25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Իշխանությունները փորձել են համոզել Նիկոլ Փաշինյանին. գործին խառնվել են նաև Արցախից. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ակնհայտ է՝ արդեն վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի իշխանավարման դեմ Հայաստանում շարունակվող բողոքի ցույցերի` նման մասշտաբներն իշխանությունների համար անսպասելի էին, և հիմա նրանք խիստ անհանգստացած են հետագա զարգացումներից: Պատահական չէ, որ արդեն երրորդ օրն է` իշխանության ամենատարբեր ներկայացուցիչներ խոսում են ընդդիմության հետ երկխոսության գնալու անհրաժեշտության մասին: Այս մասին խոսք է գնացել անգամ երեկ Սերժ Սարգսյանի հետ Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի և Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հանդիպման ժամանակ:

«Ժողովուրդ»-ին նաև հայտնի դարձավ, որ այս օրերին շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանի վրա իշխանությունները փորձում են ազդել նաև ամենատարբեր միջոցներով: Մասնավորապես նրա շրջապատի անդամների միջոցով փորձելու են համոզել՝ դադարեցնել հանրահավաքներն ու բողոքի ակցիաները և երկխոսության նստել: Անգամ այս գործին խառնվել են Արցախից. տարբեր հայտնի դեմքեր իրենց հերթին պայքարը դադարեցնելու և երկխոսության առաջարկ-միջնորդություններով են հանդես եկել: Միայն թե, մեր աղբյուրների փոխանցմամբ, նաև արցախյան բանագնացներին առայժմ չի հաջողվում համոզել Փաշինյանին: Իսկ երեկ արդեն հանրահավաքում նա հրապարակել է օրակարգային հարցերը, որոնց շուրջ իշխանությունների հետ երկխոսության կգնա՝ վարչապետի հրաժարական, նոր վարչապետի ընտրություն, ժամանակավոր կառավարության ձևավորում, որից հետո քաղաքական պայմանավորվածության համաձայն` Ազգային ժողովը չի ընդունում կառավարության ծրագիրը, և Սահմանադրության համաձայն` իրավունքի ուժով տեղի են ունենում արտահերթ խորհրդարանական ընտրություններ: 

Շարունակությունը՝ թերթ այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ