11 Ապրիլի, Saturday, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Կվայելեն միայն Նիկոլ Փաշինյանն ու Արթուր Վանեցյանը. Հրապարակ

Նոյեմբերին Սերժ Սարգսյանը վերջնականապես կլքի կառավարական ամառանոցը։ «Ողջամիտ ժամկետ էինք դրել․ խնդիրը կապված էր իրերը հավաքելու հետ, ինչն արդեն արվում է»,- տեղեկացրեց մեր աղբյուրը։ Կմասնակցի՞ ՀՀԿ-ն ընտրություններին, կգլխավորի՞ Սերժ Սարգսյանը ՀՀԿ ցուցակը, թե՞ այս ընտրությունները բաց կթողնեն։ «Խնդիրը քննարկման փուլում է․ կորոշենք»։ Սարգսյանները տեղափոխվում է Ձորաղբյուր՝ իրենց փեսա Միքայել Մինասյանին պատկանող ամառանոցը: ՀՀ երրորդ նախագահին պետությունը տուն չի՞ հատկացնի՝ […]

«Վերնախավում» կատաղած են Փաշինյանի նշանակումներից. Իրատես

Ասում են, թե ՔՊ-ում եւ մերձիշխանական շրջանակներում խորանում է միմյանց նկատմամբ անբարեհաճ վերաբերմունքը ոչ միայն փոխվարչապետների եւ ոլորտային պատասխանատուների մակարդակով, այլեւ «սորոսյան ընտանիքի»։ Թերթի տեղեկություններով՝ իշխանական «վերնախավում» բավականին կոշտ են արձագանքել Դանիել Իոաննիսյանի վերջին բարձրաձայնումներին՝ Ընտրական օրենսգրքի չընդունման հետ կապված, որի համար Իոաննիսյանը մեղադրում էր Նիկոլ Փաշինյանին։  Սորոսականները, սակայն, էլ ավելի են «կատաղած» գեներալ Հունան Պողոսյանին Սյունիքի մարզպետ նշանակելու առիթով. […]

Պետք է անհապաղ բացատրություններ պահանջել Նիկոլից

Բեղավոր Բոլթոնը Երևանում հայտարարեց, որ Հայաստանը պետք է դուրս գա պատմական կաղապարներից և տեսակետ հայտնեց, որ այն հանգամանքը, երբ Հայաստանն իր զենքի մեծ մասը ձեռք է բերում Ռուսաստանից, իսկ Ադրբեջանն իր զենքի 80 տոկոսն է ձեռքբերում Ռուսաստանից չի նպաստում հակամարտության կարգավորմանը, քանզի Ռուսաստանը մեծ ազդեցություն ունի կողմերի նկատմամբ և սա չի բերում խաղաղության… Փաստորեն Նահանգները […]

Հեռուստացույց նայելը կրճատում է մարդու կյանքը

Ավստրալիացի գիտնականների կողմից անցկացրած ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ հեռուստացույց նայելը կրճատում է կյանքի տևողությունը: Այս մասին հայտնում է Вести-ն: Քվինսլենդի համալսարանի հետազոտողները պնդում են, որ իրենց հաջողվել է ոչ միայն ապացուցել հեռուստացույցի վնասակարությունը, այլ նույնիսկ հաշվարկել դրա չափերը: British Journal of Sports Medicine-ում տպագրվել է գիտնականների զեկույցը, որտեղ ասվում է, որ 25 տարեկանից բարձր […]

ԵՊՀ-ն դատի կտա Դավիթ Սանասարյանին

Երևանի պետական համալսարանը հայտարարություն է տարածել, որում նշված է. «Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողության ծառայության պետի՝ 2018թ. հուլիսի 30-ի թիվ 011 հանձնարարականի համաձայն ստեղծված հանձնաժողովը, Երևանի պետական համալսարանում իրականացնում է ստուգումներ: Ծառայության պետի որոշմամբ, ստուգումների իրականացման ժամկետը երկարաձգվել է մինչև 2018թ. նոյեմբերի 30-ը, իսկ հանձնաժողովի անդամների թիվը 6-ից հասցվել է 17-ի: Մինչ օրս Երևանի պետական համալսարանի […]

Շները մարդու մոտ հայտնաբերում են թոքի ուռուցքը

Գերմանական Schillerhöhe հիվանդանոցի մասնագետները հաստատել են, որ շները կարող են հոտոտել թոքի ուռուցքը: Այս մասին տեղեկացնում է BBC-ն: Առաջին անգամ շների կողմից ուռուցքներ հայտնաբերելու հատկության մասին հայտնի էր դարձել 1989թ.: Մինչ այժմ ապացուցվել էր, որ շները կարող են հոտոտել մաշկի, կրծքի և մի շարք այլ ուռուցքներ: Այժմ ապացուցվել է, որ շները կարող են հայտնաբերել նաև […]

Չենք կարող երկու տիրոջ ծառայել

Պրն. Փաշինյան, միասեռականների գոյությունը չենք մերժում, բայց այդ ապրելակերպը թող չփաթաթեն մեր վզին  Հարգելի պարոն վարչապետ Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան, Ձեր խոսքից հասկացա, որ հավանաբար իսկապես չգիտեք` ինչպես վարվել միասեռականների հարցում: Երեկ խորհրդարանում բարձրացրիք ԼԳԲՏ ների հարցը, ասացիք, որ չգիտեք այս հարցին ինչպես մոտենալ և շեշետեցիք, որ Ձեզ համար ընտանիքի հայկական մոդելը բարձրագույն արժեք է: Մեզ […]

Պաշտոնական Բաքուն կոչ է հղել Փաշինյանին

Ադրբեջանի ԱԳՆ Էլմար Մամեդյարովը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին կոչ է արել «ծանոթանալ ԵԱՀԿ ՄԽ մանդատի հետ»։ Այս մասին հայտնում է «Интерфакс-Азербайджан»-ը: Բաքվին դուր չեն եկել Նիկոլ Փաշինյանի՝ հոկտեմբերի 24-ի հայտարարություններն այն մասին, որ ԼՂ հիմնախնդրի շուրջ բանակցություններում անհրաժեշտ է ներգրավել նաև Արցախը: «Նախ և առաջ, կան փաստաթղթեր: Անհրաժեշտ է ծանոթանալ ԵԱՀԿ ՄԽ մանդատի հետ: […]

Ձերբակալվել է թմրաբիզնեսով զբաղվող հայկական հանցախումբ

Վարշավայում ձերբակալված հայերի մոտ հայտնաբերվել է 750 գրամ կոկային։ Հայաստանի ոստիկանությունը մանրամասն տեղեկություններ է հրապարակել նրանց անօրինական բիզնեսի վերաբերյալ։ Կոկային ձեռք բերմամբ ու վաճառքով զբաղվող 44-ամյա Գարիկ Հարությունյանը, ՀՀ Ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն, կոկային է ներկրում Հայաստան Իսպանիայից։ Այդ նպատակով նա ստեղծել է հանցավոր խումբ՝ դրանում ներգրավելով 23-ամյա Իշխան Դավթյանին և 35-ամյա Արմեն Աղաջանյանին։ Այս […]

Հայտնաբերվել է ձիու մսի խմբաքանակ

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները հերթական շրջայցն են կատարել Խորենացի փողոցի (Գումի հարևանությամբ) մսի վաճառքի կետերում: Շրջայցի արդյունքում մսի վաճառքի մի քանի կետերի սառնարան-պահեստներում հայտնաբերվել է ձիու մսի խմբաքանակ, որոշ խանութներում չեն պահվել նաև սանիտարահիգենիկ նորմերին ներկայացվող պահանջները: Այս պահին ՍԱՏՄ աշխատակիցները շարունակում են վերահսոկղական գործողությունները: Արդյունքների մասին ծառայությունը կտեղեկացնի լրացուցիչ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

Ամենաընթերցված