Նախագահը հանդիպում է ունեցել «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» ղեկավար կազմի հետ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» (ԵԳԱԾ) ղեկավար կազմի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև ծրագրի խորհրդատու, կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը: Երիտասարդ գիտնականները զեկուցել են Հանրապետության Նախագահի հովանու ներքո իրականացվող վերոնշյալ ծրագրի շրջանակներում 2017 թվականին իրականացված աշխատանքները, ամփոփել 2012-2017թթ. ԵԳԱԾ գործունեության արդյունքները, անդրադարձել նաև հետագա անելիքներին: Ներկայացնելով 2017 […]