07 Մայիսի, Հինգշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Արմեն Սարգսյանն ընդունել է ԱՊՀ դեսպաններին

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Բելառուսի, Ղազախստանի, Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպաններին և Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարին: Շահագրգիռ քննարկում է ծավալվել երկկողմ համագործակցության օրակարգին վերաբերող հարցերի շուրջ: Մտքեր են փոխանակվել նաև Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ: 

Կարեն Կարապետյանը նախարարներին մաղթել է

Առողջապահության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար  Լևոն Ալթունյանը այսօր՝ մայիսի 3-ին  կառավարության նիստից հետո զրուցել է լրագրողների հետ: Նա հայտնել է, որ կառավարության վերջին նիստին  քննարկել են  ընթացիկ հարցեր, իսկ ռազմավարական նշանակության հարցեր չեն քննարկվել, որպեսզի հնարավորություն տային նոր կառավարությանը ձևավորել իր ռազմավարությունը, քաղաքականությունը և ըստ իրենց ծրագրերի էլ առաջ շարժվել: «Մենք ուրախ էինք, որ միմյանց հետ […]

Եթե ոչ ինքը, շրջապատն արդեն վաղուց գայթակղված է. Առավոտ

Ինչպես հայտի է, ՀՀԿ խմբակցությունը հայտարարել է, որ մայիսի 8-ին ՀՀ վարչապետի ընտրության հարցում որեւէ թեկնածու չեն առաջադրելու եւ սատարելու են խորհրդարանի 1/3-ի կողմից առաջադրված թեկնածուին, այսինքն՝ Փաշինյանին:  Մինչ հայտարարությունը, թերթի-ի հետ զրույցում Հայաստանում Արցախի ներկայացուցչության խորհրդատու, «Ազգային անվտանգություն» կուսակցության ղեկավար Գառնիկ Իսագուլյանը մեր հարցին՝ երեկ ՀՀԿ խմբակցությունը 56 դեմով մերժեց Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրելը, […]

Փաշինյանը, հավանաբար, այսօր կհանդիպի ՀՀԿ-ի հետ

ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ հանդիպել է ԱՄՆ դեսպանի հետ: Լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ քննարկվել է ներքաղաքական ընթացիկ իրավիճակը: Հարցին, թե ինչ է փոխվել ՀՀԿ_ականների մոտ մի քանի ժամում, որ որոշեցին կողմ քվեարկել իր օգտին մեկ օրվա մեջ, Փաշինյանը պատասխանեց. «Բոլորս շահագրգիռ ենք, որ քաղաքական այս իրավիճակը հանգուցալուծում ստանա Սահմանադրության […]

Եթե դրա համար անհրաժեշտ լինի մանդատս վայր դնել, կդնեմ. Շարմազանով

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասում է, որ արտահերթ ընտրությունների անցկացումը պատվերով համերգ չէ, որ ով երբ ցանկանա, արտահերթ ընտրություն անի, կա Սահմանադրություն, որի դրույթներին պետք է հետևել: «Ամսի 8-ին կուենանք վարչապետ, չենք գնա արդեն արտահերթ ընտրությունների, եթե ծրագիրն էլ ստանա օժանդակւթյուն, այդ դեպքում էլ չենք գնա»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց նա: Վերջինս նշեց, […]

ՊՆ-ում բավականին լար­ված են. Ժողովուրդ

ՊՆ-ում այս օրերին բավականին լար­ված վիճակ է: Օրաթերթին հայտնի դարձավ, որ արդեն տեւական ժամանակ է, ինչ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն իր տե­ղակալների հետ մինչեւ ուշ գիշեր մնում է ՊՆ-ում: Ավելին՝ արդեն մի քանի օր է, ինչ նրա տեղակալները մի շարք գենե­րալների հետ միասին գիշերը հերթա­պահում են ՊՆ-ում: Ըստ էության պատճառը ՀՀ-ում ներքաղաքական լարված իրավիճակն […]

Երեկ շուրջ 40 զբոսաշրջիկ իջել է օդանավակայան, տեսել են ճանապարհը փակ է, հետ են գնացել. Զարմինե Զեյթունցյան

«Զբոսաշրջությունն ամենազգայուն ոլորտն է և ամեն ինչ կարող է ազդել դրա վրա»,-այսօր մայիսի 3-ին կառավարության նիստից հետո,  անդրադառնալով հարցին, թե  ներքաղաքական վիճակը կարող է  անդրադառնալ  զբոսաշրջության վրա, ասել է Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը: «Ունենք բազմաթիվ տվյալներ, որ եղել են չեղարկումներ, ունենք տվյալներ, որ ինքնաթիռից իջել, անմիջապես հետ են վերադարձել, կան տվյալներ նաև, որ զբոսաշրջիկները եկել, […]

Շարմազանովն՝ իր դստեր նամակի մասին

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովից այսօր խորհրդարանում լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյոք ծանոթ է իր դստեր՝ Նարեի նամակին, որ երեկ տարածվեց համացանցում: «Ես ծանոթացել եմ շատ ուշ, գիշերը, որովհետև տանը չեմ եղել, ինձ լրագրողներն են զանգել, ասել, որ այդպիսի բան է Նարես գրել: Երեխայի մտածումներ են, մեծ աղջիկ է արդեն, շուտով 16 տարեկան կդառնա, ամենակարևորը՝ ինքն իրեն […]

Կրկնակի հպարտ եմ, որ պատիվ եմ ունենալու աշխատել բացառիկ պետական գործիչ Սերժ Սարգսյանի հետ

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ բոլորը պարտավոր են նայել իրականության աչքերին ու երկիրը չտանել ցնցումների: «Ես այն կարծիքին չեմ, որ մայիսի 1-ին իրավիճակը բարենպաստ էր, ժողովուրդ չկար փողոցում, ու ՀՀԿ-ն դեմ քվեարկեց, ոչ, մայիսի 1-ի ու 2-ի միջև շատ տարբերություն չկար: Խմբակցությունն այդպես է որոշել, կոկրետ իմ […]

«Ծառուկյան» խմբակցության 31 պատգամավորից 27-ը ստորագրել է Նիկոլ Փաշինյանին վարչապետ առաջադրելու ձևաթուղթը (տեսանյութ)

«Ծառուկյան» խմբակցության 31 պատգամավորից 27-ը ստորագրել է Նիկոլ Փաշինյանին վարչապետ առաջադրելու ձևաթուղթը, լրագրողներին ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։   «Ունենք բացականեր, ովքեր արտերկրում են, բայց հաշվի առելով «Ելք»-ի և ՀՅԴ ստորագրությունները՝ կարծում եմ՝ մեկ երրորդ ապահովելու համար դա բավարար է», – ասաց Զոհրաբյանը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի