24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Վայոց ձորը բոյկոտում է

Արագած Սաղաթելյան.ՀՀԿ-ականը որպես ԲՀԿ-ական նշանակվել է Վայոց Ձորի մարզպետ: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման հարգելի նախարար Սուրեն Պապիկյան/ Suren Papikyan բողոքի ալիքները Վայոց Ձորից արդեն հասնում են այն մարդկանց, ովքեր տարիներ շարունակ ընդդիմություն լինելով, ոստիկանական “դուբինկայի” համը տեսնելով, ԱԱԾ -ի կեղտոտ “նաժիմ”ի տակ ապրելով, շարունակել են ամեն կերպ օգտակար լինել հայրենի Վայոց Ձոր մարզին:

Ես մարդ եմ, որ իր կյանքի չափահաս 18 տարիների ընթացքում, աշխատել և շփվել եմ նվազագույնը 20 000 մարդու հետ: Եվ այժմ արդեն ինձ հասած մեծաքանակ բողոքի ձայները ձեզ փոխանցելով խնդրում ու պահանջում եմ հանրային կերպով հիմնավորել՝ այս նշանակումը, այն դեպքում, որ Վայոց Ձորի երիտասարդ ակտիվը փորձել էր ձեզ հետ կապ հաստատել և լսելի դարձնել իր կարծիքը ընդունելի թեկնածուի մասին:

Առկա է նաև բաց նամակ ուղղված ՀՀ մեծարգո վարչապետ Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան ին՝ հղումը ստորև, որում նշված ժողովրդավարական չափանիշներին ոչ միայն չի համապատասխանում, այլև բազմաթիվ կեղտոտ ու մութ պատմություններով, մարզի բնակիչների մեծամասնության կողմից հարգանք չվայելող գահընկեց արված Ռեժիմի մաս կազմող անձ է նորանշանակ պաշտոնյան:

Ես անձամբ նրան չեմ ճանաչում, բայց ծանոթ եմ նրա հանրային գործունեությանը, մամուլից և բնակիչներից էլ բազմաթիվ փաստեր կարող եք գտնել ռեժիմին հավատարիմ լինելու մասին, և այս պահին փոխանցում եմ Վայոց Ձորի բնակիչների մասնավորապես հեղափողական ակտիվի կարծիքը, և տեղեկացնում, որ նրանք պատրաստվում են ընդվզել հանրային կերպով այս նշանակումը և պահանջել նոր իշխանությունների վարած քաղաքականությանը բնորոշ, թեկուզ անփորձ, բայց ժողովրդավարական արժեհամակարգով առաջնորդվող, համապատասխան գիտելիքներ ու հմտություններ ունեցող անձ նշանակել:

Ես 2008թ.-ից ի շահ իմ մարզի գործել եմ ընդհատակում հնարավորինս առանց հրապարակայնացման և եթե այն ժամանակ կարողացել եմ, ապա հիմա առավելևս լինելու եմ իմ հայրենակիցների կողքին: 

Հարգելի Սուրեն Պապիկյան, այժմ խնդրում եմ, Ձեր հրապարակային հիմնավորումը այս նշանակման մասին, որը կկարողանամ փոխանցել Վայոց ձորցիներին, չնայած վստահ եմ, որ ինչպիսի հիմնավորում էլ անեք, ընդվզումն անխուսափելի է, և ես լինելու եմ իրենց կողքին:

Առաջարկս այն, է որ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը առաջադրի այլ թեկնածու:

Ժողովրդավարական մեր մշտական պայքարի եզրույթներում չէի կարող երազել,որ կարող եմ այսպիսի ձևակերպում անել, բայց ՀՀ իմ սիրելի և հարգարժան Կառավարություն, հարգելի տիարք՝ խնդրում եմ ձեր ուշադրությունը կարևոր այս պահին ուղղել դեպի Վայոց Ձոր:

Իմ սիրելի Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն երեք տարիների ընթացքում երեք կարևորագույն ընտրություններում, երկու անգամ եղել եմ ձեր վստահված անձը, մեկ անգամ՝ ընտրական հանձնաժողովի նախագահ, որովհետև կիսում եմ ձեր գաղափարներն ու մոտեցումները ակնկալում եմ ձեր աջակցությունը նույնպես:

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան Arayik Harutyunyan Նարեկ Բաբայան Մեսրոպ Պապիկյան

Նանե Բագրատունի

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ