«Խաղաղության խաչմերո՞ւկ», թե՞ «Խայտառակ խաբեություն». քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը
Անցնող օրերին Նիկոլ Փաշինյանը «փայլեց» երկու միջազգային առիթներով՝ հարցազրույց տալով ամերիկյան The Wall Street Journal-ին և մասնակցելով Թբիլիսիի միջազգային համաժողովին: Բովանդակային և իրադարձային իմաստներով այս համերգաշարը խարսխված էր նրա համար այլևս տիպիկ դարձած եռամիասնության վրա՝ նախաձեռնողական տգիտության, խրոնիկ հակառուսականության և մարտնչող անհայրենիքության: «Երևան-Արևմուտք-Անկարա» տրանզիտ Ամերիկյան պարբերականի հարցազրույցում Փաշինյանի կողմից անվտանգության հայեցակարգի շուրջ սեփական տեսլականի շարադրումը […]