Փաշինյանի պահանջը. 168 ժամ
«168 ժամ» օրաթերթը գրում է. «Փաշինյանը հույս ունի հայտարարությունները գործի վերափոխել՝ ակնկալելով ուժեղ քայլեր եվրոպացիներից: Բայց Հայաստանի վարչապետին 3 հանգամանք է խոչընդոտում: Առաջինն այն է, որ Բրյուսելը գտնվում է ճգնաժամի մեջ (միգրանտներ, Ուկրաինա, հաստատություններ), երկրորդը՝ Արևմուտքում, ինչպես Ռուսաստանում, քաղաքական ղեկավարները հետաքրքրվում են «Թավշյա հեղափոխության» ապագայով: Նրանք դեռ դիտարկման փուլում են: Երրորդը՝ Ղարաբաղյան հարցի ապագան է: […]





































