16 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Զոհված գնդապետին կենդանության ժամանակ ծեծե՞լ են.«Սասնա ծռեր»-ի դատ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է «Սասնա ծռեր»  խմբի 10  անդամի գործով դատաքննությունը: Մեղադրող-դատախազները շարունակում են հրապարակել գրավոր ապացույցները: Մեղադրող-դատախազները այսօրվա նիստում ներկայացրեցին սպանված ոստիկանների դիակների փորձաքննության արդյունքները: Ըստ փորձաքննության՝ գնդապետ Արթուր Վանոյանի մահը վրա է հասել փորձաքննությունից 24 ժամ առաջ: Նրա մարմնի վրա առկա են եղել  կոտրվածքներ, որոնք պատճառվել են կենդանության օրոք: […]

Ոչ թե լացել, այլ հեկեկալ եմ ուզում․ Պուտինը՝ Կեմերովոյի ողբերգության մասին /տեսանյութ/

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ այդքան երեխաների մահվան մասին մտքից ցանկանում է ոչ թե լաց լինել, այլ հեկեկալ։ «Առաջին զգացողությունս, որ լսում եմ այդքան երեխայի մահվան մասին, այն է, որ ոչ թե լացել, այլ հեկեկալ եմ ուզում»,- ասել է Պուտինը։ Նա հրահանգել է համապատասխան մարմիններին մանրակրկիտ ուսումնասիրել յուրաքանչյուր պատասխանատուի վարքագիծը՝ հրդեհի բոլոր մեղավորներին […]

Ռազմական ոստիկանությամբ ՌԴ-ն կարող է փորձել կանխել հայաստանցիների օգնությունն Արցախին (տեսանյութ)

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի խոսքով՝ այն, որ ռուսական «Ռիա Նովոստին» է հաղորել այն մասին, որ Ռուսաստանը որոշում է ընդունել Հայաստան ուղարկել իր ռազմաբազան, կարելի է համարել պաշտոնական դիրքորոշում: «Նրանք փորձում են հայկական տարածք ուղարկել ռազմական ոստիկանության ստորաբաժանումներ»,-այսօր «Հենարան» ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց նա: Այստեղ քաղաքագետը մի քանի հարց է բարձրացնում: «Մենք արդյոք տեղյա՞կ էինք այդ […]

«Այդ անձնավորված շահերն, իհարկե, հաղթանակի դեպքում էլ ի հայտ են գալու»

  Քաղաքական գործիչ Սոս Գիմիշյանը համաձայն է, որ եթե նույնիսկ իշխանափոխություն լինի, ներկայիս ընդդիմադիրները գան իշխանության, ի հայտ են գալու այն խնդիրները, որոնք կային օրինակ Հայ ազգային կոնգրեսի դաշինքների մեջ: Henaran.am-ի հարցին ի պատասխան, թե վախ չկա, որ «Հանուն Հայաստան պետության» ճակատում, «Քաղաքացիական պայմանագրում» ընդգրկված անձինք, որոնք ժամանակին հենց նույն ՀԱԿ-ի անդամ էին, այն լքեցին, […]

Ավագ չորեքշաբթի. օծում և մատնություն

Ավագ չորեքշաբթին հիշատակն է արարչության չորրորդ օրվա, երբ Աստված լուսատուներ դրեց երկնքի հաստատության ներսում և դրանով տվեց Արդարության Արեգակի՝ Քրիստոսի ծննդյան ավետիսը: Ավագ չորեքշաբթին պատկերն է չորրորդ ժամանակաշրջանի, երբ Աբրահամը ստացավ Իսահակի ծննդյան ավետիսը (Ծննդ. ԺԸ), հրեաները Եգիպտոսից դուրս եկան (Ելք ԺԲ-ԺԴ), Վկայության խորանը պատրաստվեց (Ելք ԻԵ-ԻԷ), և Իսրայելի որդիներն Ավետյաց երկիր փոխադրվեցին (Հեսու Ա-ԺԹ): […]

Սերժ Սարգսյանը 4 տասնյակ օրենք է ստորագրել

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ մարտի 28-ին, շուրջ 4 տասնյակ օրենքներ է ստորագրել: ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ ստորագրվել են, մասնավորապես, Ազգային ժողովի ընդունած հետեւյալ օրենքները. – «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին, – «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, – «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության […]

Այսօր ռուսական կողմից հնչում են հայտարարություններ, որ այդ մատակարարումները խիստ նվազելու են

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-Պաշտպանության նախարարության ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանն այսօր լրագրողներին հայտնեց, որ մարտի 29-ից 31-ը Երևանում կանցկացվի Սպառազինությունների և պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec-2018» միջազգային ցուցահանդեսը: Զուգահեռ մի շարք միջոցառումներ կանցկացվեն, որոնց թվում` հայ-ռուսական կոնֆերանս` ոլորտի պատասխանատուների և բիզնեսի մասնակցությամբ: Տեղի կունենա նաև ՊՆ գիտական և գիտատեխնիկական կոնֆերանսը: Ինչ վերաբերում է ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենք վաճառելուն, […]

Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Երեւանում եւ վեց մարզերում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ մարտի 28-ին պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երեւան քաղաքի՝ 10:00-16:00 Կոմիտասի պող. 3, 5Ա, 7/1 շենքերը, Բաղրամյան պող. 54, 56, 58, 69, 71 շենքերը եւ հարակից հանրային բաժանորդները, Բաղրամյան պող. 2-րդ փակ. 3-20 սեփական տները, Գյուլբենկյան փ. 36-38/2 սեփական […]

«Ինձ էլ են առաջարկում ծախվել, բայց ես չեմ կարող իմ ազգը ծախել». նստացույց հայտարարած գնդապետի կոչը/տեսանյութ/

«Արժանապատիվ ազատամարտիկ» ՀԿ նախագահ, գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը  ընկերների հետ  շարունակում են 7 օր առաջ հայտարարած նստացույցը` Երևանի Ազատության հրապարակում: Գնդապետը նշում է, որ չնայած պարբերաբար ճնշումների են ենթարկվում, բայց շարունակելու են պայքարել իշխանության վերարտադրման դեմ: Հիշեցնենք՝ Վոլոդյա Ավետիսյանը 2012 թվականից ակտիվորեն պայքարում էր ազատամարտիկների իրավունքների և սոցիալական վիճակի բարելավման համար՝ Ազատության հրապարակում ցույցեր կազմակերպելով: 2013-ի սեպտեմբերին […]

Քաղաքացին գիշերը ինքնասպանության փորձ է արել

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մարտի 28-ին, ժամը 02:09-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երեւան քաղաքի Հաղթանակ կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ,  Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը եւ հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը: Փրկարարների, ոստիկանության աշխատակիցների եւ քաղաքացիների համատեղ ուժերով կանխվել է 1980 թ. ծնված Ա. […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի