13 Հունիսի, Saturday, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Գալիս է մի պահ, երբ լռում են դիվանագետները և սկսում են խոսել թնդանոթները

«Հարաբերություններն իրոք սրվել են, բայց մեկ տարուց ավելի է, որ հանգիստ չէ  իրավիճակը, տեղի են ունենում լուրջ խորքային գործողություններ, միլիտարիզացիա, խախտվում են բոլոր պայմանագրերը և պայմանավորվածությունները»,- այսօր այս մասին ասաց ՀՀ արտակարգ ու լիազոր դեսպան Արման Նավասարդյանը «Իրավիճակը  հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան հատվածում. բանակցությունների՞, թե՞ ռազմական գործողությունների վերսկսում» թեմայով կազմակերպված քննարկման ժամանակ։ Նա նշեց, որ ինքը […]

Ես փաստաթղթեր ունեմ, որոնց հրապարակումը ավերվածություն կառաջացնի

Այսօր «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի խորհրդի անդրանիկ նիստից հետո՝ մոտավորապես մեկ ժամ անց, թանգարան-ինստիտուտ եկավ Հայկ Դեմոյանը, մտավ տնօրենի աշխատասենյակ և նշեց, որ ինքը թանգարան-ինստիտուտի գիտխորհրդի նախագահն է և եկել է՝ իր աշխատասենյակից իրերը վերցնելու: «ԿԳ նախարարն ապատեղեկատվություն է տարածում, քանի որ գիտխորհուրդը դեռ գործում է, մինչև կկազմվի հաջորդ գիտխորհուրդը։ Քանի որ նոր ժամանակավոր պաշտոնակատար […]

Ադրբեջանը փորձում է սադրանքների դիմելով պատերազմ հրահրել

Ըստ ադրբեջանագետ Աշոտ Մովսիսյանի՝ ադրբեջանական ռազմական ուժերը  օգտագործելով վերջին շրջանում Հայաստանում եղած խառը իրավիճակները, փորձում են վերջին գործողությունների միջոցով բարոյահոգեբանական առավելություններ ձեռք բերել և ուժի գործադրմամբ հասնել որոշակի արդյունքի՝ հետագա ռազմական գործողություններում ինքնադրսևորվելու համար: Նա այս մասին ասաց այսօր «Հենարան» մամուլի ակումբում՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ:  «Սա ցույց է տալիս, որ ադրբեջանական իշխանությունները այս պահին […]

ՊԵԿ-ը՝ «Սպայկա»-ում է

ՊԵԿ-ը ստուգումներ է իրականացնում «Սպայկա» ընկերությունում: Henaran.am–ի հետ զրույցում ՊԵԿ-ի հանրային կապերի բաժնից հաստատեցին այդ  տեղեկությունը: Հիշեցնենք, որ, ըստ մամուլի հրապարակումների, «Սպայկա» ընկերությունը պատկանում է Սերժ Սարգսյանի փեսային՝ Միքայել Մինասյանին:

Արա Բաբլոյանը ցավակցել է

«Խոր կսկիծով տեղեկացա Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ, սիրված երգչուհի Նադեժդա Սարգսյանի անժամանակ մահվան մասին: Նադեժդա Սարգսյանը հայ էստրադային երգարվեստի պայծառ դեմքերից էր, ում գեղեցիկ կատարումներին սպասում էինք բոլորս: Նրան ծափահարում էին նաեւ աշխարհի տասնյակ երկրների բեմերում, ուր այնքան նվիրումով ներկայացնում էր հայ կոմպոզիտորների ստեղծած գործերը: Նա ապրում էր ոչ միայն մշակութային, այլեւ հասարակական ակտիվ […]

Նադեժդա Սարգսյանի մահվան բոթով ուրախացած ու տգիտության պսիխոզից դեռ դուրս չեկածներին

Նադեժդա Սարգսյանի մահվան բոթով էդքան ուրախացած ու տգիտության պսիխոզից դեռ դուրս չեկած մի քանի փառչակների ուզում եմ մի բան հիշեցնել: Նախ մահացողը մարդ է ու էդ մարդը ինչ որ մեկի ծնողն է, հարազատը, բարեկամը: Անգամ ամենավատ մարդու հետևից խոսելը տականքություն է , բայց դուք էնքան անմակարդակ եք, որ մահացողի հետևից էլ եք խոսում: Եվ հետո, […]

Սա հանցագործություն է և պետք է հետապնդվի ոստիկանության կողմից

Այսօր «Հենարան» մամուլի ակումբում «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացուցիչները ասացին, որ բողոքի ցույցերի արդյունքում հանքը շահագործման աշխատանքնեերը դադարել են, 1500 աշխատող այս պահին չի աշխատում  և ընկերությունը կրում է խոշոր չափի վնասներ: Իրավաբան Արմեն Մելքումյանն ասաց, որ  դժգոհ են ոստիկանության կատարած աշխատանքներից.«Այս պահին ոստիկանության կողմից դրսևորվում է ոչ բավարար գրծողություններ: Սա հանցագործություն է և պետք է […]

Ժողովուրդ, մի խաբվեք

Մի «անմեղ» բան կա, որ ֆեյսբուքում շատ է հանդիպում: Տեսնում եմ, որ քրիստոնյաներն էլ են անում: Որ կենդանու ականջներ են դնում ու դեմքը դարձնում կենդանու դեմք: Կամ երեխաների դեմքն են նկարում, ու նրանց դարձնում թիթեռ, շուն, գայլ կամ մի այլ գազան: Ժողովուրդ, հիշե՛ք որ ախր դուք Աստծո պատկերով ու նմանությամբ եք ստեղծված (Ծն. 1:27): Մի մոռացեք […]

Խաղատնային կրքեր. ձերբակալվել է Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետը

Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ ուրբաթ գիշերը Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատկանող «Շանգրի Լա» խաղատանը միջադեպ է տեղի ունեցել, որին մասնակցել է նաև Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանը: Միջադեպի արդյունքում ձերբակալվել է Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանը: Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը Henaran.am-ի հետ զրույցում պաշտոնապես հաստատեց Էդուարդ Բաբայանի ձերբակալման լուրը: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի