25 Հունիսի, Հինգշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Մաշտոց-Թումանյան փողոցների խաչմերուկում կոտրել են ցուցանակները, լուսաֆորները, նետել քարեր, մետաղյա իրեր. Ձերբակալվել է զանգվածային անկարգությունների անմիջական երկու մասնակից (տեսանյութ)

ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով ձերբակալվել է 2 անձ՝ Մաշտոց-Թումանյան փողոցների խաչմերուկում ապրիլի 17-ի ուշ երեկոյան տեղի ունեցած զանգվածային անկարգություններին անմիջական մասնակցություն ունենալու կասկածանքով։ ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կողմից կազմակերպված հավաքի մի քանի տասնյակ մասնակիցներ 2018թ. ապրիլի 17-ին՝ ժամը 23-ի սահմաններում, Երևան քաղաքի Մաշտոց-Թումանյան փողոցների խաչմերուկում կոտրել են նշված […]

«Պայքար մղող հիմնական շերտը երիտասարդությունն է»

Հոգեբան Սամվել Խուդոյանը  ողջունելի է համարում քաղաքացիական անհնազանդությունները։ Այս մասին վերջինս նշեց Henaran.am-ի հետ զրույցում։ «Եթե սա էլ չլիներ, կմտածեինք՝ ժողովուրդը լրիվ հանձնվել է, բայց հենց Փաշինյանի  շնորհիվ ժողովուրդը փողոց դուրս եկավ։ Ես ոչ մի կապ չունեմ նրա հետ, նա ինձ համար հեղինակություն չէ, չմտածե՛ք նման բան․  ո՛չ էլ ուզում են իրեն բարձրացնել,  ուղղակի Փաշինյանի […]

«Խաղաղ քաղաքացուն չի կարելի բզբզալ». Նազենի Հովհաննիսյան

Նազենի Հովհաննիսյանն անդրադարձել է այս օրերին Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին: Հաղորդավարուհին իր ֆեյսբուքյան էջում գրել է. Զզվում եմ քաղաքականությունից, կոչերից, հավաքներից ու պաթոսիկներից (իմից էլ էդ թվում)  ԲԱՅՑ  1. Ցանկացած ուժ ստեղծում է հակաուժ 2.Դե ախր խաղաղ քաղաքացուն չի կարելի բզբզալ 3.քաղաքացիական հարցադրումներին ՔԱՂԱՔԱԿԱՆ պատասխաններ չտալը քաղաքական անգործություն է 4. մարդիկ կարող են ու պիտի այլակարծություն ունենան, […]

«Նոր ալիք 2018»-ում Հայաստանը կներկայացնի Գեւորգ Հարությունյանը

«Նոր ալիք» երգի մրցույթում այս տարի Հայաստանը կներկայացնի Գեւորգ Հարությունյանը: Այս մասին երգիչը տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում՝ գրելով. «Հայաստանը «Նոր ալիքում» կներկայացնեմ ես»: Հավելենք, որ մրցույթը կանցկացվի սեպտեմբերի 4-9-ը՝ Սոչիում:

Կառավարությունը կմերժի Մանե Թանդիլյանի առաջարկը

Կառավարությունն այսօրվա օրակարգում ընդգրկված է հարց «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին»ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության առաջարկության նախագծի մասին: Առաջարկվում է սահ­մանել, որ վճարված եկամտային հարկի գումար­ներից հիփոթեկային վարկի սպասարկ­ման համար վճարվող տոկոսների գումարները վե­րա­դարձվում են նաև անմիջապես կառու­ցա­պա­տող չհանդիսացող անձանցից ձեռքբերվող բնա­կարանների դեպքում, եթե վարձու աշխա­տո­ղը անշարժ գույքի ձեռքբերման պահից վերջին երեք տարի­նե­րի […]

Դմիտրի Մեդվեդեւը շնորհավորել է Սերժ Սարգսյանին

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը շնորհավորական ուղերձ է հղել Սերժ Սարգսյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Այս մասին հաղորդում է Ռուսաստանի կառավարության մամուլի ծառայությունը: Շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Ես կցանկանայի հատուկ նշել ձեր անձնական ներդրումը բարեկամական, գործընկերական եւ դաշնակցական ռուս-հայկական հարաբերությունների զարգացման գործում: Վստահ եմ, որ նոր պաշտոնում դուք կշարունակեք առաջնահերթ ուշադրություն դարձնել երկկողմ համագործակցության […]

«Իսակովի պողոտան ամբողջությամբ փակ է». Փաշինյանը հայտարարեց

«Իսակովի պողոտան ամբողջությամբ փակ է: Միացեք ժողովրդական հեղափոխությանը»,-քիչ առաջ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: Փաշինյանի գլխավորած երթը շարունակվում է Իսակովի պողոտայով: Ավելի վաղ հայտնել էինք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանն իր աջակիցների հետ միասին ապրիլի 13-ից բողոքի ակցիաներ է իրականացնում Երեւանի փողոցներում՝ արգելափակելով փողոցներն ու հրապարակները: Նրանք բողոքում են Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու դեմ: Բողոքի […]

Հանրահավաքում տուժածների վիճակը բժիշկները գնահատում են բավարար

Ապրիլի 19-ի, ժամը 12։00-ի դրությամբ Երևանի հիվանդանոցներում բուժումը շարունակում է հանրահավաքի ընթացքում տուժած 3 քաղաքացի։ Նրանցից 2-ը Թիվ 2 բուժմիավորման վնասվածքաբանական բաժանմունքում և «Հերացի» թիվ 1  հիվանդանոցային համալիրի վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունքում բուժումը շարունակում են ապրիլի 16-ից: Բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատում են բավարար: 3-րդ տուժածն այսօր է ընդունվել  «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Նրա […]

Ոստիկանությունը նոր հայտարարություն է տարածել

Մայրաքաղաքում օրենքով սահմանված կարգի խախտմամբ իրականացվող երթերի և հավաքների մեկնարկի օրվանից` 2018 թ. ապրիլի 13-ից սկսած, դրանց կազմակերպիչների և մասնակցների գործողությունները հանգեցրել են հազարավոր քաղաքացիների ազատ տեղաշարժի սահմանադրական իրավունքի, ինչպես նաև մի շարք հիմնարկների բնականոն գործունեության խաթարմանը: Այդ հավաքներն արդեն իսկ ուղեկցվել են զանգվածային անկարգություններով, որոնց ընթացքում անձանց նկատմամբ բռնության գործադրմամբ, գույք ոչնչացնելով ու վնասելով […]

Փաշինյանի գլխավորած երթը հասավ Նժդեհի հրապարակ

«Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանն ու իր աջակիցների հետ միասին լքեցին «Փեթակ» տոնավաճառի տարածքը եւ շարժվեցին դեպի Արշակունյաց պողոտա: Ոստիկանները շղթա կազմած փակել են «Երեւան Մոլ»-ի մուտքը, սակայն ցուցարարները չփորձեցին մտնել այնտեղ: Ցուցարարները «Հայրենիք» կինոթատրոնից թեքվեցին դեպի Գարեգին Նժդեհի փողոց եւ հասան Նժդեհի անվան հրապարակ: Փողոցով երթեւեկող մեքենաների վարորդները ազդանշաններով […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի