20 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

Արցախում ծառի տապալման հետևանքով զինվոր է մահացել

Մարտի 24-ին՝ ժամը 16:55-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, ուժեղ քամու պատճառով ծառի տապալման հետևանքով, մահացել է ՊԲ զինծառայող, 1999թ. ծնված Արմեն Համայակի Հարությունյանը: Արցախի Հանրապետության ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: «Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը […]

Այո, սահմանադրական փոփոխություններից մենք գոհ ենք. ՀՅԴ

ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը գտնում է, որ այնպես չէ, որ երբ կառավարության ու քաղաքապետարանի նիստերը բաց են լրագրողների առջև, լրատվական հոդվածներն ու վերլուծություններն իսկապես քննարկվող հարցերի հետազոտություն պարունակում: «Մենք ունեինք, այս ձևաչափն այսօր չունենք, և բնական է, որ արձագանքը բացասական է»,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց Վարդանյանը: Հիշեցնենք, որ շուտով կառավարության նիստերը միայն վարչապետի […]

Հրե թակարդ․ հրդեհի ժամանակ կինոսրահի դռներն արգելափակվել են․ ներսում մուլտֆիլմ դիտելու եկած երեխաներ էին /ֆոտո, տեսանյութ/

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՌԴ Կեմերովո քաղաքի «Зимняя вишня» առեւտրի կենտրոնում խոշոր հրդեհ է տեղի ունեցել, որի հետեւանքով զոհերի թիվը հասել է 54 հոգու։ Տասնյակ մարդիկ ծանր վիճակում հայտնվել են հիվանդանոցում, կան անհետ կորածներ։  Ցավոք, զոհերի թվում բազմաթիվ երեխաներ կան։ Նրանք մահացել են առեւտրի կենտրոնի կինոսրահում։ Երեխաները մուլտֆիլմ դիտելու էին եկել, նրանց մեջ՝ Կեմերովոյի շրջանի գյուղերից […]

Թող փորձեն վերցնել, բայց իշխանությունը փողոցում ընկած չէ. Ա. Վարդանյան

Նոր գերագույն մարմին է ընտրվել, որը երեկ նիստ է կայացրել, այն բաղկացած է 9 անդամից, իսկ ԳՄ ներկայացուցիչ է ընտրվել Արսեն Համբարձումյանը: Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:Նա նշեց, որ վերջին օրենսդրական կարգավորումներով գրեթե ավարտվեցին սահմանադրական բարեփոխումների համար անհրաժեշտ փոփոխությունները: Անդրադառնալով հարցին, թե ինչպես է ՀՅԴ-ը վերաբերում նախագահ Սերժ […]

Շիրակի մարզի քամու հետևանքները. արտակարգ իրավիճակ

Շիրակի մարզպետարանում մարզային իշխանությունների, Արտակարգ իրավիճակների նախարարության, էլցանցի տեղի պատասխանատուների մասնակցությամբ տեղի ունեցել արտակարգ խորհրդակցություն մարտի 24-ի ուժգին քամու պատճառած վնասի չափը ճշտելու նպատակով։ Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանն ասաց․ «Մարզպետարանում հերթապահություն էր սահմանված մինչև ժամը 22.30-ի սահմանները, երբ քամին կտրվեց, սկսվեց անձրև, գտնվել ենք օպերատիվ կապի մեջ թե՛ արտակարգ իրավիճակների նախարարության, և թե՛ նաև էլեկտրացանցի […]

Սերժ Սարգսյանը ցավակցել է Պուտինին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Կեմերովոյի շրջանում տեղի ունեցած ողբերգական հրդեհի կապակցությամբ, որը տասնյակ մարդկանց, այդ թվում՝ երեխաների մահվան պատճառ է դարձել: Հանրապետության Նախագահն անկեղծ և խորին ցավակցություններ է հայտնել ՌԴ նախագահին և Ռուսաստանի եղբայրական ժողովրդին՝ խնդրելով զոհվածների բարեկամներին ու մերձավորներին փոխանցել կարեկցանքի և զորակցության խոսքեր, իսկ […]

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 26-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին առանց տեղումների եղանակ է: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը Ժնեւում է

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակությունը՝ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի գլխավորությամբ, մարտի 24-ից 28-ը Ժնեւում (Շվեյցարիա) մասնակցում է Միջխորհրդարանական միության 138-րդ վեհաժողովի աշխատանքներին: Վեհաժողովի աշխատանքների շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հանդիպել է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգի հետ: Հանդիպումը կայացել է գլխավոր քարտուղարի նախաձեռնությամբ: Քննարկվել են Միության աշխատանքների ընթացքին, դրանց արդյունավետության բարձրացման ուղիներին, […]

Մահացել է «Եվրատեսիլի» առաջին հաղթող Լիզ Ասիան (տեսանյութ)

Ցյուրիխում 94 տարեկանում կյանքից հեռացել է «Եվրատեսիլ» երգի մրցույթի առաջին հաղթող Լիզ Ասիան: Մրցույթի կազմակերպիչները երգչուհուն համարում են «Եվրատեսիլի» առաջին լեդի»: Նա Refrain երգով հաղթող էր ճանաչվել 1956թ.՝ Լուգանոյում: Հաջորդ տարի Ասիան զբաղեցրել էր 8-րդ տեղը, իսկ 1958-ին՝ Giorgio երգով երկրորդ տեղը: Հաթելուց հետո նա աջակցել էր եվրոպական մրցույթի նախաձեռնությունը և հաջողությունների այլ բեմերում: 2005-ին […]

«Սերժ Սարգսյանն առաջիկայում չի էլ հնչեցնելու ժառանգորդի անունը»

«Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» հիմնադիր նախագահ, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը գտնում է, որ  ՀՀԿ-ականների համար գերխնդիր է դարձել նախագահ Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալը, սակայն նախագահի հայտարարության մեջ այլ կարևոր կետեր էլ կային: Այս մասին նա նշեց Henaran.am-ի հետ զրույցում: Այդ կարևոր կետերից մեկը ներիշխանական ժառանգորդի հարցն է: «Սերժ Սարգսյանը, բնականաբար, խոսում էր իշխանության ներսից […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի