11 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Ինչ է քննարկվել փակ դռների հետեւում. 168 Ժամ

Փաշինյան-Պուտին հանդիպումը հաջողված եւ արդյունավետ Էր: Հստակ շեշտադրումներ հնչեցին ՀՀ վարչապետի կողմից, որպեսզի Ռուսաստանում տարընթերցումներ չլինեն Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ: Դրանք տեղին էին և ժամանակին, քանի որ Ռուսաստանում կան իշխանական տարբեր խմբեր, տարբեր շահեր, որոնք իրենց հերթին՝ տարբեր մտահոգություններ են փորձում հաղորդել ՌԴ իշխանություններին, դրանք Էլ թուլացնում են հարաբերությունների հիմքը»,- թերթի թղթակցի հետ զրույցում այս […]

Գործադուլ. պահանջում են հանդիպում անձամբ Գագիկ Ծառուկյանի հետ

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող Արարատի ցեմենտի գործարանի մի քանի հարյուր աշխատակիցներ այս պահին բողոքի ակցիա են իրականացնում գործարանի դիմաց:  Նրանք պահանջում են իրենց 50-80 հազար դրամի աշխատավարձերի բարձրացում։ Նրանք նաև պահանջում են մինչև մայիսի 20–ը վճարել ապրիլի աշխատավարձերը: Նշենք, որ գործարարնի տնօրեն Մանուկ Առաքելյանը իջել է և աշխատողներին հրավիրել է գործարանի դահլիճ՝ հարցերը քննարկելու համար: […]

Արթնացրու մեզ, Ով Տեր, որպեսզի չկառչենք այս կարճ կյանքից

Աստծո և մարդկանց առջև մաքուր խղճմտանք ունենանք միշտ: Տեր Աստված, համբերատար ու ներող, սովորեցրու մեզ մեր անձը փրկելու գաղտնիքը, այլապես մենք ամեն օր հանձն ենք առնում ուրիշներին փրկելու մեծ առաքելությունը: Անտեսելով մեր տկարությունները, պահանջում ենք, որ ուրիշները ուղղվեն: Մենք ստում ենք, ցանկանում ենք, որ մեզ չխաբեն: Մենք հավատարիմ չենք մեր մտերիմներին, ակնկալում ենք իրենցից: Մենք […]

23 տարվա վաղեմության գործը նորից քննվելու է

Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին է հանձնվել ևս մեկ քրեական գործ: Այսպես, հիշյալ քրեական գործի նյութերի համաձայն` Ա. Ս.-ն 1994թ.-ին 3 տարի ժամկետով դատապարտվել է ազատազրկման և պատիժը կրել Աբովյանի դաստիարակչական աշխատանքների գաղութում, սակայն 03.01.1995թ.-ին վերջինս նույն գաղութի քննչական մեկուսարանում մահացել է: […]

Մենք տրամադրված ենք ակտիվ փոխգործակցության ԵԱՏՄ գործընկերների հետ. Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Եվրասիական բարձրագույն խորհրդի հերթական նիստին

 Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սոչիում մասնակցել է Եվրասիական բարձրագույն խորհրդի հերթական նիստին: Միջոցառմանը մասնակցել են նաև Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, ինչպես նաև ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ունեցող Մոլդովայի Հանրապետության նախագահ Իգոր Դոդոնը: Նիստին ներկա է եղել […]

Երկու երիտասարդ Երևանում ստացել են ծանր մարմնական վնասվածքներ. Հարուցվել է քրեական գործ

  ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ երկու երիտասարդի ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքի առթիվ: 2018թ. մայիսի 13-ին՝ ժամը 22:25-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել առ այն, որ բուժօգնության են տեղափոխվել Երևանի երկու բնակիչ, նրանցից մեկը՝ ծնված 1993թ.՝ պոլիտրավմա, […]

Աթեիստին

«Անզգամն ասաց իր սրտում, թե՝ չկա Աստված»,- այս տողով է սկսվում Դավթի սաղմոներից 13-րդը։ Վերջերս այս անզգամությունը մի տեսակ սովետական գաղափարախոսության բուրմունքով և ամենագետության թվացյալ շղարշով ինձ հաճախ է հանդիպում։ Միշտ ուրախ եմ լինում, եթե առողջ ու կառուցոական դիսկուս է լինում հանուն ճշմարիտի բացահայտման, բայց… Ավա՜ղ, թող ներեն ինձ անաստվածները, անզգամությունը ավելին է լինում, քան ճշմարտության […]

Նիկոլ Փաշինյանը և Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել են հայ-բելառուսական կապերի խորացմանն ու հետագա զարգացմանը

Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստի շրջանակում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպումը: Բելառուսի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և նշել. «Հաճելի է հանդիպել, շնորհավորում եմ, որ պատվով և ճիշտ դուրս եկաք ստեղծված իրավիճակից, ինչի համար ուրախ ենք: Շատ կարևոր է, որպեսզի Դուք ինձնից լսեք այն, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի