13 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

Ֆաշիզմ, բարոյականության ճգնաժամ…

 «Ամեն օր ԶԼՄ-ներով լսում ենք՝  Սիրիայում 10 հազար մարդ մեռավ։ Սա արդեն սովորական է դարձել, այլեւս չի ազդում մարդյանց վրա, մինչդեռ ճգնաժամերը վերաբերվում են իրական մարդկանց: Նրանք մեռնում են իրենց երեխաների, տատիկների հետ՝ սայլակին նստած», – Aurora dialogues երևանյան համաժողովի ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի  նախկին արտգործանախարար Բեռնար Քուշները: Նրա խոսքով, այսօր  Եվրոպայում ոչ միայն նացիոնալիզմ […]

Բակո Սահակյանը ներկայացրել է նորանշանակ ոստիկանապետին

Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 9-ին այցելել է Արցախի Հանրապետության ոստիկանություն և գերատեսչության աշխատակիցներին ներկայացրել նորանշանակ ղեկավարին, տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։ Նախագահ Սահակյանը Իգոր Գրիգորյանին մաղթել է արդյունավետ աշխատանք և շնորհակալություն հայտնել Կամո Աղաջանյանին երկարամյա ծառայության համար՝ նրան ցանկանալով հաջողություններ:

Սփյուռքը որեւէ բան իրավունք չունի պահանջելու Հայաստանից

Հայաստանը երկու թոք ունի, մեծը՝ Հայաստանն է, փոքրը՝ սփյուռքն է։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է Նյու Յորքում Կարնեգի կորպորացիայի նախագահ, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Վարդան Գրեգորյանը: «Երբ մեկին վտանգ է սպառնում, մյուսը պիտի ավելի աշխատի, որ մարմինը լավ մնա»,- ասել է: Հարցին, թե Սփյուռքը Հայաստանից, Հայաստանը Սփյուռքից ինչ է ցանկանում, Վարդան Գրեգորյանը պատասխանել […]

Շիրակի մարզում ամփոփվել են կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի արդյունքները

Շիրակի մարզի դատախազությունում ամփոփվել են 2018թ. առաջին հինգ ամիսներին կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի արդյունքները: Մարզի վարչական տարածքում նշված ժամանակահատվածում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների փաստերով հարուցվել է թվով 31 քրեական գործ, որը 2017թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշից ավելի է 19-ով կամ գրեթե 160 տոկոսով: Քրեական գործերից 23-ը հարուցվել է մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազների կողմից,  1 […]

Նախարար Պապիկյանը ներկայացրել է Վայոց ձորի նորանշանակ մարզպետին

Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը Վայոց ձորի մարզպետարանի աշխատակիցներին, հանրապետական գործադիր մարմինների տարածքային կառույցների ներկայացուցիչներին, համայնքների ղեկավարներին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Արագած Սաղաթելյանին։ Շնորհավորելով Արագած Սաղաթելյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ նախարար Պապիկյանն անդրադարձ է կատարել երկրում հաստատված հեղափոխական մթնոլորտին և ասել, որ ստեղծվել է աննախադեպ հնարավորություն՝ թոթափել դժգոհությունները և վանել արմատացած անօրինականությունը, անհավասարությունը, անհանդուրժողականությունը։ […]

Հրաժարվիր ընկճվելուց

Դու պետք է օգնես , որ կատարվի ուրիշների փրկության գործը : Թույլ մի´ տուր երբեք, որ թեկուզ մի օր անցնի առանց սիրո արտահայտության կամ առանց օգնության ձեռք մեկնելու որևէ մեկին . լինի այդ երկտողի, նամակի, այցելության ձևով կամ ուղղակի օգնություն:  Ուրախությամբ լցվիր : Ուրախությունը փրկում է: Ուրախությունը բժշկում է: Ուրախ եղիր ԻՄ Ներկայությամբ : Ուրախություն […]

Պետք է դիվանագիտական մեծ ալիք բարձրանա. Սամանտա Փաուեր

«Երբ ես խորացա այդ պատմության մեջ,  ինձ ներկայացավ այն սարսափը, որ տեղի էր ունեցել 20-րդ դարասկզբին»,- Aurora Dialogues երևանյան համաժողովին անդրադառնալով Հայոց Ցեղասպանությանը, ասել է ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին մշտական ներկայացուցիչ, լրագրող Սամանտա Փաուերը: Խոսելով «Ավրորա» մարդասիրական նախեձռնությանը միանալու մասին, Սամանտա Փաուերն ասել է, որ  իրեն ոգեշնչել են Ռուբեն Վարդանյանն ու Նուբար Աֆեյանը, որոնք իրենց իրենց […]

Հորդորում և խնդրում եմ, մի բան գրելուց առաջ մտածեք .Սենոր Հասրաթյան

Արենի գյուղին մերձակա շփման գծում տեղ գտած վերջին զարգացումները և դրանց շուրջ որոշ հայ օգտատերերի կողմից սոցիալական ցանցերում շրջանառվող տարաբնույթ մեկնաբանությունները, ներկայացվում են ոչ այլ կերպ, քան «հերթական հաղթանակ»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի հրամանատարի մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը:  «Արենի գյուղին մերձակա շփման գծում տեղ գտած վերջին զարգացումները և […]

Մահացել է Վլադիմիր Գասպարյանի հայրը

Հունիսի 9-ին մահացել է ՀՀ նախկին ոստիկանապետ, գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի հայրը՝ Սերգեյ Գասպարյանը։ Սերգեյ Գասպարյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունիսի 10-ին՝ ժամը 18։00-ին Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում։ Հուղարկավորությունը տեղի կունենա հունիսի 11-ին։  

ՊԵԿ-ում քննարկել են Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման իրավիճակը

Պետական եկամուտների կոմիտեում ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը հանդիպել է Եվրոպական ներդրումային բանկի և Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի (UNDP) ներկայացուցիչների հետ: Այս մասին տեղեկացնում են Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Հանդիպմանն ամփոփվել են «ՀՀ պետական սահմանի Բագրատաշեն, Բավրա և Գոգավան անցման կետերի արդիականացում» ծրագրի արդյունքները:  Քննարկվել են նաև հետագա համագործակցության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

Ամենաընթերցված