05 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

«Սանիտեք»-ը պարտավորվել է վերականգնել աղբահանության բնականոն գործընթացը. (ֆոտո)

Պետական վերահսկողական ծառայության աշխատակիցները զբաղվել են Երևանում աղբահանության թերի կազմակերպման խնդրով: Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Բազմաթիվ քաղաքացիների բողոքների հետքերով Պետական վերահսկողական ծառայության աշխատակիցները այսօր զբաղվել են Երևանում աղբահանության թերի կազմակերպման խնդրով, որի մասին ձեզ տեղեկացրել էի երեկվա ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ։ Այսօր առավոտյան մեկնարկած մշտադիտարկման արդյունքում քննարկում է […]

Գագիկ Հարությունյանը «դռնեդուռ» է ընկել. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստի» ունեցած հավաստի տեղեկություններով, այն բանից հետո, երբ դատավորները 1/5–ի պահանջով նախաձեռնել են հուլիսի 27–ին հրավիրել Դատավորների ընդհանուր ժողովի արտահերթ նիստ, ակտիվորեն գործի է անցել Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը, ով առժամանակ կասեցրել է առաջխաղացման մրցույթները եւ զանգահարում է դատարանների նախագահներին, որպեսզի վերջիններս հորդորեն դատավորներին՝ չմիանալ կամ հետ կանգնել արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությունից: Սակայն, […]

Ե՞րբ Ծառուկյանը կասի իր վճռական խոսքը. Իրավունք

«Իրավունք» թերթը գրում է. «Երեւանի ավագանու ընտրություններին ընդառաջ՝ բավականին ուշագրավ պատկեր է ստեղծվել «Ծառուկյան» դաշինքում: Վերջիններս, թեպետ հաստատել են, որ մասնակցելու են Երեւանի ավագանու ընտրություններին, բայց չեն հստակեցրել, թե ով է գլխավորելու ցուցակը: Եվ մինչ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իր վճռորոշ խոսքը կասի, դաշինքի պատգամավորներից միանգամից մի քանիսն են իրենց պոտենցիալ քաղաքապետի թեկնածու համարում: Այդ […]

Արթուր Վանեցյանի քեռին ՊԵԿ-ում պաշտոն է ստացել. Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է. «ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը շարունակում է համակարգ վերադարձնել նախկին իշխանությունների կոռումպացված, տարբեր քրեական գործերով անցած հովանավորյալներին: Վերջերս կատարված նշանակումը եւս այս տարբերակից է՝ մեկ տարբերությամբ: Մեր տեղեկություններով՝ օրերս ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի քեռին՝ Արամ Ազարյանը, աշխատանքի է անցել Արարտյան մաքսատանը՝ ստանալով բաժնի պետի պաշտոն: Ազարյանը նախկինում էլ է աշխատել համակարգում, երկար […]

Հանդիպման մի գնա՝ քեզ լավ բան չի սպասվում. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանի դեմ մարդ առեւանգելու եւ բռնության ենթարկելու քրեական գործով նոր մանրամասներ են ի հայտ գալիս: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 49-ամյա Արամը, ում առեւանգել ու բռնության են ենթարկել Նարեկ Սարգսյանի թիկնապահ Արտեմ Պետրոսյանի հետ համատեղ բիզնես է ունեցել: Որոշ ժամանակ անց Արամը դիմել է Արտեմ Պետրոսյանին եւ […]

«Խոշտանգել են». Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է. «Առաքել Մովսիսյանի՝ Շմայսի հորեղբորորդի Միհրան Մովսիսյանն օրերս դիմել է ՀՀ գլխավոր դատախազին՝ հայտնելով բարձրաստիճան պաշտոնյաների՝ Սերժ Սարգսյանի, Գագիկ Ջհանգիրյանի կողմից Հոկտեմբերի 27-ի գործի բացահայտումը տապալելու, ինչպես նաեւ իր անձին եւ ընտանիքի անդամներին անդառնալի կորուստներ պատճառելու մասին: ՀՔԾ-ից «Ժամանակ»-ին հայտնել են, որ այդ դիմումի հիման վրա նյութեր են նախապատրաստվում: Առայժմ հարուցված քրեական […]

Ռուսաստանը կթանկացնի գազի սակագինը. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.  «Մեր տեղեկություններով՝ Ռուսաստանն արդեն իսկ կայացրել է քաղաքական որոշում․ տարվա վերջին, երբ ավարտվում է Հայաստանի հետ գազային պայմանագիրը, բարձրացնել գազի սակագինը։ Ռուս փորձագետներից մեկը մեզ ասաց․ «Որպեսզի Ռուսաստանի այդ քայլը չմեկնաբանվի ոչ բարեկամական ԵՏՄ հայաստանյան իր պարտնյորի նկատմամբ, Ռուսաստանը գազի գինը կբարձրացնի նաև Բելառուսի համար, ապա հետադարձ սխեմաներով Բելառուսի համար կիջեցվի […]

«Ամենայն ինչ հնարավոր է այն մարդու համար, ով որ՝ հավատա». Նարեկից

ԲԱՆ Ժ Ա Եվ արդ, քանի որ, թե զղջումն ուժգին և թե մեղանչելը մոլեգնորեն՝ միանման են մատնում կորստյան, քանի որ սրանք, թեպետ օտար են միմյանց այնքան, անգամ հակառա՛կ, սակայն ունեն այլ մի նմանություն՝ ծնունդ են դառնում նո՛ւյն վհատության: Թե զղջումն ուժգին և թե մեղանչե՛լը մոլեգնորեն. քանի որ մեկը ձեռքն է Հզորի թերահավատում՝ համարելով այն ապիկա՛ր, […]

Մի վախենա, միայն հավատա

Մինչ Հիսուսն այս բանն էր ասում, ժողովրդապետի տնից ոմանք եկան և ասացին Հայրոսին. -Աղջիկդ մեռավ, էլ ինչո՞ւ ես հոգնեցնում Վարդապետին։ Հիսուսը երբ լսեց այս խոսքերը, ասաց ժողովրդապետին. -Մի՛ վախենա, միայն հավատա՛։ Հետո ոչ ոքի թույլ չտվեց, որ գնա իր հետ, բացի Պետրոսից, Հակոբոսից և նրա եղբայր Հովհաննեսից։ Երբ հասավ ժողովրդապետի տուն, տեսավ մի ամբոխ, որ […]

Երկրպագուները փչացրել են Մեսսիի հանգիստը՝ լողափին

Ֆուտբոլային երկրպագուները խանգարել են «Բարսելոնայի» և Արգենտինայի հավաքականների հարձակվող Լիոնել Մեսսիին հանգստանալ իսպանական Ֆորմենտերա կղզու վրա։ «Ճաշում էինք կղզու վրա, պարզվեց, որ Մեսսիի հետ միաժամանակ։ Նա ծպտված էր, իսկ հետո ժողովուրդը նրան ճանաչեց։ Այ, թե ինչ եղավ հետո..»,– պատմել է ռուս զբոսաշրջիկներից մեկը, ով ականատես է եղել այդ ամենին և հրապարակել է տեսանյութը, որտեղ երևում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի