05 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Մեքենան բախվել է խանութի աստիճաններին ու շրջվել

Ապրիլի 18-ին, ժամը 03:03-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արին Բերդի փողոցում՝ ավտոպահեստամասերի շուկայի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Mercedes C» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Մ. Ա., 1991 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ավտոպահեստամասերի խանութներից մեկի […]

Մեկի քթից եթե արյուն գա, դա շատ լուրջ բեռ ու պատասխանատվություն է. Շարմազանով

«Իշխանությունը մինչ այս պահն ունեցել է շատ առիթներ անօրինական գործողությունները զսպելու: Եթե Ֆրանսիայում, Գերմանիայում կամ ԱՄՆ-ում ոստիկանի վրա հարձակվեն, պետական կառույցներ շրջափակեն, վիրավորեն, դա օրինակա՞ն է, թե՞ անօրինական»,-«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ խոսելով հանրապետությունում ընթացող ցույցերից: Շարմազանովը կոչ արեց և իշխանությանը, և ոստիկանությանը, և ուժային կառույցներին, ցույցի մասնակիցներին […]

Բողոքի ակցիաները գովելի են, եթե ամեն ինչ տեղի է ունենում օրենքի շրջանակում. ՀՀԿ

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Գագիկ Մինասյանը գտնում է, որ Հայաստանում տեղի ունեցող բողոքի ակցիաները բարձրացնում են Հայաստանի միջազգային հեղինակությունը, եթե նրանց մասնակիցները չեն խախտում օրենքը: Այս մասին նա խոսեց այսօր լրագրողների հետ հանդիպմանը:  «Բողոքի ակցիաները, ցույցերը, հանրահավաքները ոչ միայն բնական են, ընդունելի, այլեւ գովելի են, եթե ամեն ինչ տեղի է ունենում օրենքի շրջանակում, ներառյալ իշխանությունների, ցուցարարների […]

Ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 19-ին ժամը 06.00-18.00 կդադարեցվի Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի՝ Հանրապետության փողոցի 8, 11, 12, 14, 16, 28, 30, 32 համարների, Հանրակացարանային թաղամասի, 3-րդ, 4-րդ, 7-րդ, 8-րդ միկրոշրջանների, քոթեջների, Դարանի, Գեղարդի, Երիտասարդական, Եղբայրության, Գառնու, Նաիրյան, Տարտուի, Պիոներական, Կարմիր բանակի, Ինտերնացիոնալ, Բարեկամության, […]

Որովհետև, Տեր, փրկությունը ողջ՝ Քեզնով է միայն

Որովհետև, Տէ՛ր, փրկությունը ողջ՝ Քեզնո՛վ է միայն և քավությունը Քեզնո՛վ է պարգև, և Քո Աջո՛վ է լինում նորոգում, և զորեղություն՝ Աստծո՛ւդ մատներով, և հրամանովը՛դ՝ արդարություն, և ողորմությամբը՛դ՝ ազատությո՛ւն, Երեսիդ փայլով՝ լուսավորությո՛ւն, և զվարճացո՛ւմ՝ Դեմքիդ երևմամբ, և Սուրբ Հոգովը՛դ՝ անհո՜ւն բարություն, և Յուղի՛դ օծմամբ՝ քա՜ղցր սփոփանք, Ցողո՛վ շնորհիդ՝ խի՜նդ զվարթությո՜ւն, մխիթարությո՛ւն՝ Ձեռքիդ պարգևով, վհատությո՛ւնն ես տալիս […]

«Ռուբլու վրա էլ են հարձակվում»

Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը նշեց՝ մեր երկրի ռազմավարական դաշնակից Ռուսաստանը ենթարկվում է տարբեր ճնշումների։ «Ռուբլու վրա  էլ են  հարձակվում՝  փորձելով հարված հասցնել, իսկ Եվրոպան  մյուս կողմից՝ փորձում է ազատվել ռուսական գազից և նավթից։ Այս կերպ ուզում են ՌԴ-ին իր տեղը ցույց տալ աշխարհում, ինչն ուղիղ կապ ունի մեզ հետ: Դրա համար […]

«Ճիշտ կլինի կառավարման ղեկը վստահել Սերժ Սարգսյանին»

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը կարծում է՝ այս պահին ճիշտ կլինի  կառավարման ղեկը վստահել Սերժ Սարգսյանին, քանի որ  սոցհարցման տվյալներով՝ Սերժ Սարգսյանն արտաքին քաղաքականության մեջ ունի 60 %, տնտեսական քաղաքականության մեջ՝ 35%, Կարեն Կարապետյանը տնտեսական քաղաքականության մեջ հավաքել է 45%, իսկ արտաքինում՝ 10 %: Այսօր  այս մասին սոցիոլոգը նշեց լրագրողների հետ հանդիպման ընթացքում։ «Որպես առաջնորդ՝ Գագիկ Ծառուկյանն […]

Պաղպաղակում ստաֆիլակոկ է հայտնաբերվել

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը Կոտայքի մարզի Առինջ գյուղում պաղպաղակի արտադրությամբ զբաղվող «Ձյան Փաթիլներ» արտադրական կոոպերատիվում իրականացված վերահսկողության ընթացում հայտանբերել էր ժամկետանց բուսայուղային սփրեդ: ՍԱՊԾ-ն ոչնչացրել էր ժամկետանց հումքը, նաև, մինչև լաբորատոր փորձաքննության արդյունքներն ունենալը, կասեցրել պատրաստի արտադրանքի իրացումը: Ընկերության՝ 17.03.2018 թ. արտադրության «Ձյունիկ» և «Ձողիկ» պաղպաղակներից կատարված նմուշառման և փորձաքննության արդյունքում պարզվել է, որ երկու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի