբանության եվրոպական ակադեմիայի, մի շարք այլ հեղինակավոր կազմակերպությունների ղեկավարները: Հանդիպմանը մասնակցել են ոլորտի եվրոպական […]

«Բավականին «боевой» աղջիկ է»

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հրամանատար Վովա Վարդանովն անդրադարձավ Ասյա Խաչատրյանի հետ կատարված իրադարձություններին։ Հիշեցնենք՝ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հանձնարարականներ է տվել Ոստիկանապետին և Ոստիկանության ղեկավարությանը՝ այդ հարցով քննություն իրականացնել: Վարդանովի խոսքով՝ Նախ պետք է հասկանալ՝ Հայաստանն ու Արցախը չի կարելի տարանջատել։ «Այս աղջիկը մեր թերացումների պատճառով ինքն էլ է տարանջատել, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի