Նիկոլ ջան, ես չէի ուզի, որ իմ ու քո վեճը քննարկի Բաքուն
«Չգիտեմ, իրավունք ունեմ խորհուրդ տալ, թե ոչ, բայց գիտեմ որ այսպես շարունակելը ճիշտ չէ»,- այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասել է Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ, ռեժիսոր Երվանդ Ղազանչյանն՝ անդրադառնալով այս օրերին Հայաստանում տեղի ունեցող հավաքներին ու ակցիաներին։
«Մենք միայնակ չենք, աշխարհն է նայում, քննարկում։ Հստակ գիտեմ մի բան, որ ընտանիքում եղած բոլոր խնդիրները ընտանիքի անդամներն են լուծում, մեր՝ միմյանցից իրավացիորեն դժգոհ լինելը հարևանի խնդիրը չէ։ Ես գիտեմ, որ Փաշինյանը պարկեշտ մարդ է։ Նիկո՛լ ջան, ես չէի ուզի, որ իմ ու քո վեճը քննարկի Բաքուն»,- ասաց ռեժիսորը։
Ժողովրդական արտիստը շեշտեց, որ այս հրաշալի երիտասարդության ընդվզումը խորապես հարգելով, խնդրում է՝ նստել սեղանի շուրջ։
«Ափսոս է, մեր երկիրը, ուշքի գանք բոլորս»,- հավելեց նա։