10 Մարտի, Երկուշաբթի, 2025
KFC

2-5 տարի ազատազրկում կամ 3 տարի ուղղիչ աշխատանքային գաղութի պատիժ է սպառնում Ցեղասպանությունը ժխտելու համար

Վերջերս պաշտոնանկ արված դատավոր, փաստաբան Զարուհի Նախշքարյանն անդրադառնալով ԱԺ իշխանական խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի հայտարարությանը, թե Փաշինյանը մտադիր է Հայոց Ցեղասպանության 1,5 միլիոն զոհերի տվյալները հավաքագրել հիշեցրել է , որ քրեօրեն պատժելի արարք է  պատմական արխիվների հանդեպ անվստահություն տարածելն եւ քարոզելը:

«Հոդված 136. Ցեղասպանությունը կամ մարդկայնության դեմ ուղղված հանցագործությունները հրապարակայնորեն հերքելը, արդարացնելը, դրանք քարոզելը կամ դրանց վտանգավորությունը նսեմացնելը.

  1. Ցեղասպանությունը կամ մարդկայնության դեմ ուղղված հանցագործությունները հրապարակայնորեն հերքելը, արդարացնելը, դրանք քարոզելը կամ դրանց վտանգավորությունը նսեմացնելը, եթե դա կատարվել է ռասայական պատկանելության, մաշկի գույնի, ազգային կամ էթնիկ ծագման կամ կրոնական պատկանելության հիման վրա՝ անձի կամ անձանց խմբի նկատմամբ ատելություն, խտրականություն կամ բռնություն հրահրելու նպատակով՝

պատժվում է տուգանքով՝ քսանապատիկից քառասնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուր հիսունից երկու հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով:

  1. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝

1) հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործություններով, զանգվածային լրատվության միջոցներով կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կամ

2) իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝

պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:

 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ