25 Հունիսի, Հինգշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Ներկայիս ընտրահամակարգը կուսակցությունների և դաշինքների ներսում բոլորին դարձրել է մրցակիցներ. Արտակ Զեյնալյան

«Պետք է այնպիսի ընտրություններ անցկացնենք, որ դրանք լինեն պատմության մեջ լավագույնը, և արդյունքները որևէ կասկած չհարուցեն, սա ամենակարևորն է։ Յուրաքանչյուրս պատասխանատվություն ունենք անցկացնելու նման ընտրություններ»,- լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար, «Մենք» դաշինքի պատգամավորի թեկնածու Արտակ Զեյնալյանը՝ անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Նրա խոսքով՝ցանկացած կուսակցություն, մեկը մյուսից տարբերվող դաշինք, բոլորը միմյանց մրացակիցներ են, քանի […]

Եթե ՀԱՊԿ-ում պրոբլեմներ առաջանան, ապա դրանից օգտվողը լինելու է Ադրբեջանը. Արմեն Ռուստամյան

Ցավում եմ, որ այսպիսի իրավիճակ է առաջանում արտաքին քաղաքականության կարևոր հարթակի` ՀԱՊԿ-ի վրա, լրագրողների հետ ԱԺ ճեպազրույցում հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: «Միանշանակ է, որ թե Բելառուսի, թե Ղազախստանի ղեկավարների հայտարարությունները չեն բխում կառուցողականության ոգուց և այն համագործակցության տրամաբանությունից, որը ՀԱՊԿ գործընկերության մեջ առկա է», – ասաց նա: Արմեն Ռուստամյանն ընդգծեց, որ Խաչատուրովին ՀԱՊԿ […]

Տպավորություն է, որ այս երկրում ոչ մի բան չի փոխվել. ի՞նչն է Փաշինյանին վրդովեցրել

Վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին վրդովեցրել են հանրապետության տարբեր ճանապարհներին առկա աղբակույտերը, այսօր այդպիսի մի աղբակույտ նա նկատել է դեպի Մարտունի ճանապարհին՝ Նորատուս գյուղի մոտ։ «Հասա Նորատուսի խաչմերուկ, պատուհանից նայեցի, մի ակնթարթ տևեց, բայց ես սարսափեցի, որովհետև էնտեղ երկու հատ հսկայական խանութ կա և դրանից 10 մետր էն կողմ էդ խանութների չափ աղբակույտ կա: Այնպիսի […]

Նոյեմբերի 22-ից շրջանառության մեջ կդրվեն նոր թղթադրամներ (տեսանյութ)

Դրամի 25-ամյակի առթիվ նոյեմբերի 22-ից աստիճանաբար շրջանառության մեջ կդրվեն 3-րդ սերնդի թղթադրամները: Այս մասին հայտնում են ԿԲ-ից:  1000 դրամանոց թղթադրամը նվիրված կլինի Պարույր Սևակին, 2000 դրամանոցը՝ շախմատիստ Տիգրան Պետրոսյանին, 5000 դրամանոցը՝ Վիլյամ Սարոյանին, 10.000 դրամանոցը՝ Կոմիտասին, 20000 դրամանոցը՝ Հովհաննես Այվազովսկուն, 50.000 դրամանոցը՝ Գրիգոր Լուսավորչին: Նախորդ սերնդի թղթադրամները շրջանառությունից դուրս կգան բնական մաշվածությամբ:  

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 19-ին ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար. ռուսական կողմում կա կուտակված  445 բեռնատար ավտոմեքենա: 

Երկրի պաշտպանության հարցերում պետք է համախմբված լինենք. Վիգեն Սարգսյան

ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ՀՀԿ փոխնախարար Վիգեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երկրի պաշտպանության հարցերում պետք է համախմբված լինենք. անկախ մեր քաղաքական հայացքներից և կուսակցական պատկանելիությունից պետք է մեր ներդրումը բերենք Զինված ուժերի կայացմանն ու ամրապնդմանը: Ե՛վ որպես պաշտպանության նախկին նախարար, և՛ որպես քաղաքացի միշտ պատրաստ եմ կանգնելու մեր բանակի կողքին և շարքում: Համոզված […]

Եթե Նիկոլին չէր կարելի, հաստատ չէր կարելի նաև Բելառուսի ու Ղազախստանի ստաժավոր նախագահներին

ՀՀ արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՀԱՊԿ-ի հաջորդ գլխավոր քարտուղարի վերաբերյալ փակ խոսակցությունը դուրս հանելն ու այն ՀԱՊԿ-ին չանդամակցող պետության՝ Ադրբեջանի դեսպանին ներկայացնելը, բնականաբար չէր կարող Հայաստանի կողմից լռության մատնվել։ Իսկ թե ինչքան փակ էր այդ նիստը, կարելի է կռահել․ անգամ Նիկոլը ստիպված էր շարժվել պրոտոկոլի թելադրանքով ու իր վարչապետ […]

Մանվել Գրիգորյանի հանդեպ հարձակումը Արցախյան հերոսամարտի դեմ էր ուղղված

«Եթե որեւէ մեկը կարծում է, որ հարձակումը Մանվել Գրիգորյանի հանդեպ ուղղակի նրա անձի դեմ էր ուղղված, ապա սխալվում է: Դա արցախյան հերոսամարտի դեմ էր ուղղված»,-Henaran.am-ի հետ զրույցում անդրադառնալով Մանվել Գրիգորյանի հանդեպ քրեական հետապնդման փաստին, ասաց ՀՀԿ գերագույն մարմնի անդամ Սամվել Նիկոյանը, և հավելեց, որ  Մանվել Գրիգորյանի օրինակով իրավիճակն այսպես է բնութագրում. «Գտնում են հերոսամարտի խորհրդանիշներից […]

Ամեն օր սափրվող տղամարդիկ ավելի երկար են ապրում

Այն տղամարդիկ, ովքեր ամեն օր սափրվում են, ավելի քիչ են տառապում սրտանոթային հիվանդություններից, հետևաբար՝ ավելի երկար են ապրում,- գրում է Укринформը: Այսպիսի բացահայտում են կատարել բրիտանացի գիտնականները,- հաղորդում է webmd.com-ը: Հետազոտությանը մասնակցել է Ուելսում բնակվող 45-59 տարեկան շուրջ 2.5 հազար տղամարդ։ Նրանք փորձագետներին են ներկայացրել իրենց կենսակեպի մասին տեղեկություններ: Տվյալների վերլուծությունը ցույց է տվել, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի