09 Մայիսի, Saturday, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Եթե չլինեին այն միլիոնավոր դոլարները, որոնք ներարկել էին տարբեր ՀԿ-ների և լրատվամիջոցներին

Վերջին շաբաթների ընթացքում բազմաթիվ հարցականներ են առաջացել կապված ԵԼՔ դաշինքի այս կամ այն հարցին լուծում տալ կարողանալու կամ չկարողանալու վերաբերյալ և  նույնիսկ ավելի շատ հարցականներ կան ԵԼՔ-ի իրական մտադրությունների և գաղափարական նպատակների վերաբերյալ: Վերջին  իրադարձությունների հետևանքով այս կոալիցիայի ներկայացրած գաղափարախոսությունը կապվել է Նիկոլ Փաշինյանի քաղաքական կերպարի հետ,  քանի որ հենց այս դաշինքն է հանդես գալիս […]

«Կարելի է ասել` խնդիրը լուծվեց»

Քաղաքագետ, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով՝ շատ կարևոր էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ այսօր կայացած հանդիպումը: «Առաջին հանդիպումն էր, փաստորեն, վարչապետ դառնալուց հետո այլ պետության ղեկավարի հետ, և դա Ռուսաստանի ղեկավարն էր: Ճիշտ է՝ հանդիպումը տեղի ունեցավ աշխատանքային այցի շրջանակներում, տեղի ունեցավ այլ ձևաչափում՝ ԵՏՄ շրջանակներում, բայց կարծում եմ՝ շատ […]

Երբեմն սարսափում եմ, որ ավելի ետ գնանք

Ասացի՝ չգրեմ, բայց տեսնում եմ, որ քննարկումները երիտասարդ նախարարների մասով շարունակվում է. 1. Միանգամայն բնական է մարդկանց/լրագրողների հետաքրքրությունը, թե որ ոլորտում ու նախարարությունում ով է նշանակվում. մարդկանց սպասումներն իրոք բարձր են, փոփոխություններ տեսնելու փափագն էլ՝ մեծ: 2. Մարդկանց մոտեցումներին, գաղափարներին, աշխարհաճանաչողությանը ծանոթանալու շատ հայտնի եղանակներ կան. հոդվածներ, գրքեր, որոնք նրանք են հեղինակել, ելույթներ, որոնք ունեցել […]

Հաջողված ծրագրերը շարունակվելու են. Լևոն Ալթունյանը և Արսեն Թորոսյանը հանդիպել են

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և նախկին նախարար Լևոն Ալթունյանն այսօր հանդիպել են նախարարության կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարների հետ։ Շնորհավորելով Արսեն Թորոսյանին նշանակման կապակցությամբ` Լևոն Ալթունյանն աշխատանքային հաջողություններ է մաղթել և աջակցության պատրաստակամություն հայտնել։ Նա ընդգծել է, որ երկրում կատարված փոփոխությունների արդյունքում իրականացվող սերնդափոխությունը նոր շունչ կհաղորդի առողջապահության ոլորտին։ Նախկին նախարարը նաև  շնորհակալություն է […]

«Արցախի հարցը ոչ թե տարածքային վեճ է, այլ պայքար ինքնորոշման եւ ազատության համար». Էդուարդ Շարմազանով

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը մայիսի 14-ին հանդիպել է Շվեդիայի խորհրդարանի փոխխոսնակ Բյորն Սյոդերի գլխավորած պատվիրակությանը: ԱԺ նախագահի տեղակալը կարեւորել է Շվեդիայի հետ բազմակողմ փոխշահավետ համագործակցության ընդլայնումը, միջխորհրդարանական շփումների ակտիվացումը: Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է պատգամավորական բարեկամական խմբերի գործունեությանը եւ միջխորհրդարանական հարթակներում պատվիրակությունների արդյունավետ փոխգործակցությանը: Էդուարդ Շարմազանովը, բարձր գնահատելով Շվեդիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության դատապարտումը, […]

Շիրակի պետհամալսարանի աշխատանքից ազատված դասախոսները բաց նամակով դիմել են Վալերի Օսիպյանին

Շիրակի պետական համալսարանի աշխատանքից ազատված դասախոսներ Հովհաննես Խորիկյանը եւ Գագիկ Համբարյանը բաց նամակով դիմել են ոստիկանության պետ Վարելի Օսիպյանին՝ խնդրելով ապահովել օբյեկտիվ քննություն ՇՊՀ-ում տեղի ունեցող անօրինակությունների վերաբերյալ։ Նամակում, մասնավորապես, ասվում է. «2017 թվականի սեպտեմբերի 25-ից մենք պայքարում ենք Շիրակի պետական համալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանի ապօրինությունների դեմ, սակայն իրավապահ մարմինները 8 ամիս շարունակ անտեսել են […]

Ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 17-ին ժամը 09.30-21.00 կդադարեցվի Նոր Նորք վարչական շրջանի 3-րդ  զանգվածի ջրամատակարարումը` բացառությամբ` Գայի պող. 1, 6, 18, 20, 22, 26, 28, 32 համարների: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: 14.05.2018թ.   «Վեոլիա Ջուր» ՓԲԸ

Կրթության նախարարը կգնա

Վաղն առավոտյան կայցելեմ Գյումրի՝ Շիրակի պետական համալսարանում առաջացած խնդիրներին լուծում տալու համար: Կողմերին կոչ եմ անում ցուցաբերել հանդարտություն, վստահ եմ՝ վաղը կունենանք հանգուցալուծում: Գյումրիի պետական համալսարանը չի կարող մնալ նման անորոշ վիճակում: Պետությունը դա չի կարող թույլ տալ: Այս մասին ֆեյսբուքյան հարթակում հայտարարել է ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը:   

Սոչիում մեկնարկել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը, որին մասնակցում է նաև ՀՀ վարչապետը

Սոչիում մեկնարկել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:  Այն այս տարի ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարների առաջին հանդիպումն է: Նիստին մասնակցում են Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի նախագահները և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչպես նաև որպես հյուր՝ Մոլդովայի նախագահը: Նեղ կազմով Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը բացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: […]

Նոր նախագիծ՝ շարժական տեսանկարահանող սարքերի մասին

ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է օրենսդրական նոր նախաձեռնության մասին. Հարգելի գործընկերներ, այսօր շրջանառության մեջ դրվեց իմ և պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանի, Գևորգ Կոստանյանի, Անդրանիկ Հարությունյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ՙ«Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը: Ինչպես հիշում եք 2018թ. մարտի 3-ի Ազգային ժողովի պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի