Հայաստանի և Եվրամիության միջև գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացը նախանշվածի պես է ընթանում
Հայաստանի և Եվրամիության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացը ընթանում է ըստ նախանշված օրակարգի: Այս մասին հունիսի 2-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին՝ ընդգծելով, որ վավերացման հարցում անհանգստանալու կարիք չկա: «Հունիսի 1-ից Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրն անցել է ժամանակավոր հիմքով իրականացման: Այս պահին համաձայնագրով նախատեսված դրույթների […]





































