10 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

Շատ խորհրդանշական եմ համարում, որ Երեւանի Կրկեսը վերջապես բացվում է․ Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Շատ խորհրդանշական եմ համարում, որ Երեւանի Կրկեսը վերջապես բացվում է։ Յոթը տարի տեւած այս չարաբաստիկ, խայտառակ կլոունադան  սրանով կավարտվի, բոլոր էժանագին ծաղրածուներն ու կենդանիները, կենդանի վարժեցնողները, այս ու այն կողմ ցատկոտող  տարատեսակ լպրծուն սողունները վերջապես   կդրվեն իրենց իրական տեղերում, երկիրը կմտնի լրջության, տրամաբանության, ներդաշնակության դաշտ»։

Սա էլ հենց Օվերտոնի պատուհանի մեխանիզմի հիմքն է. Հովասափյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․  «Հետևելով վերջին զարգացումներին՝ ցցուն կերպով նշմարվում է, որ օրվա կառավարիչները սկսել է հետևողականորեն շահարկել Սյունիքի թեման՝ «օվերտոնյան պատուհանի» տեխնոլոգիայով այն բերելով հանրային գիտակցության առաջին գիծ։ Սա արվում է փուլային և մշակված մեթոդաբանությամբ, որն ուղեկցվում է պետական վերնախավի կողմից արված՝ իբր «պատահական», բայց իրականում խիստ հաշվարկված […]

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Բաքվի ներկայացուցչության փակումը բավականին վտանգավոր է. Աբրահամյան

ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.  «Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Բաքվի ներկայացուցչության փակումը բավականին վտանգավոր է և դրանով մեծ հարված է հասցվելու ադրբեջանական բանտերում գտնվող հայերի իրավունքների պաշտպանությանն ու նրանց հետ կոմունիկացիայի իրականացմանը: Թեև Ադրբեջանը միշտ էլ խնդիրներ է առաջացրել միջազգային առաքելությունների աշխատանքում, այնուամենայնիվ, Կարմիր Խաչը դժվարությունների գնով Ադրբեջանում […]

Սյունիքի դարպասները թշնամու առաջ բացողը ամենաիսկական հակահայ է․ Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան  իր էջում գրել է․ «Նախագահի տեղը գրավածն  ասում է Սյունիքի դարպասները բացելով,բլյա-բլյա,իբր լավ կլինի,ու չի ասում,որ կողմի համար։Բնական է,ոսոխի համար լավ չէ,փառահեղ կլինի,իսկ մեր պետության ու ժողովրդի համար՝ մահ ու ողբերգություն։Հայրենիք կորուստ,  հայրենիքի հանձնում, ամբողջությամբ։ Դուք  հակահայ եք,համահայաստանյան։Նժդեհը  ատամներով կռիվ տալով պահում էր Սյունիքը,Սյունիքի դարպասները ամուր ու փակ էր […]

Թուրքերի ծրագիրը չի փոխվել․ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Չկա «խաղաղության խաչմերուկ», կա «Թուրանի ճանապարհ»,որտեղ Հայաստանին վերապահված է լոկ սպասարկուի դեր։ Թուրքիայի դրածոներին հիշեցնեմ 1918-ի Բաթումի կոնֆերանսում թուրքական պատվիրակության ղեկավար Վեհիբ փաշայի ինքնախոստովանությունը. «Судьба гонит Турцию с Запада на Восток. Мы ушли с Балкан, уходим также из Африки, но мы должны распространиться на Восток […]

Իշխանությունն իր ողջ ռեսուրսն ուղղում է հասարակությանը համոզելու. Աբրահամյան

ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՔՊ-ի ընտրյալ, իսկ իրականում` նշանակված նախագահ Վահագն Խաչատուրյանը Սյունիքում հայտարարել է, որ «Սյունիքը Հայաստանի զարգացման դարպասներն են դառնալու հետագա զարգացման համար, եթե մենք կարողանում են այդ դարպասները բացել (նկատի ունի Մեղրիի հատվածով)` ապագան զարգացման առումով մեծ հնարավորություններ է տալու մեզ»: Նախ, այո´, Ադրբեջանին […]

Աղոթք չարի դեմ

Շնորհատու՛ բարիքների, Տե՜ր, աղաչում եմ Քեզ, փարատի՜ր մեր սրտերի աղջամուղջը և հեռու վանիր չարի մոլորեցնող հնարքները. պահպանի՜ր բանսարկուի պատրանքներից և շնորհիր մեզ հավատով ապավինելու ամենասուրբ Երրորդությանդ՝ Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն, այժմ և միշտ, հավիտեանս հավիտենից: Ամեն

Ադրբեջանի հետ ներդաշնակ գործելն այս իշխանության մենաշնորհն է. Աբրահամյան

ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանի նախագահի օգնականը հայտարարել է, որ 2023 թվականին Արցախում ապրող հայերն իրենց կամքով են հեռացել: Թեև ՀՀ իշխանությունը սկզբնական շրջանում երկչոտ հայտարարություններ արեց արցախցիների նկատմամբ էթնիկ զտումների մասին, սակայն հետագայում, ներքաղաքական նկատառումներից ելնելով, քաղաքական-քարոզչական արշավներ իրականացրեց հայաստանյան «դավադիր ուժերի» ուղղությամբ, նրանց մեղադրելով արցախցիներին` […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի