12 Սեպտեմբերի, Saturday, 2026
KFC

Մի բզբզեք, տղերք։ Եվ ֆիքսեք՝ ես տաբուներ ունեմ․ Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Մի բան ֆիքսեք մեկընդմիշտ, երկրորդ անգամ սա չեմ կրկնելու։
Դաշնակցության նկատմամբ պատմական պատկառանքով հանդերձ, որ ենթադրում է փոխադարձություն ՝  ես ավելի խորն ու անձնական պատճառ ունեմ այդ կուսակցության նկատմամբ կարմիր գծեր հնարավորինս չխախտելու համար։
Դա իմ մնացած ընկերները չեն, որոնց դիրքավորումը երբեմն, իսկ վերջերս՝ ավելի հաճախ  տարակուսելի է, ընկերական չէ, հեչ ընկերական չէ։
Ձեր հետ ես տեսականորեն դեռ կարող եմ խոսել, վիճել, կշտամբել ու նեղվել։
Պատճառը իմ լուսահոգի ընկերն է, ում հետ այս հարցերը քննարկել այլեւս չեմ կարող, նեղանալ չեմ կարող, բարիշել նույնպես չեմ կարող։
Ով հուղարկավորվեց ՀՅԴ դրոշով պարուրված։ Ով իմ համար բացի հարազատ լինելուց, Դաշնակցական էր, բառիս դասական արժեքով։
Մի բզբզեք, տղերք։ Եվ ֆիքսեք՝ ես տաբուներ ունեմ»։
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ