ՊԵԿ-ի նախագահը բունտերից չի վախենում
Պահանջեք օրենսդրական դաշտը թող բարելավեն, մենք էլ բարելավված օրենսդրական ակտերը կիրառենք: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն՝ անդրադառնալով դիտարկմանը, թե գործարարները բողոքում են, որ նախկինում ՀՀԿ օլիգարխների համար գրված օրենքներով իրենց տուգանում են, գործարարները պահանջում են բարելավել օրենսդրական դաշտը։ «Մենք վարչարարություն իրականացնող մարմին ենք, քաղաքականություն իրականացնող մարմին չենք»,- ասաց նա: […]





































