02 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Ինչպիսի՞ սխալներն են խանգարում Ձեզ քաշ գցել

Երբեմն մարդը կարող է ճիշտ քայլեր չձեռնարկել քաշ գցելու ուղղությամբ աշխատելիս։ Առաջին սխալներից է միօրինակ դիետաները։ Դրանք միայն հյուծում են օրգանիզմը և ժամանակավոր արդյունք տալիս։ Ցածր կալորեականությամբ սննդակարգը ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Կալորեաների քանակությունը պետք չէ միանգամից կրճատել։ Սխալ է նաև ճարպերը սննդակարգից բացառելը։ Հագեցած ճարպերի պակասը կարող է արգելակել հորմանալ համակարգի աշխատանքը […]

Ես արտակարգ դրություն մտցրել եմ այն ժամանակ, երբ առաջին մարդը զոհվեց. Ռ. Քոչարյան

Իմ իրավունքն է եղել արտակարգ դրություն մտցնել, ու երբ սպառնալիք կա սահմանադրական կարգին, առաջին հերթին բանակը պետք է վերահսկողության տակ վերցնի կառավարական շենքերը, ռազմավաայան օբյեկտները։ Այս մասին, այսօր՝ հուլիսի 26-ին, «Երկիր Մեդիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով բանակի մասնակցությանը «Մարտի 1»-ի իրադարձություններին։ «Տվյալ դեպքում ես չգիտեմ մանրամասնությունները, թե ինչ […]

Կրծքագեղձի քաղցկեղից խուսափելու նոր միջոց է հայտնաբերվել

Բարսելոնայի Գլոբալ առողջության ինստիտուտի գիտնականները եկել են այն եզրակացության, որ մեծ ընդմիջումը վերջին ուտելու և քնի միջև նվազեցնում է կրծքագեղձի քաղցկեղի և շագանակագեղձի քաղցկեղի առաջացման հավանականությունը։ Համապատասխան հոդվածը հրապարակվել է International Journal of Cancer ամսագրում։ Մասնագետները շագանակագեղձի քաղցկեղով հիվանդության 621 և կրծքագեղձի քաղցկեղի 1205 դեպք են վերլուծել։ Հետազոտության մասնակիցների շրջանում հարցում է անցկացվել, որի ընթացքում […]

Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել, նրան կալանավորելու միջնորդությունը ներկայացվել է դատարան

2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող Նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ […]

Գիտնականները Մարսի վրա իսկական լիճ են հայտնաբերել

Իտալական տիեզերական գործակալությունը չորեքշաբթի օրը հայտարարել է, որ հետազոտողները կայուն ջրամբարի նշաններ են հայտնաբերել մեկ ու կես կիլոմետր հաստության ծառույցի շերտի տակ՝ Մարսի հարավային բևեռի մոտ։ Այս մասին գրում է liga.net-ը։ Ուսումնասիրությունները արվել են Մարսիսի օգնությամբ, որը ընդերքի և իոնոսֆերայի մակերեսը զոնդավորող ռադար է։ «Մարսիսը ծնվել է, որպեսզի նման բացահայտում աներ, և հիմա այն կա»,– […]

Քենդալ Ջեները տհաճ պատմության կիզակետում է հայտնվել

Քիմ Քարդաշյանի քույրը՝ մոդել Քենդալ Ջեները, տհաճ պատմության մեջ է ընկել և ակնհայտորեն կշտամբանքի կարժանանա ավագ քույրերի կողմից՝ Քարդաշյան–Ջեներ անվան շուրջ բացասական իմիջ ստեղծելու համար։ Ինչպես հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները՝ ռեալիթի–շոուի 22-ամյա աստղը որոշել է ճապոնական ռեստորանում սուշի ուտել։ Ռեստորան մոդելը եկել է իր 250 հազար դոլար արժողությամբ Ferrari-ով։ Սակայն պարզվել է, որ մեքենան կայանելու […]

Կառավարության կեցվածքը, իրավապահների պահվածքը մտահոգիչ է. մտավորականների հայտարարությունը

Լրագրողներ, խմբագիրներ, պատգամավորներ, կուսակցապետեր, ՀԿ ներկայացուցիչներ, մանկավարժներ, գրողներ, հասարակական-քաղաքական գործիչներեւ 88 այլ մասնագետներ ստորագրել են համատեղ հայտարարության տակ՝  «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժման ու կառավարության, իրավապահների գործողությունների մասին: Հայտարարության մեջ ասվում է. ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված է, որ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի […]

Լոռիում աղիքային վարակով հոսպիտալացվել է 12 անձ

Լոռու մարզի Սարամեջ համայնքից Սպիտակի բժշկական կենտրոն դիմած 4 բնակչի մոտ արձանագրված աղիքային խնդիրների պատճառները պարզելու, ինչպես նաև տեղում վարակի աղբյուրի բացահայտման, համաճարակաբանական հետազոտությունների իրականացման նպատակով ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի արագ արձագանքման խմբերը մեկնել են համայնք: Տեղում դիտարկվել են հիվանդության առաջացման թե՛ սննդային, և թե՛ ջրային գործոնները: Հիվանդների տնային օջախներում իրականացվել […]

Ռոբերտ Քոչարյանի հարցաքննությունն ավարտվեց

Ռոբերտ Քոչարյանի հարցաքննությունն այսօր ավարտվեց: Այս մասին հայտնում են Հատուկ քննչական ծառայությունից: Հարցաքննությունը տեւել է մի քանի ժամ եւ տեսանկարահանվել է: Քոչարյանը հարցաքննվում էր 2008 թվականի Մարտի 1-ի գործով, վկայի կարգավիճակում: Այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն:

ՀՔԾ-ում այս պահին ընթանում է Ռոբերտ Քոչարյանի հարցաքննությունը

Հատուկ քննչական ծառայության հայտնում են, որ այս պահին ընթանում է Ռոբերտ Քոչարյանի հարցաքննությունը: Հարցաքննությունը, հիշեցնենք, տեսանկարահանվելու է:  Ռոբերտ Քոչարյանը 2008 թվականի Մարտի 1-ի գործով անցնում է դեռ որպես վկա: ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը  հայտնել էր, որ ավելի ուշ լրացուցիչ կտեղեկացնեն քննչական գործողությունների մասին:  Ի դեպ, Քոչարյանն արդեն տեւական ժամանակ է՝ ՀՔԾ շենքում է: Նրան հաջողվել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

Ամենաընթերցված