05 Ապրիլի, Կիրակի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Ովքե՞ր են «ՔՊ»-ի՝ «Իմ քայլը» դաշինքի տասնյակում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը  ընտրություններին մասնակցում է «Իմ քայլը» դաշինքով, որի կազմում ընդգրկված են ՔՊ-ն, «Առաքելություն» կուսակցությունը, ինչպես նաեւ հեղափոխությանը մասնակցած շատ անհատներ ու գործիչներ: Այս մասին այսօր՝ օգոստոսի 29-ին, ԿԸՀ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ մամուլի խոսնակ Վահան Կոստանյանը: Նրա խոսքով, ցուցակը գլխավորում է ՔՊ անդամ Հայկ Մարությանը, երկրորդը ՔՊ անդամ […]

«Լիդիան»-ի աշխատակիցները դիմել են Մարդու իրավունքների պաշտպանին

«Լիդիան Արմենիա» ընկերության աշխատակիցները դիմել են Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին՝ նամակ հղելով նրան: «Մենք՝ ներքոստորագրյալներս, հանդիսանում ենք «Լիդիան Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության /այսուհետ նաև՝ Ընկերություն/ աշխատակիցները: Հայտնում ենք Ձեզ, որ ս.թ. հունիսի 22-ից մինչ օրս մի խումբ անձանց կողմից կազմակերպված անօրինական գործողությունների հետևանքով Ամուլսարի ոսկու հանքավայր տանող բոլոր ճանապարհները փակ են, ինչի հետևանքով մենք […]

Ֆորմայի մեջ երեխային մտցնելով չէ, որ պետք է կարգապահություն ապահովենք դպրոցներում. ԿԳ նախարար

Ինչպես միասնական հագուստի կարգը որոշելու պարտադրանք չկա , այնպես էլ չպետք է լինի  սեւ ու սպիտակ կրելու պարտադրանք: Այս մասին այսօր՝ օգոստոսի 29-ին, Մոսկվայի տանը, Երեւանի հանրակրթական դպրոցների  տնօրենների հետ օգոստոսյան խորհրդակցության ժամանակ ասաց ԿԳ նախարար  Արայիկ Հարությունյանը։ Ընդգծեց՝ սա միանշանակ է եւ որեւէ ծնող, որ չի ցանկանա, որ իր երեխան կրի միանման հագուստ, պետք […]

Նուբարաշենի բաց աղբավայրը վտանգավոր է. Կամո Արեյան

Նուբարաշենի բաց աղբավայրը էկոլոգիական, սանիտարական, առողջապահական, քաղաքաշինական տեսանկյունից վտանգավոր է, ոչ մի չափանիշի չի բավարարում: Այս մասին այսօր՝ օգոստոսի 29-ին, լրագրողներին ասաց Երեւանի քաղաքապետի պաշտոնակատար Կամո Արեյանը: «Իր ստեղծման օրից որեւէ չափանիշի չի բավարարում, այժմ էլ չի բավարարում, դրա համար այն պետք է կոնսերվացվի՝ քաղաքային աղբավայրը կառուցելուն զուգահեռ»,-ասաց Կամո Արեյանը: Նա նշեց, որ Նուբարաշենի աղբավայրը […]

Վրաստանի կառավարության այդ որոշումը հացահատիկի շուկայում տանելու է գների բարձրացման. Շարմազանովը

Էդուարդ Շարմազանովը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակի հետ: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ Հայաստան-Վրաստան բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովն օգոստոսի 29-ին հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ, Վրաստան-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Գեորգի Վոլսկու հետ: Քննարկվել են հայ-վրացական միջխորհրդարանական հարաբերություններին, ինչպես նաեւ Վրաստանի խորհրդարանի նախագահի՝ Հայաստան եւ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակության՝ Վրաստան առաջիկայում կատարելիք այցերի […]

Ռոբերտ Քոչարյանն ունի վարչապետ դառնալու բոլոր հնարավորությունները

Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը կարող է առաջադրել իր թեկնածությունը ՀՀ վարչապետի պաշտոնում: Օգոստոսի 29-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց Հայաստանի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության անդամ Արամ Հարությունյանը: Նրա խոսքով՝ նա լիովին կարող է առաջադրել իր թեկնածությունը կամ խորհրդարանական խմբակցությունների կամ Ազգային ժողովում ձայների ⅓-ի միջոցով: «Այս առումով նա կարող է դառնալ հենց այն թեկնածուն, […]

Կարևոր է տեսնել՝ ինչ փոխվեց հենց երիտասարդների կյանքում. Աշոտ Բլեյան

Մեր աչքի առաջ տեղի ունեցավ ոչ թե հեղափոխություն, այլ քաղաքական սերնդափոխություն: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն, հասարակական գործիչ Աշոտ Բլեյանը: «Մեր տղաները, մեր աղջիկները մեր աչքի առաջ եկան ու գրավեցին հրապարակը, քաղաքական հրապարակը: Այս ընթացքում բաց թողնվեց կարևոր բան՝ մասնակիցը, որը իրականացրեց ամեն ինչ: Մենք շարունակում ենք կենտրոնանալ 100 օր, […]

Հայ-ռուսական հարաբերություններում գազի գնի վերաբերյալ լարվածություն չունենք. նախարար

«Որևէ լարվածություն հայ-ռուսական հարաբերություններում գազի գնի վերաբերյալ չունենք, և կարծում եմ՝ չենք էլ ունենա»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե հայ-ռուսական հարաբերությունների լարված իրավիճակը կարո՞ղ է ազդել գազի գնի վրա: «Հիմնականում գազի գնի վերաբերյալ բանակցությունները երկրների առաջին դեմքերն են վարում, և այս […]

Ինձ թվում է`իմաստ չունի Նիկոլ Փաշինյանի հրաժարականը. Վահրամ Բաղդասարյան

Այսօր լրագրողները ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանից հետաքրքրվեցին՝ այս պահին ՀՀԿ-ն հակված է, որ գնան նոր խորհրդարանական ընտրությունների՞, թե՞ գտնում է, որ կարելի է աշխատել նաեւ այս խորհրդարանով: Նա պատասխանեց. «Եթե տեսնում եք, այս խորհրդարանն իր բնականոն հունով աշխատում է, եւ նման փաստաթուղթ մեր ձեռքի տակ չկա: Իսկ եթե չկա փաստաթուղթ` չկա քննարկում: Համենայնդեպս, մենք […]

Պետությունը ջրառի միջոցով ոռոգման հարցերը լուծելու հեշտ տարբերակ է գտել. Փորձագետ

«Սեւանից 40 մլն խմ լրացուցիչ ջրառը ՀՀ-ի հսկայական ջրային ռեսուրսների 1,5 տոկոսն է միայն: Իսկ 3 միլիարդ խմ ջրային պաշարների (այդ թվում հոսող ջրերի) 80 տոկոսը որպես կորուստ է: Նման քանակի հավելյալ ջրառը Սեւանի 3 սմ-անոց ջրաշերտն է: Թվում է՝ ի՞նչ է որ, բայց իրականում վնաս է: Հավելյալ ջրառը, եթե հաշվի առնենք, որ այդ օրինագծով՝ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի