13 Օգոստոսի, Հինգշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Ժամանակավոր նշանակում

  Այսօր կառավարության ընդունած որոշմամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) Հայաստանի ներկայացուցչի պարտականությունները կկատարի արդարադատության փոխնախարար Արտակ Ասատրյանը: Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը նշել է, որ սա ժամանակավոր նշանակում է: Ըստ նրա, այժմ մշակվում է համապատասխան  օրինագիծ, ըստ որի՝ ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչը նշանակվելու է վարչապետի կողմից՝ արդարադատության նախարարի առաջարկությամբ:

Կենդանաբանական այգում վարակման վտանգ կա՞

Լրատվամիջոցներով տարածվել է տեղեկատվություն առ այն, որ կենդանաբանական այգում մեծ թվով կենդանիների անկման դեպքեր են գրանցվել։  Հարցի առնչությամբ Առողջապահության նախարարության համապատասխան ստորաբաժանման կողմից իրականացված համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ կենդանաբանական այգու կենդանիների անկումը պայմանավորված է եղել տուբերկուլոզ հիվանդությամբ։ Փաստը հաստատվել է նաև գյուղատնտեսության նախարարությունում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:  «Համաձայն գյուղատնտեսության նախարարության ներկայացուցչի […]

Վալերիյ Օսիպյանը խոստովանում է

Ժամանակաշրջանն էր պահանջում այդպիսին լինել: «Ազատության»  ֆեյսբուքյան ասուլիսին, պատասխանելով այն հարցին, թե 2008թ-ից հետո Վալերիյ Օսիպյանին հիշում են բիրտ, խիստ, ինչպես կարողացավ այս տարիների ընթաքում վերափոխվել, այսպես պատասխանեց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը:   «Կարելի է լինել ջղային, բիրտ, բայց օրենքի սահմաններում»,-ասաց նա և հաստատեց, որ այն տարիներին այնպիսին չէր, ինչպիսին հիմա է:        «Ի՞նչը ստիպեց […]

Ժիրայր Սեֆիլյանը խնդի՞ր կլինի Փաշինյանի համար

Հրապարակախոս  Տիգրան Խզմալյանի կարծիքով, Ժիրայր Սեֆիլյանը եւ նրա շուրջ համախմբված ուժերը կմասնակցեն նախատեսվող արտահերթ ընտրություններին: Ըստ նրա, թե Սեֆիլյանը, թե Նիկոլ Փաշինյանը կաաշխատեն մոտավորապես նույն դաշտում, որը կարելի է պայմանական անվանել հայակենտրոն: «Ես կարծում եմ, որ առաջին իսկ ճառը, որ Ժիրայրը ասաց դատարանի շենքի առջեւ, վկայում է այն մասին, որ նա պատրաստվում է հենց դրան»,-Henaran.am -ի […]

Կառավարությունը դեմ է շարժական տեսախցիկների վերացմանը

Կառավարությունը դեմ է շարժական տեսախցիկների (արագաչափերի) վերացմանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ԱԺ փոխնախագահ Արփինե Հվոհաննիսյանը: Գրառման մեջ մասնավորապես ասվում է.  «Հարգելի գործընկերներ,  Այսօրվա կառավարության նիստում, չնայած երկար քննարկումներին և վարչապետի դիտարկումներին ՀՀ կառավարությունը դեմ քվեարկեց շարժական տեսախցիկները և արագաչափերը հանելուն ուղղված մեր նախաձեռնությանը։ Կառավարության դիրքորոշումը բացասական էր։ Կարծում եմ` հաշվի առնելով […]

Գյուղատնտեսության նախարար քննարկել է ոլորտի խնդիրները

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկին` գյուղատնտեսության ոլորտում համագործակցության շրջանակների ընդլայնման հնարավորությունը քննարկելու նպատակով: Այս մասին հայտնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:  Նախարար Արթուր Խաչատրյանը կարևորել է գյուղատնտեսության տարբեր ճյուղերում ժամանակակից տեխնոլոգիաների ներդրումը, գյուղտեխնիկայի պարկի վերազինումն ու արդիականացումը: Նշելով, որ […]

Իմ ձերբակալումը եղել է պատվեր

Իմ ձերբակալումը եղել է պատվեր: Այսօր լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց ԱԱԾ մեկուսարանից ազատ արձակված Արցախի հերոս Սամվել Բաբայանը: Նա նկատեց, որ ինքը մինչ այս դատարանում չի օգտագործել քաղբանտարկյալ տերմինը՝ քաղաքական որոշ գործիչների շահարկումներից խուսափելու համար: Միևնույն ժամանակ նա նշեց, թե իր ձերբակալության պատճառը եղել է խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ի կողմից վտանգ զգալը: «Մենք հատում […]

Նոր նշանակում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Արման Բոշյանին աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության պետ նշանակելու մասին: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Արման Բոշյանին նշանակել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության պետ»,-ասված է որոշման տեքստում։ Հիշեցնենք, որ նախկինում այս պաշտոնը զբաղեցնում էր Հովհաննես Սահակյանը: Նա սակայն, […]

Դժգոհություններ ձվի գնի շուրջ

Խոշոր արտադրողները շուկայում ձուն վաճառում են ինքնարժեքից ցածր գնով, փոքր ընկերությունները դժգոհում են: Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում այսօր կազմակերպված քննարկման ժամանակ ձվի արտադրությամբ զբաղվող փոքր եւ միջին ընկերությունների ղեկավարները նշել են, որ դրա հետեւանքով համեմատաբար փոքր ընկերությունները մեծ վնասներն են կրում՝ կանգնելով շուկայից դուրս մնալու վտանգի առաջ: Գյումրիում գործունեություն իրականացնող «Ձեզ համար» ՍՊԸ տնօրեն […]

Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է արել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Սրբուհի Ղազարյանին վարչապետի խորհրդական նշանակելու մասին: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Սրբուհի Ղազարյանին նշանակել վարչապետի խորհրդական»,-ասված է որոշման տեքստում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

Ամենաընթերցված