17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Կարծում եմ, սա արդեն բացահայտ պատվերով համերգ է. Էդուարդ Շարմազանով

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու մասին ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի`հրապարակային հայտնած կարծիքը`դատարանի որոշումից առաջ, ԱԺ ՀՀԿ-ական փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը համարում է հակաժողովրդավարական եւ շատ բաց տեքստով միջամտություն ու ճնշում`դատարանի վրա:

ՀՔԾ պետը, Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց`կարծում է, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների հայցը`խափանման միջոցը փոխելու մասին, վաղը վերաքննիչ դատարանը կմերժի: «Եվ սա՞ է իրավական ու ժողովրդավարական արժեքների պահպանությունը: Կարծում եմ, սա արդեն բացահայտ պատվերով համերգ է: Մարդը բաց տեքստով ասում է`կարծում եմ, դատարանը կմերժի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը: Իսկ դատական նիստից առաջ որքանո՞վ է օրինական նման կարծիք հայտնելը`ՀՔԾ պետի կողմից: Հետո էլ զարմանում եք, թե ինչո՞ւ Ռոբերտ Քոչարյանը ցուցմունք չի տալիս… Դուք արդեն`առանց դատարանի որոշման, որոշել եք`ո՞վ է մեղավոր, ով`չէ, ո՞ւմ կալանքը պետք է փոխել, ումը`չէ»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Էդուարդ Շարմազանովը։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ