Երևանի բնակարաններից մեկում փրկարարները հայտնաբերել են 65–ամյա քաղաքացու դին. ԱԻՆ
Ապրիլի 21-ին, ժամը 14:04-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մինաս Ավետիսյան 4-րդ փողոցի թիվ 4ա շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը և ննջասենյակի հատակին հայտնաբերել Ն. Գ.-ի դին (1953 թ.):