13 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Նոյեմբերի 22-ից շրջանառության մեջ կդրվեն նոր թղթադրամներ (տեսանյութ)

Դրամի 25-ամյակի առթիվ նոյեմբերի 22-ից աստիճանաբար շրջանառության մեջ կդրվեն 3-րդ սերնդի թղթադրամները: Այս մասին հայտնում են ԿԲ-ից:  1000 դրամանոց թղթադրամը նվիրված կլինի Պարույր Սևակին, 2000 դրամանոցը՝ շախմատիստ Տիգրան Պետրոսյանին, 5000 դրամանոցը՝ Վիլյամ Սարոյանին, 10.000 դրամանոցը՝ Կոմիտասին, 20000 դրամանոցը՝ Հովհաննես Այվազովսկուն, 50.000 դրամանոցը՝ Գրիգոր Լուսավորչին: Նախորդ սերնդի թղթադրամները շրջանառությունից դուրս կգան բնական մաշվածությամբ:  

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 19-ին ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար. ռուսական կողմում կա կուտակված  445 բեռնատար ավտոմեքենա: 

Երկրի պաշտպանության հարցերում պետք է համախմբված լինենք. Վիգեն Սարգսյան

ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ՀՀԿ փոխնախարար Վիգեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երկրի պաշտպանության հարցերում պետք է համախմբված լինենք. անկախ մեր քաղաքական հայացքներից և կուսակցական պատկանելիությունից պետք է մեր ներդրումը բերենք Զինված ուժերի կայացմանն ու ամրապնդմանը: Ե՛վ որպես պաշտպանության նախկին նախարար, և՛ որպես քաղաքացի միշտ պատրաստ եմ կանգնելու մեր բանակի կողքին և շարքում: Համոզված […]

Եթե Նիկոլին չէր կարելի, հաստատ չէր կարելի նաև Բելառուսի ու Ղազախստանի ստաժավոր նախագահներին

ՀՀ արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՀԱՊԿ-ի հաջորդ գլխավոր քարտուղարի վերաբերյալ փակ խոսակցությունը դուրս հանելն ու այն ՀԱՊԿ-ին չանդամակցող պետության՝ Ադրբեջանի դեսպանին ներկայացնելը, բնականաբար չէր կարող Հայաստանի կողմից լռության մատնվել։ Իսկ թե ինչքան փակ էր այդ նիստը, կարելի է կռահել․ անգամ Նիկոլը ստիպված էր շարժվել պրոտոկոլի թելադրանքով ու իր վարչապետ […]

Մանվել Գրիգորյանի հանդեպ հարձակումը Արցախյան հերոսամարտի դեմ էր ուղղված

«Եթե որեւէ մեկը կարծում է, որ հարձակումը Մանվել Գրիգորյանի հանդեպ ուղղակի նրա անձի դեմ էր ուղղված, ապա սխալվում է: Դա արցախյան հերոսամարտի դեմ էր ուղղված»,-Henaran.am-ի հետ զրույցում անդրադառնալով Մանվել Գրիգորյանի հանդեպ քրեական հետապնդման փաստին, ասաց ՀՀԿ գերագույն մարմնի անդամ Սամվել Նիկոյանը, և հավելեց, որ  Մանվել Գրիգորյանի օրինակով իրավիճակն այսպես է բնութագրում. «Գտնում են հերոսամարտի խորհրդանիշներից […]

Ամեն օր սափրվող տղամարդիկ ավելի երկար են ապրում

Այն տղամարդիկ, ովքեր ամեն օր սափրվում են, ավելի քիչ են տառապում սրտանոթային հիվանդություններից, հետևաբար՝ ավելի երկար են ապրում,- գրում է Укринформը: Այսպիսի բացահայտում են կատարել բրիտանացի գիտնականները,- հաղորդում է webmd.com-ը: Հետազոտությանը մասնակցել է Ուելսում բնակվող 45-59 տարեկան շուրջ 2.5 հազար տղամարդ։ Նրանք փորձագետներին են ներկայացրել իրենց կենսակեպի մասին տեղեկություններ: Տվյալների վերլուծությունը ցույց է տվել, որ […]

Երևանի քաղաքապետարանը լայնածավալ ստուգումներ կիրականացնի կենդանաբանական այգում

Հաշվի առնելով Երևանի կենդանաբական այգու շուրջ տեղի ունեցող վերջին զարգացումները, հանրության շրջանում տիրող որոշակի մտահոգությունները, բողոքի ակցիաները, այգու նախկին աշխատակիցների տեղեկություններն ու տեղ գտած հրապարակումները սոցիալական ցանցերում, հաջորդ շաբաթվանից Երևանի քաղաքապետարանը լայնածավալ ստուգումներ կիրականացնի Երևանի կենդանաբանական այգում: Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ստուգումներում տեղ կգտնեն կենդանաբանական այգու հետ առնչվող բոլոր […]

ՀՀ վարչապետի պաշտոնակատարն իրեն միջազգային դատախազի տեղ է դրել, որը պատժելու կամ ներելու լիազորություն ունի. Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղար

Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղար Անատոլի Գլազն այսօր արձագանքել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, թե պատրաստվում է պարզաբանումներ պահանջել Բելառուսի և Ղազախստանի նախագահներից՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցի շուրջ վերջիններիս արած հայտարարությունների առնչությամբ: «Ըստ երևույթին, ՀՀ վարչապետի պաշտոնակատարն իրեն միջազգային դատախազի տեղ է դրել, որը պատժելու կամ ներելու լիազորություն ունի: Միգուցե, դա ընդունելի էր ՀԱՊԿ նախկին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի