12 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

ՍԴ-ն մերժեց ՄԻՊ-ին

ՀՀ Սահմանադրական դատարանը դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննել է «Կրթության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը և որոշել. «Կրթության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանը:  Հայաստանի Հանրապետության սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: Մարդու իրավունքների […]

Menu.am-ը կփակվի՞

Մենք չենք պատրաստվում ստորանալ կամ ստվերանալ այնքան, որ հարկեր թաքցնելով բիզնես անենք մեր երկրում, կտեղափոխվենք այլ երկիր. ֆեյսբուքյան իր էջում նման գրառում է արել Menu.am-ի հիմնադիր Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով  Հարկային օրենսգրքի փոփոխություններին: Վահան Քերոբյանի գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. «Menu.am-ը թափանցիկ ընկերություն է, որտեղ աշխատում են մոտ 100 աշխատակից և 250 առաքիչ: Մեր հետ աշխատող […]

Խնդրում եմ՝ այս հարցով ավելորդ աղմուկ մի բարձրացրեք

Պետական եկամուտների կոմիտեի նախագահի հայտարարությանը ծանոթ չեմ, պիտի հասկանամ՝ ինչ գործ է, ես մեծ կառույց եմ ղեկավարել հնարավոր է՝ ինչ-որ գործ կա, որի շրջանակում են նաև ինձանից ինչ-որ բան ուզում իմանալ: Այս մասին ասել է  պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հայտարարությանը, թե Սեյրան Օհանյանին հարցաքննության ծանուցում է արվել, և առաջիկա օրերին […]

Որքա՞ն պտուղ-բանջարեղեն է արտահանվել ՀՀ-ից

Հունիսի 15-ի դրությամբ՝ Հայաստանից, ընդհանուր առմամբ, արտահանվել է 67.294 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն: Այս մասին տեղեկացրել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը կազմել է 33.819 տոննա: Այդ թվում՝ արտահանվել է 14752 տոննա ծիրան` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 26 տոննայի դիմաց: Հայկական թարմ պտուղ-բանջարեղենը հիմնականում արտահանվել է […]

Փաշինյան-Պուտին հանդիպման արդյունքները

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արսեն Խառատյանը, լրագրողների հետ զրույցում իրենց՝ Մոսկվա կատարած այցի արդյունքները ներկայացնելիս նշել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումն անցել է շատ ջերմ մթնոլորտում, վերջիններս քննարկվել են մի շարք օրակարգային հարցեր:  «Խոսվեց մեր երկկողմ և բազմակողմ համագործակցությանը վերաբերող մի շարք ուղղությունների մասին, այդ թվում՝ ռազմատեխնիկական, […]

Օդերեւութաբանները զգուշացնում են

Հունիսի 16-20-ի գիշերը եւ երեկոյան ժամերին հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում սպասվում է նաեւ կարկուտ: Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: «Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում հունիսի 16-20-ի գիշերը եւ երեկոյան ժամերին սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու […]

Ո՞ւմ տրամադրվեց կառավարության HYUNDAI TUCSON մակնիշի ավտոմեքենան

Վարչապետի աշխատակազմին ամրացված HYUNDAI TUCSON մակնիշի ավտոմեքենան տրամադրվել է ՀՀ նախագահի աշխատակազմին:  Որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության հունիսի 15-ի նիստում: Հիմնավորման համաձայն՝ վարչապետի աշխատակազմին ամրացված 12.745.000 դրամ սկզբնական արժեքով եւ 5.012.000 դրամ հաշվեկշռային արժեքով ավտոմեքենան հետ է վերցվում եւ ամրացվում է նախագահի աշխատակազմին: Նպատակը նախագահի աշխատակազմի գործունեությունը բնականոն հունով կազմակերպելն է:

Նոր կառավարության ծրագիրը ավելի շատ նման է տեսլականի

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնինախագահ Թևան Պողոսյանի կարծիքով՝ ՀՀ կառավարության ծրագրի գլխավոր խնդիրն է մեկ տարվա ընթացքում կոռուպցիայի դեմ ուժեղացված պայքարը, անաչառ ընտրություններ ապահովող ինստիտուտների զարգացումը: Նա նման  կարծիք հայտնեց այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ: «Կառավարությունը նոր ոճով ներկայացրեց ծրագիրը: Այն ավելի շատ նման էր տեսլականի, թե ինչին են ձգտում: Ծրագրի գլխավոր խնդիրն է՝ փորձել ամեն ինչ անել, որ մեկ տարվա ընթացքում […]

ԵԿՄ-ն զինաթափել և լուծարել

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Լուծարել ԵԿՄ-ն: Քիչ առաջ կարդացի, որ պայքար է գնում ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանին Սասուն Միքայելյանով փոխարինելու համար։ Իրականում ԵԿՄ-ն օրինականացված, զինված հրոսակախումբ է, որն անընդունելի է քաղաքակիրթ պետության համար։Այն ստեղծվեց Վազգեն Սարգսյանի կողմից, որպես իր քաղաքական հենարան և ահ ու սարսափ տարածելով հիմնական դերակատարություն ունեցավ բոլոր մակարդակի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի