Նիկոլն այդպես էլ չհասկացավ, թե ի՞նչ է պետությունը․ Արտակ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նիկոլն այդպես էլ չհասկացավ, թե ի՞նչ է պետությունը: Նա չհասկացավ նաև, թե ո՞րն է պետության ղեկավարի դերն ու պատասխանատվությունը: Նիկոլն այդպես էլ չհասկացավ, թե ի՞նչ էր իրենից ենթադրում արցախյան խաղաղ կարգավորման գործընթացը: Նա առ այսօր նույնիսկ չի հասկացել, թե ինչո՞ւմ է իրեն մեղադրում ազգային ընդդիմությունը: […]