05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Արարատ Միրզոյանը խոսել է իր՝ Դուշանբե թռչելու շուրջ առաջացած աղմուկի մասին

ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը Facebook-յան իր էջում գրառում է կատարել, անդրադառնալով  «թիվ մեկ բորտով» իր՝ Դուշանբե թռչելու շուրջ առաջացած աղմուկին:

Նա գրել է. «Վերադառնալուն պես տեղեկացա, որ մի քանի լրատվամիջոցների եւ ֆեյսբուքյան օգտատերերի կողմից կասկածի տակ է դրվել մեր պատվիրակության՝ ՀՀ «թիվ մեկ բորտով»՝ վարչապետի ինքնաթիռով մեկնելու նպատակահարմարությունը։ Ասեմ, որ հակառակ դեպքում մեր 20 հոգանոց պատվիրակությունը (ներառյալ ԶԼՄ ներկայացուցիչները) ստիպված էր լինելու մեկնել Մոսկվայով, իրարից տարբեր եւ ոչ այնքան մոտ չվերթներով եւ կրկին լուրջ, գրեթե համարժեք գումար էր ծախսելու ավիատոմսերի, սնունդի եւ հյուրանոցային վճարների վրա։

Ամենաէականը, սակայն, այն էր, որ մենք ստիպված էինք լինելու մեկնել մայիսի 30-ին եւ վերադառնալ հունիսի 2-ին։ Այ երկու աշխատանքային օրվա վատնումը ճանապարհի վրա ամենաիսկական շքեղություն կլիներ իմ համար։ Կներեք, բայց ես դա ինձ թույլ տալ չեմ կարող այս օրերին, երբ իմ աշխատանքային գրաֆիկն այնքան հագեցած է, որ ես աշխատանքի եմ գնում առավոտյան շուտ եւ վերադառնում եմ գիշերը շատ ուշ։

Ֆինանսական խնայողություններն, իհարկե, մեր առաջնահերթություններից են, եւ մենք հետեւողականորեն գնում ենք այդ ուղղությամբ։ Միաժամանակ պետք է հասկանանք, որ ծախսեր կան, որ պետք է արվեն՝ պետական կառավարման համակարգի արդյունավետ աշխատանքի, ինչու չէ՝ նաեւ մեր երկրի պատշաճ ներկայանալու համար»:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ