29 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

Գյումրիում ցուցարաների բողոքը շարունակվում է

Այսօր Գյումրիի ցուցարարները,  նորից շրջել են փողոցներով, կոչ անելով միանալ իրենց: Առավոտյան  Վարդանանց հրապարակիցշարժվեցին  բուհեր ու տարբեր թաղեր նաև տեղեկացնելով  ժամը 18․00-ին Թատերական հրապարակում կայանալիք հանրահավաքի մասին։ Այսօրվա ցուցարարերի մեջ զգալի թիվ էին կազմում դպրոցահասակները։ Գյումրիի Անի թաղամասում ցուցարարները, Շիրակիպետական համալսարանի փակ դարպասներից միանալու կոչ անելուց հետո, շարժվեցին դեպի «Հակոբ Մծբնեցու» եկեղեցու բակ։ Նշենք, որ ցուցարարները տարբեր փողոցներով էին քայլում, տարբեր թաղամասերում կոչեր անում, հասնում մինչև ծայրամասային թաղամասեր: Այդ ընթացքում,  կեսօրին էլ ցուցարարները՝ ի նշան բողոքի, փակել էին Գյումրի-Երևւան  մայրուղին։ Նրանք ցույց էին անցկացրելհենց մայրուղու վրա, ներկայացրել իրենց պահանջները, նրանց միացել էին նաև Լուսաղբյուր և Շիրակավան գյուղերի բնակիչները,երթևեկությունը  երկու ժամ փակ է եղել: Ժամը 18-ին նոից վերադարձել են Թատերական հրապարակ: Թեև դրսում ցուրտ էր, պարբերաբար անձրև էր տեղում, բայց Թատերական հրապարակը մարդաշատ էր: Նրանք, իրենց բողոքի ձայնն արտահայտելով  Գյումրիի կենտրոնական փողոցներով, այս պահին «Միացիր», «Ազատ, անկախՀայաստան», […]

Ամենասարսափելին այն է, որ մենք ոչնչով չենք կարող օգնել. Գոհար Ավետիսյան

Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին է անդրադարձել ՌԴ-ում հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանը: Նա իր Instagram-ում ցույցերից մի կադր է հրապարակել եւ գրել. «Շատ եմ ցավում՝ տեսնելով, թե ինչ է կատարվում հիմա իմ Հայաստանում: Այնպես եմ ցավում քաղաքացիների համար… Ամենասարսափելին այն է, որ մենք ոչնչով չենք կարող օգնել… Ես ամեն առավոտ արթնանաում եմ այն մտքով, թե ինչ կարող եմ […]

Աբովյանում հուզված են /տեսանյութ/

Քիչ առաջ մի խումբ երիտասարդներ եւ դպրոցականներ փակել են Աբովյան-Երևան գլխավոր ճանապարհը:  Henaran.am-ի թղթակցի հաղորդմամբ՝ ցուցարարները ակցիա են իրականացնում ողջ քաղաքով` երթևեկում են ազդանշանները միացրած: Մանրամասները` տեսանյութում:

Կարեն Կարապետյանի առաջարկը

ՀՀ առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանի հարցազրույցը «Արմենիա» հառուստաընկերությանը – Պարոն Կարապետյան, ինչպե՞ ս եք գնահատում ստեղծված իրավիճակը: – Փորձեմ թեզերով պատասխանել: Առաջինը.ես, որպես հայ մարդ, Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ինչպես եւ բոլորը, շատ անհանգիստ եմ: Անհանգիստ եմ՝ թոռնիկս մանկապարտեզ հասավ, թե չէ, հայրս հիվանդանոց հասավ, թե չէ: Երկրորդը. ես վստահ եմ, որ այսօր փողոցներում կան շատ կարող, […]

Արձագանքելու ենք յուրաքանչյուր բռնության դեպքի․ Ելք-ի հայտարարությունը

Վերջին օրերին Երևան քաղաքում ստեղծված իրավիճակի կապակցությամբ բազմաթիվ խաղաղ ցուցարարներ բերման են ենթարկվել Երևան քաղաքի ոստիկանական բաժանմունքներ: ՀՀԱԺ «ԵԼՔ» խմբակցության պատգամավորները այցելել են Երևան քաղաքի ոստիկանական բաժանմունքներ և ձերբակալված անձանց պահման վայրեր: Մենք արձանագրում ենք, որ. խաղաղ ցուցարարներին բերման ենթարկելու բազմաթիվ դեպքերում ոստիկանության ներկայացուցիչների կողմից դրսևորվում է ոչ իրավաչափ և ակնհայտ բռնի վերաբերմունք, վարույթների ընթացքում […]

Դուրս եկեք դերասաններ, բոլորդ, եկեք, ժողովրդի կողքը եղեք. դերասանուհիները միացան

Դերասանուհիներ Ալինա Մարտիրոսյանն ու Ջուլիետա Ստեփանյանը քիչ առաջ Հանրապետության հրաարակում ելույթ ունեցան և կոչ արեցին շոու բիզնեսի ներկայացուցիչներին միանալ այս շարժմանը: «Դուրս եկեք դերասաններ, բոլորդ, եկեք, ժողովրդի կողքը եղեք, ժողովրդի մեդալները պիտի վայելեք, ոչ թե մեդալները: Ես ուզում եմ տեսնել վարչապետ Նիկոլին, միայն Նիկոլին»,-ասաց նա: Ստեփանյանն էլ ասաց, որ հայ ազգը այսքան ազնիվ ու միասնական […]

Վաղը հանրահավաքներ կլինեն Փարիզում, Լոնդոնում

Վաղը Փարիզում Հայաստանի դեսպանատան մոտ ժամը 14:00-ին տեղի է ունենալու շատ մեծ հանրահավաք. այս մասին քիչ առաջ Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարեց Իմ քայլը նախաձեռնության անդամ Տիգրան Ավինյանը: Նա հայտնեց, որ հավաք է լինելու նաև Լոնդոնում:  Ապա ելույթով հանդես եկավ ԱՄՆ-ից վերադարձած Մուշեղ Մուրադյանին, ով հայտարարեց, թե ԱՄՆ-ում էլ են աջակցում այս շարժմանը, ինքն ու […]

«Ֆիգարոյի ամուսնությունը»՝ Երևանի դրամատիկական թատրոնի բեմում

Մայրաքաղաքում անցկացվող ֆրանկոֆոնիայի երկամսյակի միջոցառումների ծրագրում ընդգրկվել է նաև Երևանի Հր. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում բեմադրված ֆրանսիացի նշանավոր թատերգակ Բոմարշեի «Ֆիգարոյի ամուսնություն» գործը: Ներկայացման բեմադրիչ Գրիգոր Խաչատրյանի խոսքով՝ ներկայացումը ևս մեկ հնարավորություն է՝ ծանոթանալու ֆրանսիական գրականության հետ: Նշենք, որ Ֆրանսիայի մշակույթի օրերը Երևանում կշարունակվեն մինչև ֆրանկոֆոնիայի երկամսյակի ավարտը:

Ձերբակալվել է ևս մեկ անձ` Բաղրամյան պողոտայում կատարված զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքով

Զանգվածային անկարգությունների և անօրինական հավաքների վերաբերյալ ՀՀ  հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ձեբակալվել է ևս մեկ անձ: Այսպես, քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալներով պարզվել է, որ ԱԺ պատգամավորների և մյուս անձանց կողմից կազմակերպված անօրինական հավաքների մասնակիցները 2018թ.-ի ապրիլի 16-ին` ժամը 16:00-ի սահմաններում, զանգվածային անկարգություններ են կատարել Բաղրամյան պողոտայում` փորձելով ապօրինի ներխուժել ՀՀ ԱԺ […]

Վախի մթնոլորտը սպառված է. Արարատ Միրզոյան

ՀՀ տասնյակ բնակավայրերում տեղի են ունենում անհնազանդության ակցիաներ, որ ընդգրկում են բուհեր, դպրոցներ, տարբեր հիմնարկներ, դպրոցներում անգամ որոշ տնօրեններ հանում են Սերժ Սարգսյանի նկարը: Այս մասին քիչ առաջ Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարեց պատգամավոր Արարատ Միրզոյանը: Նա նշեց, որ երեխաներին փակում են դպրոցում, ոստիկանները փրձում են փակել նրանց, սակայն չի ստացվում: «Այսօր բուհերում դասի չեն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

Ամենաընթերցված