17 Հունիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Բանակում կան կոռուպցիոն ռիսկեր. Դավիթ Տոնոյան

Բանակում կան կոռուպցիոն ռիսկեր, որոնք կապված են ձեռքբերումների հետ: Այսօր ՊՆ-ում լրագրողների զրույցում նման հայտարարություն արեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: «Կոռուպցիոն ռիսկեր կան, որոնք կազմակերպչական բնույթի են եղել, բայց դրա դեմ պայքարը շարունակական գործընթաց է: Նոր կառավարությունը, վարչապետը նոր նշաձող է սահմանել, այդ աշխատանքներն իրականացվում են»,- ասաց նա: Ինչ վերաբերում է հարցին՝ արդյո՞ք լինում են […]

Մանվել Գրիգորյանի նկատմամբ տեղի է ունենում դասական խոշտանգում

Մանվել Գրիգորյանի նկատմամբ տեղի է ունենում դասական խոշտանգում: Այս մասին այսօր՝ հուլիսի 25-ին, լրագրողներին ասաց Մանվել Գրիգորյանի փաստաբան Լեւոն Բաղդասարյանը: «Անհամատեղելի է նրա հիվանդությունները կալանքի հետ, սա դասական խոշտանգման օրինակ է: Պետական լիազոր մարմինները բավական ուշադիր են նրա նկատմամբ, նա եւ քիմիոթերապիա եւ այլ հատուկ միջամտություններ է տեղի ունենում, սակայն բժիշկն ասում է, որ նրան […]

Առողջապահության նախարարությունը հորդորում է Սևանա լճում չլողալ

Առողջապահության նախարարությունն, անդրադառնալով Սևանա լճի որոշ ափամերձ տարածքներում կապտականաչ ջրիմուռների տարածման հետևանքով ջրի կանաչ գույն ստանալու կամ «ծաղկելու» խնդրին` քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ այդպիսի վայրերում լողալուց: Ցիանոբակտերը (cyanobacter) կամ կապտականաչ ջրիմուռները հանդիպում են ողջ աշխարհում` հատկապես չհոսող, սննդարար նյութերով հարուստ ջրերում։ Սրանց որոշ տեսակներ արտադրում են կենդանիների և մարդկանց առողջության վրա բացասաբար անդրադարձող թույներ […]

Վազգեն Վեհափառը Գարեգին Բ-ի մեջ տեսել էր այն որակները, որոնք ոտքի կկանգնեցնեին մեր եկեղեցին

Կրոնագետ Վարդան Խաչատրյանը «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ այն կարծիքը հայտնեց, որ  Առաքելական եկեղեցու շահերը պաշտպանող ազգային ճակատի ստեղծումը օրակարգի խնդիր է լուծում  է: «Սա կարող է լուծել թե՛ արտաքի, թե՛ ներքին աշխարհի խնդիրները»,-նշեց նա: Խաչատրյանի խոսքով՝ մենք չունենք արտաքին ոչ մի ինստիտուտ, իսկ այս ճակատի ձևավորումը կարող է լուծել նոր, ավելի մակարդակային […]

Հայ-թուրքական սահմանին ձերբակալվել են հանցախմբի անդամներ

Հայաստանում ծառայություն իրականացնող Ռուսաստանի Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը հայ-թուրքական սահմանին 5 սահմանախախտի են ձերբակալել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են Հայաստանի Հանրապետությունում ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության Սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից: Հանցավոր խմբավորումը փորձել է անօրինական ճանապարհով ներխուժել Հայաստան: Օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ձերբակալված 5 անձինք Աֆղանստանի քաղաքացիներ են: Սահմանախախտները հանձնվել են Հայաստանի իրավապահ մարմիններին: […]

Ե՞րբ ուժի մեջ կմտնի ՃՈ տուգանքները համաներելու մասին օրենքը

Արդարադատության նախարարությունը տեղեկացնում է, որ 2018 թվականի հուլիսի 26-ին ուժի մեջ կմտնի «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին» ՀՀ օրենքը: Նախարարությունից  հայտնում են, որ հիշյալ օրենքի հիման վրա Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը ձեռնամուխ կլինի այն կատարողական վարույթների կարճմանը, որոնք հարուցվել են 2012 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2017 թվականի դեկտեմբերի 31-ը կատարված մի շարք […]

Պայթյուն Երևանում

Հուլիսի 25-ին, ժամը 10:28 «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արտաշիսյան 72 հասցեում տեղի է ունեցել պայթյուն. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականցման կենտրոնի փրկարարական ջոկատը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը և Հոգեբանական աջակցության […]

«Սանիտեք»-ը պարտավորվել է վերականգնել աղբահանության բնականոն գործընթացը. (ֆոտո)

Պետական վերահսկողական ծառայության աշխատակիցները զբաղվել են Երևանում աղբահանության թերի կազմակերպման խնդրով: Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Բազմաթիվ քաղաքացիների բողոքների հետքերով Պետական վերահսկողական ծառայության աշխատակիցները այսօր զբաղվել են Երևանում աղբահանության թերի կազմակերպման խնդրով, որի մասին ձեզ տեղեկացրել էի երեկվա ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ։ Այսօր առավոտյան մեկնարկած մշտադիտարկման արդյունքում քննարկում է […]

Գագիկ Հարությունյանը «դռնեդուռ» է ընկել. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստի» ունեցած հավաստի տեղեկություններով, այն բանից հետո, երբ դատավորները 1/5–ի պահանջով նախաձեռնել են հուլիսի 27–ին հրավիրել Դատավորների ընդհանուր ժողովի արտահերթ նիստ, ակտիվորեն գործի է անցել Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը, ով առժամանակ կասեցրել է առաջխաղացման մրցույթները եւ զանգահարում է դատարանների նախագահներին, որպեսզի վերջիններս հորդորեն դատավորներին՝ չմիանալ կամ հետ կանգնել արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությունից: Սակայն, […]

Ե՞րբ Ծառուկյանը կասի իր վճռական խոսքը. Իրավունք

«Իրավունք» թերթը գրում է. «Երեւանի ավագանու ընտրություններին ընդառաջ՝ բավականին ուշագրավ պատկեր է ստեղծվել «Ծառուկյան» դաշինքում: Վերջիններս, թեպետ հաստատել են, որ մասնակցելու են Երեւանի ավագանու ընտրություններին, բայց չեն հստակեցրել, թե ով է գլխավորելու ցուցակը: Եվ մինչ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իր վճռորոշ խոսքը կասի, դաշինքի պատգամավորներից միանգամից մի քանիսն են իրենց պոտենցիալ քաղաքապետի թեկնածու համարում: Այդ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

Ամենաընթերցված