25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Պետք է պարզել, թե ում կողմից են ՊՊԾ գնդի գրավման ժամանակ սպանվել ոստիկանները» (տեսանյութ)

Երաժիշտ Եղիշե Պետրոսյանի խոսքով՝ ժողովուրդը դեռ հեղափոխության էյֆորիայի մեջ է և այդ պատճառով էլ փողոցներ է փակում: Ըստ նրա՝ սա նոր կառավարության դեմ չէ, այլ մի բան էլ օգնում է: «Պետք է անպայման այդ ընդվզումները լինեն, իհարկե, շատ լավ է, որ եթե Նիկոլն ասում է՝ մի փակեք փողոցները, նրան լսում են»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա:

Ըստ Պետրոսյանի՝ նաև պետք է ազատ արձակվեն այն մարդիկ, ովքեր առանց մեղքի են գտնվում բանտերում: Պետրոսյանն ասում է, որ «Սասնա ծռերն» էլ բանտում են հայտնվել այս իշխանությունների ապաշնորհ կառավարման արդյունքում: Henaran.am-ի դիտարկմանը, թե այդքան արդյոք կընդունեն մահացած ոստիկանների հարազատները, եթե ծռերին ազատ արձակեն, Պետրոսյանն արձագանքեց, որ այդ մարդիկ էլ են այս իշխանությունների քաղաքականությունից տուժածներ:

«Այդ մարդիկ պետք է ազատ արձակվեն, երբ կունենանք անկախ դատարան, թող դատեն այդ ժամանակ, տեսնեն՝ ով ում սպանեց»:

«Գրական թերթի» գլխավոր խմբագիր Կարինե Խոդիկյանն էլ համաձայնեց, որ մի կողմից այս դեպքում կան սպանված սպաներ, սակայն նա էլ է հարցնում, թե ում կողմից են սպանվել, արդյոք հենց «Սասնա ծռերի»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ