25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Անշուշտ, եղել են թերություններ, բայց եղել են նաև շատ ձեռքբերումներ. Շարմազանով

Մենք այլևս ամբողջապես խորհրդարանական հանրապետություն ենք. այսօր Աժ հայտարարությունների ժամին իր ելույթն այսպես սկսեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Էդուարդ Շարմազանովը: Ըստ նրա՝ պետք է նաև իմի բերել, թե ինչպիսի պայմաններում ու ինչ արդյունքներով է ՀՀ-ն դարձել խորհրդարանական համակարգով երկիր: «Տնտեսական առումով ՀՀ-ն ԱՊՀ-ում և Հարավային Կովկասի տարածաշրջանում ամենամեծ տնտեսական ակտիվություն և աճ ապահովված երկիրն է, մենք 2017 թվականը փակել ենք 7.5 տոկոս տնտեսական աճով, իսկ սա լավ հիմքեր է տալիս ապագա տարիներին ևս տնտեսության զարգացման համար»,-ասաց նա:

Շարմազանովն ընդգծեց՝ այս տարիներին ՀՀ-ում զարգացել են ժողովրդավարությունը, խոսքի ազատությունը: Նա հավելեց՝ միասնբար ջանքերով հնարավոր եղավ կազմակերպել լավագույն ընտրությունները ՀՀ պատմության մեջ ապրիլի 2-ին, և բոլոր միջազգային կազմակերպություններն էլ պնդեցին, որ դրանք թափանցիկ և ժողովրդավարական ընտրություններ էին: «Այդ ընտրությունների արդյունքները որևէ առանցքային քաղաքական ուժի մոտ հարցեր չառաջացրին»,-ասաց նա:

ԱԺ փոխնախագահը շարունակեց՝ ՀՀ-ն իրականացնում է արտաքին նախաձեռնող քաղաքականություն, որի արդյունքում դարձավ ԵԱՏՄ հիմնադիր անդամ, ՀԱՊԿ-ում ուժեղացրեց իր դիրքերը, իսկ մյուս կողմից էլ՝ հաջողվեց պայմանագիր ստորագրել ԵՄ հետ:

«Հայաստանն ուժեղացրել է իր անվտանգության դիրքերը, և 2016 թվականի ապրիլյան դեպքերի համեմատ՝ Արցախի հանրապետության ու Հայաստանի հանրապետության պաշտպանական համակարգն ուժեղացել է և մոդերնիզացվել:

Մենք դեռևս շատ անելիքներ ունենք, բայց անելիքները գնահատելու համար նախևառաջ պետք է տեսնել դրականն էլ, բացասականն էլ: Անշուշտ եղել են թերություններ, բայց եղել են նաև շատ ձեռքբերումներ, և  այդ ձեռքբերումները չէին կարող լինել առանց պետության առաջնորդի՝ հանրապետության 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի»,-ասաց նա ու հավելեց, որ տարիներ հետո, երբ այս խորհրդարանում ամփոփվեն իշխող կոալիցիայի ու կառավարության աշխատանքը, այնտեղ, որտեղ այսօր կա կասկած, լինելու է համոզմունք, այնտեղ, որտեղ կան տարաձայնություններ, լինելու է միասնություն:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ