27 Դեկտեմբերի, Saturday, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

26-ին Նյու Յորքում տեղի է ունենալու Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում տեղի է ունենալու Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը:

Ինքնասպան է եղել

Արարատի մարզում 55 տարեկան Շահեն Գ․-ն կախվել է ծառից։ Shamshyan.com-ը հայտնում է, որ դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 22-ին։ Ժամը 07։50-ի սահմաններում Ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի գյուղերից մեկում ծառից կախված դի կա։ Ոստիկաններն ու քննիչները նշված գյուղի բնակչի տանը հայտնաբերել են ծիրանի ծառից կախված 55-ամյա Շահեն Գ․-ի դին։ Կայքի տեղեկություններով՝ մահացածի […]

«Ժառանգություն» կուսակցությունը շնորհավորում է

Շնորհավորական ուղերձ՝ ազատ եւ օրինական ընտրությունների կայացման կապակցությամբ «Ժառանգություն» կուսակցությունը շնորհավորում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին եւ հատկապես երեւանցիներին՝ մեր պետության վերջին 23 տարվա պատմության ընթացքում առաջին անգամ տեղի ունեցած ազատ եւ օրինական ընտրությունների կապակցությամբ: Մենք երկար պայքարել էինք այս օրվա համար եւ անկախ թե ով հաղթեց այս ընտրություններում, սա կարող է դառնալ նոր սկիզբ մեր […]

Արտակ Զեյնալյանն այցելել է «Իմ քայլը» դաշինքի շտաբ՝ շնորհավորելու

Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին «Լույս» դաշինքի ցուցակը գլխավորող Արտակ Զեյնալյանն այցելել է «Իմ քայլը» դաշինքի շտաբ՝ շնորհավորելու հաղթանակի կապակցությամբ: Լուսանկարն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է «Իմ քայլը» դաշինքի ցուցակով որպես ավագանու անդամի թեկնածու առաջադրված Գայանե Աբրահամյանը: «Սա իսկապես բոլորիս հաղթանակն է, արդար ընտրություններ, որտեղ հաղթողը միայն ՀՀ քաղաքացին է»,-լուսանկարին կից գրել է թեկնածուն: Հրապարակված լուսանկարում […]

Հայաստանում իշխանության խաղաղ փոխանցման ֆանտաստիկ օրինակ ունեցանք. ՄԱԿ գլխավոր քարտուղար

ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը Հայաստանի ապրիլյան իրադարձություններն անվանել է «ֆանտաստիկ օրինակ»: «Վերջերս մենք ունեցանք Հայաստանում իշխանության խաղաղ փոխանցման ֆանտաստիկ օրինակ, որին մասնակցել են երիտասարդները: Այս ֆանտաստիկ օրինակը թույլ է տալիս հուսալ, որ պատճառներ կան հավատալու՝ նոր սերունդն ընդունակ կլինի որոշումներ ընդունել ավելի լավ, քան իմ սերունդը»,- հայտնել է Գուտերեշը ֆեյսբուքյան տիրույթում հարցերի պատասխանելիս: Գուտերեշի խոսքով՝ […]

Երևան վերադառնալուն պես վարչապետը սկսելու է բանակցություններ` ԱԺ-ն ցրելու մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մանհեթնի «Յեյլ» ակումբում փակ հանդիպում է ունեցել, որի ընթացքում հայտնել է, որ Երևան վերադառնալուն պես սկսելու է բանակցություններ խորհրդարանական ուժերի ղեկավարների հետ` ԱԺ-ն ցրելու մասին: Այս մասին իր ֆեյսբուքյան հանրագրում գրել է քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը, ով նաև լուսանկար է հրապարակել այդ հանդիպումից:   «Վարչապետն ասաց, որ իրադարձությունների զարգացումը հուշում է, որ նախկինում […]

Հայկ Մարությանը՝ Երեւանի քաղաքապետ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ավարտեց Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկության արդյունքների ամփոփումը։ Ընտրություններում հաղթեց «Իմ քայլը» դաշինքը, որին կողմ է քվեարկել ընտրողների 81,06 տոկոսը (294109 ընտրող)։ Երկրորդ տեղում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 6,95 տոկոս արդյունքով (25219)։ Երրորդ հորիզոնականում «Լույս» դաշինքն է՝ 4,99 տոկոս արդյունքով (18112)։ Ընտրությունների մասնակցությունը կազմել է 43,65 տոկոս (370323 ընտրող)։ Արդյունքում «Իմ քայլը» […]

Փաստորեն, երբ ասում էին ողջ հայ ժողովուրդը, ի նկատի ունեին 40-42 տոկո՞սը …

Փաստորեն, երբ ասում էին ողջ հայ ժողովուրդը, ի նկատի ունեին 40-42 տոկո՞սը… Ընդորում, դրա մի որոշակի մասն էլ իշխանությունների բնորոշած սևերն են, հակահեղափոխականները… Այն էլ այսքան օլիգարխներին, նախկիններին պատեպատ խփելով, ասֆալտին պառկացնելով, նյարդային ելույթներով, ուղղորդող լայվերով, հարցազրույցներով, ժողովրդահաճո շոուներով, ընտրակաշառքներով՝ տաքսիստների, խրոնիկ խախտողների տուգանքները ներելով, հարկերը վերացնելով և այլ ամբոխահաճո որոշումներով և քայլերով:  Այլևս ոչ […]

Փաշինյանն ընկավ իր ծուղակը. Շարմազանով

 «Փաշինյանի կողմից արդեն իսկ նման կոչով հանդես գալը հակաքաղաքագիտական է եւ անտրամաբանական: Ըստ ՀՀ Սահմանադրության՝ ԱԺ-ն ընտրվում է 5 տարի ժամանակով եւ որեւէ ՏԻՄ ընտրություն, եթե նույնիսկ այն Երեւանինն է, անկախ արդյունքից, չի կարող նոր արտահերթ ընտրությունների նախերգանք հանդիսանալ»,- այս մասին նշեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով Henaran.am-ի հարցին՝  արդյոք երեւանցիների 80 տոկոս վստահության քվե […]

Պատգամավորը ավտովթարի է ենթարկվել

ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանը ավտովթարի է ենթարկվել։ՀՀԿ-ական պատգամավորը երեկ ամուսնուն հիվանդանոցից տուն տանելիս վթարի է ենթարկվել ու կոտրել աջ ուսագլխի երրորդ ամրակը։ Այս մասին տեղեկացանք պատգամավորի ֆեյսբուքյան էջից: «Լավ կլինի՝ մեկ ամիս պիտի անշարժ պահեմ, այ, դա է դժվարը, իսկ, ընդհանրապես, լավատեսությունը լավ բան է, սիրում եմ բոլորիդ ու կարծես արդեն պրոֆեսիոնալ ձախլիկ եմ դառնում»,- […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի