03 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Նման բան նույնիսկ Եժովի և Բերիայի մտքով չէր կարող անցնել. Է. Շարմազանով

 «Վիկիլիքսի» լուրերի կամ բամբասանքի հիման վրա Արմեն Գևորգյանին մեղադրանք առաջադրելը լրիվ զավեշտալի է։ Նման բան նույնիսկ Եժովի և Բերիայի մտքով չէր կարող անցնել,- Henaran.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին պետ Արմեն Գևորգյանին մեղադրանք առաջադրելուն։ 

Հիշեցնենք,  որ ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին պետ Արմեն Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել: Այս մասին Հանրային հեռուստաընկերության «Օրակարգից դուրս» հաղորդմանն ասել է Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը: Նա հայտնել է, որ դեռևս տարիներ առաջ «Վիկիլիքսի» կողմից հրապարակումներ են եղել, որ ճնշումներ են եղել 2008 թ-ի ընտրությունների հետ կապված ՍԴ որոշման վրա:

Խաչատրյանը նշել է, որ Արմեն Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել արդարադատության իրականացմանը խոչընդոտելու համար քրեական պատասխանատվություն նախատեսող ՀՀ Քրեական օրենսգրքի 332 հոդվածի 2-րդ մասով՝ ծանր հանցանք: Հոդվածով, ըստ նրա, մինչև 6 տարի ազատազրկում է սպառնում: Այս դեպքում խափանման միջոցը ստորագրություն չհեռանալու մասին է:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ