06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

ԼՐԱՀՈՍ

Պոլսահայերը պատրիարքի ընտրության անցկացման համար ստորագրահավաք են սկսել

Պոլսահայ մտավորական Սևան Դեյիրմենջյանը «Change.org» կայքում Պոլսի հայոց պատրիարքի ընտրություն անցկացնելու համար ստորագրահավաք է սկսել: «Պատրիարքի ընտրություն առանց հապաղումի» վերնագրով խնդրագիր-ստորագրահավաքը սկսվել է օրեր առաջ պոլսահայ մտավորականների՝ հայ համայնքին ուղղված բաց նամակի հիման վրա: Նամակը, որը ստորագրել է 72 մտավորական, հայ համայնքին կոչ էր անում  լինել պահանջատեր, իսկ համայնքային հաստատությունների ղեկավարներին՝ հրաժարվել կրավորական կեցվածքից: «Ակնկալում ու պահանջում ենք, որ վերջ […]

Հայկական արտադրության «Զանգի»-ն ներկայացված է հեռահաղորդակցության ոլորտի խոշորագույն միջոցառմանը

Բարսելոնայում փետրվարի 26-ից մարտի 1-ն ընթանում է «GSMA շարժական աշխարհ» համաշխարհային համաժողովը, որին ներկայացված է նաև հայկական արտադրության «Զանգի» հավելվածը: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն այցելել է «Զանգի» հավելվածի տաղավար, ծանոթացել ընկերության առաջարկած նորություններին: Ընկերությունը ներկայացնում է հեռահաղորդակցության նորարար լուծումներն ու հնարավորությունները iOS, Android, Desktop, վեբ ծրագրերում: Հեռահաղորդակցության ոլորտի խոշորագույն  այս […]

«Լուսավոր Հայաստան»-ը չի լքում «Ելք»-ը

««Ելք» դաշինքում միշտ էլ թեժ բանավեճեր են, միշտ տարբեր հարցերով մենք քննարկումներ ենք անում, բանավիճում ենք, բայց վերջում մենք որոշում կայացնում ենք կոնսեսուսով, սակայն ձեռնամարտ չի եղել»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն՝ անդրադառնալով լուրերին, թե Սերժ Սարգսյանի՝ վարչապետ դառնալու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի դեմ հանդես գալու ու ապագա պայքար ծավալելու […]

«Դաշնակցությունում» կռիվ չկա. Ռուստամյան

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն «օդից վերցված» է համարում մամուլում հայտնված այն տեղելութոյւնները, թե փոխվարչապետի պաշտոնի համար նախարար Դավիթ Լոքյանի ու պատգամավոր Աղվան Վարդանյանի միջև բուռն վեճ կա: «Բացարձակապես իրականությանը չհամապատասխանող լուր է, ինչպես հաճախ պատահում է»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Ռուստամյանը: Նա հերքեց նաև այն տեղեկությունները, որոնց համաձայն ԿԳ նախարարի պաշտոնում Լևոն […]

Քրիստոսին պահել հիշողության մեջ

Երբ որ մարդը Աստծուց հեռանում է, նա շատ հեշտ զոհ է դառնում չարի համար: Ու չարը նրան օգտագործելով ինչ ասես կանի՝ նրա մեջ չար ցանկություներ առաջացնելով: Իրական ազատությունը դա ազատությունն է այդ չար ցանկություններից: Իսկ դա հնարավոր է, երբ դու Աստծուն ճանաչում ես ու ձգտում ապրել սուրբ կյանք, այսինքն Աստուծո պատվիրաններով: Իսկ եթե ավելի պարզեցնենք, […]

Իսրայելը քրիստոնյա աշխարհի հետ կամուրջներն այրում է. «Haaretz»-ի վերլուծաբան

Որոշումներ կայացնողները մշտապես անտեսում են քաղաքական, կրոնական եւ դիվանագիտական խնդիրների զգայունությունը ` փորձելով լուծել Երուսաղեմի քրիստոնեական համայնքին վերաբերող խնդիրները: ԱՐՑԱԽՊՐԵՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է «Haaretz» թերթի վերլուծաբան Նիր Հասոնը: Եկեղեցու մուտքի մոտ հանդիպել են երեք համայնքների ղեկավարներ՝ ուղղափառ հույն պատրիարքը, հայ պատրիարքը եւ Սուրբ Հողի կաթոլիկ պահապանը: Նրանք մաքրել են մուտքը զբոսաշրջիկներից եւ փակել […]

«Մեր երկրում գեներալ են դատում, ուրեմն ադրբեջանցին կարող է մտածել Երևանի մասին»/տեսանյութ/

«Վերաքննիչ դատարանի որոշումը շարունակությունն էր այն որոշման, որը մենք տեսանք առաջին ատյանի դատարանում: Երկու պարագայում էլ ունենք շինծու գործի քաղաքական որոշում»,-այսօր՝ փետրվարի 27-ին Վերաքննիչ քրեական դատարանում,անդրադառնալով Սամվել Բաբայանի բողոքի վերաբերյալ վերաքննիչ դատարանի որոշմանը, լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքագետ Արնդրանիկ Թևանյանը: Արդեն հայտնել ենք, որ վերաքննիչ դատարանը անփոփոխ թողեց առաջին ատյանի վճիռը: Քաղաքագետի խոսքով՝ երեք դատավորներն […]

«Oր ըլնի` քեզ ըլնի». Սամվել Բաբայանը քմծիծաղեց/տեսանյութ/

Արդեն հայտնել ենք, որ այսօր՝ փետրվարի 16-ին  Վերաքննիչ քրեական դատարանը որոշեց Սամվել Բաբայանի և մյուսների գործով Երևանի կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի վճիռը թողնել անփոփոխ։  Հիշեցնենք՝ Առաջին ատյանի դատարանը «Իգլա»-ի գործով Սամվել Բաբայանին դատապարտել էր 6, Սանասար Գաբրիելյանին 3, Արմեն Պողոսյանին 2 տարվա ազատազրկման: Սանասար Գաբրիելյանը դիմելով դատավորին բղավեց.«Oր ըլնի` քեզ ըլնի» Սամվել Բաբայանըվճիռը […]

Խոսակցություն անգամ չկա, ո՞ւր մնաց, թե նման քննարկում լինի. «Ծառուկյան» դաշինք

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը պնդում է՝ դաշինքում կոալիցիա մտնելու վերաբերյալ քննարկում չկա: Այս մասին նա նշեց Henaran.am-ի հետ զրույցում: «Նման բան չկա, խոսակցություն անգամ չկա, ո՞ւր մնաց, թե նման քննարկում լինի: Չգիտեմ, թե դա ում հորինածն է»,-նկատեց նա: Ինչ վերաբերում է լուրերին, թե «Ծառուկյան» դաշինքի և ՀՅԴ-ի միջև լարվածություն կա, քանի որ երկուսն […]

Հայկական բրենդը ներակայացվել է փարիզյան հեղինակավոր ցուցահանդեսին /ֆոտո/

 «Alexis Accessories» ապրանքանիշի հեղինակ, նկարիչ-մոդելավորող Արմինե Գեւորգյանն օրեր առաջ Փարիզում մասնակցել է ոլորտի ամենահեղինակավոր եվրոպական ցուցահանդեսներից մեկին՝ «BIJORHCA»-ին։ «BIJORHCA»-ն անցկացվում է տարին երկու անգամ՝ B2B ֆորմատով, ինչի արդյունքում աքսեսուարների հեղինակներն անցնում են նախնական ընտրության փուլ եւ հայտնվում բազմապլատֆորմ ցուցահանդեսին։ 13,000-ից այցելուների հիմնական մասը գնորդներն են, նրանք, ովքեր ներկայացնում են տարբեր երկրների նորաձեւության տներ, մասնագիտական խանութ-սրահներ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի