Մաղթանքներիս հետ ընդունեք նաև հորդորս. հենց այսօրվանի՛ց ձեզ դրսևորեք որպես երկրի տեր ու քաղաքացի. ՀՀ ոստիկանապետ
Սիրելի շրջանավարտնե՛ր: Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնակազմի անունից և անձամբ շնորհավորում եմ ձեր և յուրաքանչյուրիս կյանքում եզակի իրադարձության` «Վերջին զանգի» օրվա առթիվ: Դուք ավարտում եք դպրոցը, ինքնուրույն կյանք եք մտնում, որտեղ ձերն է որոշումներ կայացնելու իրավունքը, բայց և լիովին ձերն է պատասխանատվության ծանրությունը: Մաղթում եմ, որ ձեր որոշումները լինեն հավասարակշռված ու դիպուկ, իսկ պատասխանատվությունը` արժանապատիվ և […]





































