29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

ԼՐԱՀՈՍ

Ադրբեջանի դրոշի առջև խոնարհված Փաշինյան․ ՌԴ պետական գործակալությունը Փաշինյանից անպարկեշտ լուսանկարներ է տարածել

Ռուսական պետական «ՌԻԱ Նովոստի» գործակալությունն այսօր Մոսկվայում կայացած ԱՊՀ ղեկավարների խորհրդի նիստից Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ խիստ անհաջող և նույնիսկ անպարկեշտ, պաշտոնական էթիկետին չհամապատասխանող կադրեր է տարածել։ Այս մասին գրում է 168.am-ը: Սա արդեն իսկ մեծ աղմուկ է բարձրացրել իշխանական շրջանակներում և թելեգրամյան ալիքներում։ Տարածվող երկու լուսանկարներից մեկում, որոնք ֆիքսել է գործակալության լուսանկարիչ Կրիստինա Կորմիլիցինան, որը […]

Նոր փոթորիկ է սպասվում այս գիշեր /Տեսանյութ/

Ֆլորիդայի բնակիչները շտապում են ավարտին հասցնել արտակարգ իրավիճակների նախապատրաստական ​​աշխատանքները, կամ պարզապես հեռանալ, քանի որ Միլթոն անունով փոթորիկը շարժվում է դեպի խիտ բնակեցված Թամպա ծովածոց: Միլթոնը ներկայումս հինգերորդ աստիճանի գնահատվող փոթորիկ է, որը արագությունը հասնում է մինչև 270 կմ/ժ: Ակնկալվում է, որ այն ողջ ուժով իր ավերիչ հարվածը կհասցնի այսօր գիշերը: Նախագահ Ջո Բայդենը երեքշաբթի […]

Գերագույն մուրացիկը

«Հրապարակ»-ը գրում է. «Կրկին մուրացիկի, խնդրողի, համոզողի, զիջողի դիրքերից ելույթ ունենալով Մոսկվայում` ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովին, Նիկոլ Փաշինյանն ասել է, որ մենք այս տարի «շոշափելի առաջընթաց ենք գրանցել հայ-ադրբեջանական պետական սահմանի սահմանազատման գործընթացում», եւ ինքը պատրաստ է այս ամիս արդեն ստորագրել խաղաղության` «80 տոկոսով» համաձայնեցված պայմանագիրը: Համոզելով, որ Ադրբեջանն էլ ստորագրի, հայտարարել է, որ ոչ […]

Դեկորատիվ նախագահի վոյաժները

«Հրապարակ»-ը գրում է.  «Հայաստանի նախագահի պաշտոնը զբաղեցնող Վահագն Խաչատուրյանն ամենաշատ գործուղումների մեկնող պաշտոնյաներից է: Հոկտեմբերն առավել հարմար է գործուղումների առումով, եւ Վահագն Խաչատուրյանը որոշել է Հայաստանում չանցկացնել: Նա աշխատանքային այցով հոկտեմբերի 7-ից մեկնել է Գերմանիա, մասնակցել Համբուրգի կայունության համաժողովին եւ իրականությունից կտրված մի շարք նիկոլական թեզեր է առաջ մղել՝ հայտարարելով․ «Հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով Եվրամիության անզեն […]

ՔՊ-ում վրդովված են. նոր թիրախ կա

. «Ժողովուրդ»-ը գրում է. ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում նոր կռվի թիրախ է հայտնվել: «Ժողովուրդ» օրաթերթին լուրեր հասան, որ ՔՊ-ականները կուլիսային խոսակցություններում դժգոհում են, թե վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանը մեծ տեղ է տալիս ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին, որը, փաստացի, թանգարաններում կամ մշակութային այլ վայրերում լուրջ դեմքով շրջելուց եւ Փաշինյանի ուղարկած փաստաթղթերը դակելուց զատ՝ որեւէ այլ գործառույթ չի […]

Մարդու իրավունքների պաշտոնաթող պաշտպաններն ակցիա կիրականացնեն ՄԱԿ-ի եւ դեսպանատների դիմաց

«Սիրելի՛ հայրենակիցներ, 2024 թվականի նոյեմբերին Ադրբեջանում կայանալիք ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովին (COP29) ընդառաջ աշխարհի տարբեր երկրներում մեկնարկել են ակցիաներ Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և պատանդների անհապաղ ազատ արձակման պահանջով։ Արձագանքելով այդ ակցիաներին` սույն թվականի հոկտեմբերի 11-ին՝ ժամը 11:00-ին, նախատեսում ենք ակցիաներ իրականացնել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի, ՀՀ ԱԳՆ, ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիական Հանրապետության և Ամերիկայի […]

Հիմա պարզվում է՝ Արցախը զոհաբերվել է, ինչի դիմաց Հայաստանը ոչինչ չի ստացել

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Հաջիզադեն ասել է, թե Ալմա-Աթայի հռչակագիրը կապ չունի այն հարցի հետ, թե որտեղով են անցնում ԱՊՀ անդամ երկրների սահմանները և որ տարածքները որ երկրին են պատկանում: Իհարկե, արտաքուստ Հաջիզադեն խոսում է Հայաստանի տարածքային հավակնությունների մասին՝ նկատի ունենալով ԼՂ խնդիրը, բայց ակնհայտորեն արժեզրկում է Ալմա-Աթայի հռչակագիրը՝ կանաչ լույս […]

ԵՊՀ-ն կազմաքանդում են, մարդկանց գործազուրկ դարձնեն /Տեսանյութ/

ԵՊՀ-ից քաղաքական ընդդիմադիր հայացքների համար աշխատանքից ազատված դասախոսները լրագրողներին ներկայացրել են կրթական ոլորտում տիրող աղետալի վիճակը: Մենուա Սողոմոնյանը մատնանշեց Ակադեմիական քաղաքի ստեղծման արդյունքում սպասվող խնդիրների մասին:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

Ամենաընթերցված