12 Մայիսի, Երեքշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Ընտրությունները հենց հիմա անցկացնելը մեր քաղաքական թիմի ամենահարմար պահն է. վարչապետ

«Հայաստանում հաստատվել են տնտեսական մենաշնորհներ, որոնք միայն անհրաժեշտ փողի ու կապիտալի կուտակման համար են եղել, իշխանությունն էլ բոլոր պայմաններով պաշտպանել է մոնոպոլիաները Հայաստանում»,-այսօր կառավարության ծրագիրը ներկայացնելիս հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ըստ նրա՝ Հայաստանում տեղ գտած ամենաառանցքային քայքայիչ երևույթները կապ ունեն երկար տարիներ կառավարած թիմերի հետ: Նա նշեց, որ իրենք արմատախիլ են անելու բոլոր վատ երևույթները՝ […]

Հարկավոր է կանգ առնել. Առավոտ

«Այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում, մեղմ ասած, անթույլատրելի է Ղարաբաղում… ԱԱԾ եւ Ոստիկանության ղեկավարների հրաժարականի պահանջի կատարումը ծանր հարված կլինի ԼՂՀ իշխանական համակարգին, ինչից չեն հապաղի օգտվել մեր հակառակորդները: ԼՂՀ ԱԱԾ-ն եւ Ոստիկանությունը բանակից հետո Ղարաբաղի անվ­տանգության ապահովման կարեւորագույն հաստատություններն են, որոնց չի կարելի ցնցումների ենթարկել… Այդ [կայուն վիճակ հաստատելու- Ա. Ա.] գործում իրենց ազդեցությունը […]

Ամեն ինչ ճշտված է, նորմալ է. Շարմազանով

«Քաղաքական, ոչ քաղաքական, այդպիսի բան չկա, այստեղ բոլորն էլ քաղաքական են, հնարավորություն ենք տալու՝ կառավարության ծրագիրն ընդունվի»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն՝ ի պատասխան հարցին, թե ՀՀԿ-ի քաղաքական թիմը դեմ է քվեարկելու կառավարության ծրագրին: «Ամեն ինչ ճշտված է, նորմալ է: Ականատես կլինեք, որ մեծ մասը դեմ կքվեարկի, մի մասն էլ […]

ՀՀԿ-ականները՝ խմբակցությունը լքելու մասին (տեսանյութ)

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորներից լրագրողները քիչ առաջ հետաքրքրվեցին, թե պատրաստվում են արդյոք լքել ՀՀԿ-ն: Նահապետ Գևորգյանը բացասական պատասխանեց այս հարցին: Սամվել Ալեքսանյանն էլ, ում հեռանալու մասին լուրեր տարածվեցին երեկ, հայտարարեց, թե հարցերի չի պատասխանում: https://www.youtube.com/watch?v=tjB-Cdl593M&feature=youtu.be

Մենք գնում ենք պահանջելու կաթողիկոսի հրաժարականը

Երեկ Սուրբ  Աննա և Սուրբ Կաթողիկե եկեղեցիների բակում Տեր Կորյուն աբեղա Առաքելյանն հայտարարեց, որ  հարգելով հոգևոր դասի խնդրանքը, ընդառաջելով նրանց, իրենք հունիսի 7-ին ժամը 13:00-ին գնալու են կաթողիկոսին լսելու, բայց հստակ ասաց նաև, որ իրենք չեն  պատրաստվում որևէ զիջումների գնալ. «Մենք գնում ենք պահանջելու կաթողիկոսի հրաժարականը և ոչ թե ինչ-որ բանակցություններ վարելու նրա հետ: Եթե […]

Ցուցմունք է տվել Քոչարյանի դեմ. Ժամանակ

Իրավապահ մարմիններին մոտ թերթի աղբյուրը տեղեկացնում է, որ վերջերս հարցաքննվել է Մարտի 1-ի իրադարձություննե­րի ՛ժամանակ Ներքին զորքերի հրամանատար Գրիգոր Գրիգորյանը: Գրիգորյանի հարցաքն­նությունը կարեւոր է այնքանով, որ հենց նա էր ղեկավարում խա­ղաղ ցուցարարների դեմ իրակա­նացված հատուկ միջոցառումը, որին զոհ գնացին ՀՀ 10 քաղա­քացիներ, որոնց թվում՝ 8 խաղաղ ցուցարարներ: Եվ ահա, ըստ թերթի աղբյուրի, Գ.Գրիգորյանը հար­ցաքննության ժամանակ […]

«Նոր Արցախն էլ նոր հնարավորություններ է ստեղծում»

«Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանն ասում է, որ կյանքի կտրուկ անկումը, որը եղավ Հայաստանում, բնական է, որ անմասն չէր թողնելու ու հասնելու էր նաև Արցախ: «Իհարկե, այս ամենը կարևոր էին ազգային անվտանգության տեսակետից ևս, կայուն Արցախը շատ կարևոր է, բայց գիտեք՝ նոր Արցախն էլ նոր հնարավորություններ է ստեղծում»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա՝ խոսելով Արցախում կատարված […]

Դուք սիրո փոխարեն թշնամանք սերմանեցիք. եկեղեցին հասարակական կազմակերպություն չէ եւ ոչ էլ քաղաքական կուսակցություն ու հարթակ

«Սիրելի՛, եղբայրներ ի Քրիստոս եւ «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժման կազմակերպիչներ ու Քրիստոսասեր հայորդիներ, Հայ եկեղեցում բարեփոխումներ անելու եւ նրա ազգընտիր գահակալի՝ Հայոց Հայրապետի դեմ ուղղված շարժումը, եթե նույնիսկ, ըստ ձեզ արդար է եւ անկեղծ, այն արդեն իր բացասական ազդեցությունն ունեցավ», – այս մասին գրել է Վոլգոգրադի հայության հոգեւոր հովիվ Արժանապատիվ ՏԵՐ ՄԱՂԱՔԻԱ քահանա ՕՀԱՆՅԱՆԸ եւ […]

Եկեղեցու գլուխը ընտրվել է КГБ-ի բռնության պահանջով. Հայր Կորյունը պահանջում է կաթողիկոսի եւ եպիսկոպոսների հրաժարական

«Մեր պայքարը Գարեգին Բ-ի անձի և ողջ համակարգի դեմ է: Մեր պահանջը միայն կաթողիկոսի հրաժարականը չէ, նրա հետ պետք է հեռանան նաև մի քանի անձինք եպիսկոպոսներից սկսած»,-այս մասին այսօր հայտարարեց Տ. Կորյուն աբեղա Առաքելյանը: Տ. Կորյունը հրաժարվեց որևէ եպիսկոպոսի անուն տալ. «Այսօր անուններ չեմ հնչեցնի»,-ասաց: Վերջինս անդրադառնալով կաթողիկոսի իրենց թեկնածուներին՝ մասնավորապես ասաց. «Վերջին շրջանում ռուսական կայսրության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի