05 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Ականապայթյունից զոհված զինծառայողը պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով

Արցախի նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԱՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Ռուսլան Մանուկյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։  

Ոստիկանությունից պահանջել են ազատ արձակել առանց հիմքերի պահվող անչափահասներին

Ոստիկանությանը ներկայացվել է բաժիններում անչափահասներին առանց հիմքերի պահելու անթույլատրելիության և նրանց անհապաղ ազատ արձակելու պահանջ: Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների կողմից շարունակվում է աշխատանքը Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված անձանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ: Նշենք, որ Երևանում հավաքներ նախաձեռնելու առաջին պահից սահմանվել է աշխատանքի արտակարգ գրաֆիկ, ստեղծվել են աշխատանքային խմբեր, որոնք, ըստ մասնագիտական ուղղությունների, իրականացնում են թե՛ հավաքների […]

Գյումրիում փակ են փողոցները, կան բերման ենթարկվածներ (տեսանյութ)

Այսօր առավոտվանից ուսանողները դուրս են եկել փողոց։ Նախ Թատերական հրապարակից մեկնեցին  պոլիտեխնիկական համալսարանի Գյումրիի մասնաճյուղ, որտեղ կոչ արեցին ուսանողներին միանալ: Դռները բացել համալսարանի ու  թողնել ուսանողներին ազատ տեղաշարժվել ու կամք արտահայտել: Ցուցարարների հետ հանդիպեց բուհի ռեկտորը, նա նշեց. “Ով դասի չի ուզեցել մասնակցել,առավոտվանից չի եկել, ոչ ոք չի պարտադրել  կամ ստիպել, որ դասի գա, դասերից […]

«Դէ, բռնել բերել են». անչափահասները ազատ են արձակվում

Արդեն հայտնել ենք, որ այսօր  Կենտրոնի ոստիկանություն անչափահասներ են բերման ենթարկվել: Այս պահին արդեն անչափահասները ազատ են արձակվում: «Դէ քայլում էի, բռնեցին ու բերեցին: Ես ցույցի հետ կապ չունեմ»,-ասաց ազատ արձակվածներից մեկը: «Դէ, բռնել բերել են, ոչ մի բան չեմ արել»,-արդարացավ մյուս ուսանողը: Ուսանողները նշում են, որ իրենց նկատմամբ բռնություն չի կիրառվել:

«Պետք չէ անվերջ չարաշահել իշխանության համբերությունը»

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդգծում է՝ իշխանությունները մինչև օրս խիստ զսպվածություն են ցուցաբերել Փաշինյանի և նրա աջակիցների նկատմամբ, բայց միևնույն ժամանակ զգուշացնում է՝ «քաղաքական անհեռատեսություն է անվերջ շահարկել իշխանությունների քաղաքական կամքն ու համբերությունը»։ Ընդ որում, Հանրապետականի խոսնակը Ոստիկանության կողմից հատուկ միջոցների գործածումը, որոնց արդյունքում մի քանի տասնյակ քաղաքացիներ վնասվածքներ ստացան, համաչափ և խիստ զսպված է […]

«Երևա՛ն, դու հրաշալի ես». Լապշինը Հայաստանում է

Բլոգեր Ալեքսանդր Լապշինը գտնվում է Հայաստանում։ Նա Արցախ այցելելու համար Ադրբեջանում ազատազրկման դատապարտվելուց եւ հետո ազատ արձակվելուց հետո առաջին անգամ այցելել է Հայաստան։ «Երևան, դու հրաշալի ես: Իսկ երևանցիները հրաշալի մարդիկ են»,- իր բլոգում գրել է Լապշինը: Լապշինը Երևան է ժամանել ապրիլի 20-22-ն անցկացվող Tour Expo 2018 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին մասնակցելու։

Բերման ենթարկվածների մեջ կան անչափահասներ

Կենտրոնի ոստիկանության մոտ շարունակում են հավաքված մնալ բերման ենթարկված քաղաքացիների հարազատները: Ծնողներից ոմանք չգիտեն, թե ինչ հանգամանքներում են բերման ենթարկվել իրենց երեխաները:  Արդեն ազատ արձակված մանկավարժները ծնողներին տեղեկացրել են, թե ոստիկանության բաժանմունքում կան անձինք, որոնք վկայություն են տալիս, որ այդ երիտասարդներին տեսել են ցույցերին:  «Տղայիս դասղեկը հաղորդեց, որ կներեք արտահայտության համար՝ բոմժեր են ներսում, որոնց […]

Կտաքանա

  Հանրապետության տարածքում` Ապրիլի 18-ի ցերեկը, 19-ի գիշերը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 19-ի երեկոյան ժամերին, 20-21-ը, 22-ի գիշերը շրջանների զգալի մասում, 22-ի ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: 20-21-ը առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 18-ի ցերեկը, 19-ին, […]

«Առաջին ոստիկանը, որը կանցնի ժողովրդի կողմը, կստանա 10 000 դոլար»

«Արտասահմանի մեր հայրենակիցները ակցիա են ուզում անել։ Հիմա զբաղված են դրամահավաքությամբ։ Երբ առաջին միլիոն դոլարը հավաքվի, ակցիան կսկսեն»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է օգտատեր Արա Ներսիսյանը: «Առաջին ոստիկանը, որը կանցնի ժողովրդի կողմը, կստանա 10 000 դոլար, հաջորդները երկուհազարական դոլար։ Սպասենք»,- գրել է նա:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի