15 Նոյեմբերի, Կիրակի, 2026
KFC

Ես կոչ եմ արել ու անում ժողովրդին ակտիվ գնալ ընտրության ու չընտրել Նիկոլ Փաշինյանին․ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ես կոչ եմ արել ու անում ժողովրդին ակտիվ գնալ ընտրության ու չընտրել Նիկոլ Փաշինյանին, որովհետև Նիկոլ Փաշինյանը դուրս է եկել Հայաստանի անկախության ու Անկախության հռչակագրի դեմ:
Հունիսի 7-ին ով ընտրում է Նիկոլ Փաշինյանին, ըստ էության ընտրում է «Ենի Ադրբեջան» կուսակցության նարատիվները: Ես ուղիղ ասում եմ, որովհետև ինձ ո՛չ մանդատ է պետք, ո՛չ պաշտոն, ես չեմ առաջադրվել, ինձ իմ հայրենիքն է պետք, ես հայրենիքի համար եմ պայքադում։
Փաստացի Նիկոլ Փաշինյանին ընտրելը հավասարազոր է Իլհամ Ալիևին ընտրելուն։
Ես Գարեգին Նժդեհի գաղափարախոսության ջատագովն եմ, իսկ նա ասել է. «Հայ ժողովուրդը երկու բան պետք է հասկանա.նախ՝ իր բոլոր դժբախտությունների պատճառը պետք է նախևառաջ իր մեջ փնտրի, երկրորդը՝ իրեն պետք եղած ուժը՝ հաղթանակներ կերտելու, խնդիրներ լուծելու, էլի պետք է փնտրի իր մեջ»:
Եթե մենք չուզենանք մեր հարցերը լուծել, հարևանը չի ուզի»:
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ